Հրաչյա Սարգսյան (փետրվարի 13, 1985(1985-02-13), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ ճարտարագետ, Երևանի նախկին քաղաքապետ[1][2], ՀՀ վարչապետի նախկին խորհրդական[3]։ ՀՀ պաշտպանության փոխնախարար։

Հրաչյա Սարգսյան
Երևան Երևանի քաղաքապետ
Ստանձնեց պաշտոնը՝դեկտեմբերի 22, 2021
Լքեց պաշտոնը՝մարտի 17, 2023
Կուսակցություն՝«Իմ քայլը» դաշինք
Նախորդող՝Հայկ Մարության
Հաջորդող՝Լևոն Հովհաննիսյան (պաշտոնակատար)
Տիգրան Ավինյան
Ծննդյան օր՝ փետրվարի 13, 1985(1985-02-13) (39 տարեկան)
Ծննդավայր՝Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ

Կրթություն խմբագրել

1991-1999 թվականներին սովորել է Երևանի համար 185 միջնակարգ դպրոցում։ 1999-2001 թվականներին սովորել է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի հենակետային վարժարանում, 2001-2005 թվականներին՝ ՀՊՃՀ-ում, ստացել ճարտարագիտության բակալավրի աստիճան։ 2007-2009 թվականներին սովորել է Հայաստանի պետական կառավարման ակադեմիայում, ստացել մագիստրոսի աստիճան։

Աշխատանքային գործունեություն խմբագրել

2014-2018 թվականներին աշխատել է «Արդշինբանկ» ՓԲԸ-ում։ 2018 թվականի սեպտեմբերի 23-ին «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքով ընտրվել է Երևան քաղաքի ավագանու անդամ։ Նույն թվականի հոկտեմբերի 29-ին Երևանի ավագանու նիստում նշանակվել է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ[4], այնուհետև 2021 թվականի դեկտեմբերի 22-ին ընտրվեց Երևանի քաղաքապետ։

2023 թվականի մարտի 17-ին նա հրաժարական տվեց Երևանի քաղաքապետի պաշտոնից[5]։

2023 թվականի ապրիլի 4-ին Հրաչյա Սարգսյանը Նիկոլ Փաշինյանի որոշմամբ նշանակվել է ՀՀ վարչապետի խորհրդական։

2023 թվականի օգոստոսի 3-ին նշանակվել է ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ։

Քաղաքական գործունեություն խմբագրել

Հանդիսացել է «Առաքելություն» կուսակցության քաղաքական խորհրդի հիմնադիր-անդամ, որտեղից հեռացվել է 2021 թվականի հուլիսի 28-ին[6]։

Ընտանիք խմբագրել

Ամուսնացած է, ունի մեկ զավակ[7]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Երևանի քաղաքապետ ընտրվեց Հրաչյա Սարգսյանը». «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայան. Վերցված է 2021 թ․ դեկտեմբերի 22-ին.
  2. LLC, Helix Consulting. «Հրաչյա Սարգսյանն ընտրվեց Երևանի քաղաքապետ - Այսօր` թարմ լուրեր Հայաստանից». www.aysor.am (անգլերեն). Վերցված է 2021 թ․ դեկտեմբերի 22-ին.
  3. «Հրաչյա Սարգսյանը նշանակվել է վարչապետի խորհրդական». Hetq.am. Վերցված է 2023 թ․ ապրիլի 4-ին.
  4. «yerevan.am | Պաշտոնական կայք | Քաղաքապետարան». www.yerevan.am. Վերցված է 2021 թ․ դեկտեմբերի 22-ին.
  5. «Երեւանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը հրաժարական տվեց». news.am. Վերցված է 2023 թ․ մարտի 17-ին.
  6. «Քաղաքապետի առաջին տեղակալը հեռացվել է «Առաքելություն» կուսակցությունից». Armtimes.com. Վերցված է 2021 թ․ դեկտեմբերի 22-ին.
  7. «Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Հրաչյա Սարգսյանի կենսագրությունը». Armtimes.com. Վերցված է 2021 թ․ դեկտեմբերի 22-ին.