Հրաշալի դարաշրջան (ֆիլմ, 2019)

«Հրաշալի դարաշրջան» (ֆր.՝ La belle époque), ֆրանսիացի ռեժիսոր Նիկոլաս Բեդոսի դրամատիկական կատակերգությունը[3]։ Գլխավոր դերակատարներն են Դանիել Օթոյը, Գիյոմ Կանեն, Ֆանի Արդանը և Դորիա Տիլիեն։

Հրաշալի դարաշրջան
ֆր.՝ La Belle Époque
Երկիր Ֆրանսիա
Ժանրհումորային դրամա
Թվականնոյեմբերի 6, 2019, մայիսի 20, 2019, նոյեմբերի 28, 2019, փետրվարի 7, 2020 և դեկտեմբերի 26, 2019[1]
Լեզուֆրանսերեն
ՌեժիսորՆիկոլաս Բեդոս
ՊրոդյուսերՖրանսուա Կրաուս և Դենի Պինո-Վալենսիեն
Սցենարի հեղինակՆիկոլաս Բեդոս
ԴերակատարներԴանիել Օթոյ, Գիյոմ Կանե, Դորիա Տիլիե, Ֆանի Արդան, Պիեռ Արդիտի, Դենիս Պոդալիդե, Ժաննա Արենես, Մայքլ Կոհեն, Էմանուել Մենար, Պիեռ Ֆորեսթ, Տոբիաս Լայթ, Լիզզի Բրոշեր, Բրունո Ռաֆաելլի[2], Քրիստիան Միլլե[2], Ֆրանկո Վինչենտելլի[2], Յուրբեն Կանսելիե[2], Հակու Բենոսման, Անն Աոր, Սանդրին Մոալիգու, Պիեռ Էստորժ և Լոիկ Լակուա
ՕպերատորՆիքոլաս Բոլդյուք
ԵրաժշտությունՆիկոլաս Բեդոս և Anne-Sophie Versnaeyen?
ՄոնտաժԱննի Դանշ և Florent Vassault?
Պատմվածքի վայրԻլ-դը-Ֆրանս
ԿինոընկերությունLes Films du Kiosque
Տևողություն110 րոպե
 La Belle Époque (film) Վիքիպահեստում

Ֆիլմի համաշխարհային պրեմիերան կայացել է 2019 թվականի մայիսի 20-ին` Կաննի կինոփառատոնի ժամանակ[4]։

Սյուժե խմբագրել

Ի՞նչ կլինի, եթե դուք ցանկացած ժամանակ կարողանաք գնալ անցյալ և հատուկ պատվերով վերականգնել ցանկացած դարաշրջանի մանրամասները։ Հենց նման ծառայություն է մատուցում այն ընկերությունը, որի հաճախորդ է դառնում կնոջ հետ հարաբերություններում ճգնաժամ ապրող տաղանդավոր նկարիչը։ Նա օգտագործում է այդ հնարավորությունը, որպեսզի նորից վերապրի այն օրը, երբ շատ տարիներ առաջ նա հանդիպել էր իր կյանքի սիրուն։

Դերերում խմբագրել

Արտադրություն խմբագրել

Տեսարանները, որոնց գործողությունները տեղի են ունենում ներկայում, նկարահանվել են մի անգամից, որպեսզի ընդգծեն Վիկտորի անհանգստությունը, իսկ ստուդիայում բոլոր տեսարանները նկարահանվել են լայն անկյան վրա, ընդ որում` տեսախցիկը շարժվել է համաչափ ու սահուն, քանի որ հերոսը հայտնվել էր իրեն ծանոթ տարածքում։ Օպերատոր Նիկոլյա Բոլդյուկը և ֆիլմի գլխավոր էլեկտրիկ Ֆիլիպը մշակել են լուսավորման համակարգ, որը թույլ է տվել փոխել նկարահանման ռեժիմն ու տեսարանի մթնոլորտը մի քանի վայրկյանում։

Ֆիլմում կա նկարահանված միայն մեկ հանպատրաստից տեսարան, որտեղ Անտուանը բղավում է Մարգոյի վրա և նրա հետ առանձնահատուկ կոպիտ է վարվում։ Գիյոմ Կանեի խոսքերով` նրա համար շատ ծիծաղելի էր խաղալ այդ տեսարանը։

  Որպես դեկորատիվ տարր` սրճարանում ստեղծվել է դաշնամուր, և ես տեխնիկական ընդմիջումների ժամանակ հաճախ նվագում էի ինչ-որ բան։ Հենց այդ ժամանակ ես գրել եմ մի քանի թեմաներ, որոնք հնչել են ֆիլմում։ Մյուս երաժշտական ստեղծագործությունները գրել է ջութակահարուհի Աննա-Սոֆի Վերնաեյենը, որը «Տեր և տիկին Ադելմաններ» ֆիլմի սաունդթրեքի հեղինակն է։
- ռեժիսոր Նիկոլաս Բեդոս
 

Թողարկում խմբագրել

Ֆիլմի համաշխարհային պրեմիերան կայացել է 2019 թվականի մայիսի 20-ին` Կաննի կինոփառատոնի ժամանակ։ Հուլիսի 12-ին կինոնկարը ցուցադրվել է Օդեսայի միջազգային կինոփառատոնում, սեպտեմբերի 6-ին` Համբուրգի կինոփառատոնում, սեպտեմբերի 7-ին` Տորոնտոյի կինոփառատոնում։ Սեպտեմբերի 13-ին «Հրաշալի դարաշրջանն» առաջին անգամ ցուցադրվել է Նիդերլանդներում` «Film by the Sea» կինոփառատոնում։ Հոկտեմբերի մեկին Շվեյցարիայի Ցյուրիխ քաղաքի փառատոնում կայացել է կինոնկարի պրեմիերան։

Մարքեթինգ խմբագրել

Կինոնկարի թրեյլերի տեղայնացված տարբերակը համացանցում հրապարակվել է 2019 թվականի սեպտեմբերի 2-ին[5]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. http://nmhh.hu/dokumentum/198182/terjesztett_filmalkotasok_art_filmek_nyilvantartasa.xlsx
  2. 2,0 2,1 2,2 2,3 ČSFD (չեխերեն) — 2001.
  3. Allan Hunter, "'La Belle Epoque': Cannes Review". Screen Daily, 21 May 2019.
  4. «Cannes festival 2019: full list of films». The Guardian. 2019 թ․ ապրիլի 23. Վերցված է 2019 թ․ ապրիլի 30-ին.
  5. «Прекрасная эпоха». Трейлер #1 (в кино с 28 ноября)
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հրաշալի դարաշրջան (ֆիլմ, 2019)» հոդվածին։