Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Հրանտ Ավագյան (այլ կիրառումներ)
Վիքիպեդիայում կան հոդվածներ Ավագյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Հրանտ Արսենի Ավագյան (հոկտեմբերի 15, 1924(1924-10-15)[1], Բաքու, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ[1] - փետրվարի 28, 2017(2017-02-28), Կրասնոդար, Ռուսաստան), խորհրդային ռազմական գործիչ, 1054-րդ հրաձգային գնդի 1-ին գումարտակի կոմերիտկազմակերպիչ, Խորհրդային Միության հերոս (մայիսի 15, 1946)։

Հրանտ Ավագյան
ռուս.՝ Авакя́н Грант Арсе́нович
հոկտեմբերի 15, 1924(1924-10-15)[1] - փետրվարի 28, 2017(2017-02-28) (92 տարեկան)
ԾննդավայրԲաքու, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ[1]
Մահվան վայրԿրասնոդար, Ռուսաստան
ԳերեզմանՍլավոնական գերեզմանատուն
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ռուսաստան
Զորատեսակմոտոհրաձգային զորքեր
Կոչումգնդապետ[1]
Մարտեր/
պատերազմներ
Հայրենական մեծ պատերազմ[1], Կովկասի ճակատամարտ, Melitopol Offensive?, Odesa offensive?, Ցասսի-Քիշնևյան օպերացիա և Vistula–Oder Offensive?
ԿրթությունAzerbaijan Higher Military Naval School? (1942) և Մոսկվայի Լենինի անվան ռազմաքաղաքական ակադեմիա (1953)[1]
Պարգևներ

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է հոկտեմբերի 15-ին Բաքվում։ Հայրենական մեծ պատերազմի ժամանակ մասնակցել է Կովկասի պաշտպանությանը, Ուկրաինայի, Բելառուսիայի ազատագրմանը, Բեռլինի համար մղված մարտերին։ Եղել է գումարտակի կոմերիտական կազմակերպիչ։ Խորհրդային Միության հերոսի կոչմանն արժանացել է Օդեր գետի շրջանում ծավալված մարտերում ցուցաբերած խիզախության համար։ Պատերազմից հետո ավարտել է Վ. Ի. Լենինի անվան ռազմաքաղաքական ակադեմիան (1953)։ Պարգևատրվել է Կարմիր դրոշի, Կարմիր աստղի, Հայրենական պատերազմի II աստիճանի շքանշաններով[8]։

Ծանոթագրություններ խմբագրել

Գրականություն խմբագրել

  • Герои и подвиги. Книга 6. М,: Воениздат, 1978
  • Документы на сайте «Подвиг народа»
  • Казарьян А. В. Война, люди, судьбы. Книга 2. Ереван, 1977

Արտաքին հղումներ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 600