Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Հրաման (այլ կիրառումներ)

Հրաման, մարտական, հրամանատարի արձակած հրաման ենթակա զորքերին՝ ընդունված վճռի իրականացման համար։ Հրամանը լինում է հակիրճ, պարզ և հասկանալի։ Կատարվում է առանց առարկության, ժամանակին և ճիշտ։ Զորամասերի և միավորումների հրամանատարները հրաման տալիս են գրավոր, իսկ ստորաբաժանումներին՝ բանավոր։ Կատարելուց հետո ենթական անմիջապես զեկուցում է հրաման տված անձին։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 619