Հրանդ Դարպասյան

հայ բժիշկ

Հրանդ Դարպասյան (1887, Կարին, Էրզրումի վիլայեթ, Օսմանյան կայսրություն - անհայտ), հայ բժիշկ, դեղագործ, ազգային և հասարակական գործիչ։

Հրանդ Դարպասյան
Ծնվել է1887
ԾննդավայրԿարին
Մահացել էանհայտ
Ազգությունհայ
ԿրթությունԿոստանդնուպոլ­սի Օս­մա­նյան դե­ղա­­գոր­ծական վար­ժա­րա­ն
Մասնագիտությունբժիշկ

Կենսագրություն խմբագրել

Հրանդ Դարպասյանը ծնվել է 1887 թվականին, Կարինում։ Ավարտել է Կարինի Արծնյան վարժարանը։ 1908 թվականին ավարտել է Կոստանդնուպոլսի Օսմանյան դեղագործական վարժարանը։ Կարինում, Եգիպտոսում և Կ. Պոլ­սում դեղագործ է աշխատել։ 1914 թվականին Առաջին աշխարհամարտի ժամանակ ծառայել է օսմանյան բանակի 2-րդ զորաբանակի դեղապահեստում։ 1918 թվականին անցել է Հայաստանի Հանրապետություն և ծառայել հայկական բանակում։ 1920 թվականին հոկտեմբերի 30-ին Կարսի գրավման ժամանակ գերի է ընկել թուրքերին։ 1922 թվականի վերջերը Վրաստանի ճանապարհով անցել է Կ. Պոլիս, ապա՝ Չանաքկալէ, ապա՝ Հունաստանի Սալոնիկ քաղաքը, ուր բժիշկ Հ. Գալենտերյանի օգնական է աշխատել Խնամատարական առողջապահական ճյուղում։ Խնամատարությունը լուծարվելուց հետո պաշտոնավարել է Հայ Կարմիր խաչում։

Մի շարք ազգային պաշտոններ է վարել և եղել մի շարք միությունների վարչությունների անդամ։

Աղբյուրներ խմբագրել

  • Հարություն Մինասյան, Օսմանյան կայսրությունում և Թուրքիայի Հանրապետությունում բռնաճնշումների և ցեղասպանության ենթարկված հայ բժիշկներ, Երևան, «Լուսաբաց», 2014 — 520 էջ։

Գրականություն խմբագրել

  • Պոտուրեան Մկրտիչ, Հայ հանրագիտակ, Պուքրէշ, 1940։
  • Յարման Արսեն, Հայերը օսմանյան առողջապահության ծառայության մեջ և պատմություն սուրբ Փրկիչ հայոց հիվանդանոցի (թուրքերեն), Ստամբուլ, 2001։