Հրաչյա Աշուղյան
հայ բեմադրիչ
Հրաչյա Գևորգի Աշուղյան (հոկտեմբերի 7, 1938, Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ - մայիսի 13, 2019, Երևան, Հայաստան[1]), բեմադրիչ, պրոֆեսոր (2002)։ ՀՀ ժողովրդական արտիստ (2006)։
Ծնվել է | հոկտեմբերի 7, 1938 |
---|---|
Ծննդավայր | Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Մահացել է | մայիսի 13, 2019 (80 տարեկան) |
Մահվան վայր | Երևան, Հայաստան |
Մասնագիտություն | դրամատուրգ |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Հայաստան |
Կրթություն | Երևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ (1963) |
Պարգևներ | |
Հրաչյա Աշուղյան |
Դերասան Գևորգ Աշուղյանի որդին։
Կենսագրություն խմբագրել
1963 թվականին ավարտել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտը։ 1963-1975 թվականներին աշխատել է Երևանի Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում` որպես ռեժիսոր։ 1967 թվականից դասավանդել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում, 1992 թվականից` Երևանի Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական ինստիտուտի կուլտուրայի ֆակուլտետում[2]։ 1975 թվականից հեռուստաթատրոնում բեմադրել է մի շարք ներկայացումներ[3][4], այդ թվում՝ արտասահմանում[5]։
Բեմադրություններ խմբագրել
- Ռիչարդսոնի «Մեծ անտառի զավակները»
- Շեյնինի «Ծանր մեղադրանք»
- Դելմարի «Հիշիր վաղվա օրդ» (երեքն էլ՝ Սունդուկյանի անվան թատրոն)
- Երվանդ Օտյանի «Թաղականին կնիկը»
- Գաբրիել Սունդուկյանի 4 վոդևիլի հեռուստաներկայացումները
- Զանգվածային թատերականացված հանդիսություններ՝ «Էրեբունի-Երևան», 1983-1991, «Գլաձորի 1700-ամյակը», I-III համահայկական խաղերի գեղարվեստական ղեկավար
Մրցանակներ խմբագրել
- ՀԽՍՀ պետական մրցանակ, 1985
- ՀՀ «Մովսես Խորենացու» մեդալ, 2001
- ՀԹԳՄ ոսկե մեդալ
- ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ
- ՀՀ ժողովրդական արտիստ, 2006
- Երևանի պատվավոր քաղաքացի, 2013[6]
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ «Մահացել է Հայաստանի ժողովրդական արտիստ, բեմադրիչ Հրաչյա Աշուղյանը». Երկիր Մեդիա (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մայիսի 14-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 14-ին.
- ↑ «AV Production - Հրաչյա Աշուղյան». avproduction.am. Վերցված է 2019 թ․ մայիսի 14-ին.(չաշխատող հղում)
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.
- ↑ Հրաչյա Աշուղյանի կենսագրությունը AV production կայքում(չաշխատող հղում)
- ↑ «Աշուղյան Հրաչյա | armeniaculture.am». www.armeniaculture.am. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մայիսի 14-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 14-ին.
- ↑ «Երևանի պատվավոր քաղաքացիները». www.yerevan.am. Վերցված է 2019 թ․ մայիսի 14-ին.
Արտաքին հղումներ խմբագրել
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հրաչյա Աշուղյան» հոդվածին։ |