Վիքիպեդիայում կան հոդվածներ Ալոյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Հրկեզ (Սիրական Սարգսի Ալոյան, 1876, Երանոս, Նոր Բայազետի գավառ, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն - 1943), հայ գուսան, ԽՍՀՄ գրողների միության անդամ 1938-ից։

Հրկեզ
Ծնվել է1876
ԾննդավայրԵրանոս, Նոր Բայազետի գավառ, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն
Մահացել է1943

Ծնվել է Երանոս (այժմ՝ Գեղարքունիքի մարզ) գյուղում։ Հորինել է խոհախրատական, հայրենասիրական բազմաթիվ երգեր։ Նրա ճանաչում գտած երգերից են «Արբեցություն», «Հայրենիք», «Սիրելիք, ես գիտեմ»։ Մահացել է հայրենի Երանոս գյուղում[1]։

ՀՐԿԵԶ խմբագրել

Հրկեզը XX դարի առաջին տասնամյակների մեր այն սակավաթիվ աշուղներից է, որոնք շարունակեցին ստեղծագործել նաև սովետական իշխանության տարիներին:

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Գրական տեղեկատու. Երևան: «Սովետական գրող». 1986. էջ 326-327.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 632