«Հրաշք», խորհրդային կարճամետրաժ մուլտֆիլմ` ստեղծված 1973 թվականին ռեժիսոր Անատոլի Պետրովի կողմից Ռոման Սեֆայի բանաստեղծության հիման վրա։ «Ուրախ կարուսել» № 5 մուլտիպլիկացիոն ալմանախի չորս պատմություններից երրորդն է։

Հրաշք
ռուս.՝ Чудо
Տեսակկարճամետրաժ մուլտիպլիկացիոն ֆիլմ
Ժանրմանկական ֆիլմ
Շարքի մասն էՈւրախ կարուսել և Q84149775?
ՌեժիսորԱնատոլի Պետրով
ԵրաժշտությունՍանդոր Կալոշ
ՕպերատորՄիխայիլ Դրույան
Երկիր ԽՍՀՄ
Լեզուռուսերեն
ԸնկերությունՍոյուզմուլտֆիլմ
Տևողություն2 րոպե
ՇարքՈւրախ կարուսել և Q84149775?
Թվական1973

Դիպաշար խմբագրել

Հեռավոր ապագայում երկու երեխաներ վազում են ամբողջ քաղաքով՝ նստելով տրանսպորտից տրանսպորտ՝ տեսնելու համար հրաշքը։ Պարզվում է, որ այդ հրաշքը ասֆալտի միջից դուրս եկած կեչու փոքրիկ ճյուղն է։

Ֆիլմի անձնակազմ խմբագրել

բանաստեղծություններ Ռոման Սեֆ
ռեժիսոր Անատոլի Պետրով
նկարիչ Ադա Նիկոլսկայա
կոմպոզիտոր Շանդոր Կալլոշ
օպերատոր Միխայիլ Դրույան
ձայնային օպերատոր Վլադիմիր Կուտուզով

Մուլտֆիլմի մասին խմբագրել

Անատոլի Պետրով... «Անձնավորման» վիրտուոզ վարպետություն, էպիզոդի դինամիկ կառուցվածքի խորը ընկալում, թեմատիկ նյութի նկատմամբ մոտեցման օրիգինալությունը նրան դարձրել են ստուդիայի ռեժիսորների շարքում ականավոր կերպարներից մեկը։ Նրա «կարուսելային» սյուժեները` «Երկնագույն երկնաքար», «Հրաշք», շնչում են երիտասարդության ռոմանտիկայով, գույների պայծառությամբ, ապագայի զգացողությամբ, որոնցում արտացոլված են այսօրվա գործերն ու ժամանակակիցների մտքերը։

Ս. Վ. Ասենին[1]

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Асенин С. В. Пути советской мультипликации Արխիվացված 2014-10-06 Wayback Machine «Мир мультфильма»

Արտաքին հղումներ խմբագրել