Հրահատ Բ Պարթև ( մ.թ.ա. մոտ 147-127 թթ.), Պարթևաստանի արքա մ.թ.ա. 132- 127 թթ., Միհրդատ Ա Պարթևի (մ.թ.ա. 171–132) որդի, շարունակել է հոր նվաճողական քաղաքականությունը՝ գրավելով Բաբելոնը։ Պատերազմ է վարել Սելևկյան տերության արքա Անտիոքոս Է Սիդետոսի դեմ, որը սկզբնական կարճաժամկետ հաջողությունից հետո ջախջախվել և սպանվել է Մեդիայում տեղի ունեցած ճակատամարտում մ.թ.ա. 129 թ, ինչը վերջնականապես վերջ է տվել Սելևկյանների իշխանությանը Եփրատ գետից արևելք։ Սպանվել է արևելքից Պարթևաստան ներխուժած սկյութական ցեղերի դեմ ճակատամարտում։

Հրահատ Բ
Ծնվել է՝մ.թ.ա. 2-րդ դար
ԾննդավայրՊարթևստան
Մահացել է՝մ. թ. ա. 127
Վախճանի վայրՊարթևստան
ՈւղեկիցԼաոդիկե
ՏոհմՊարթև Արշակունիներ
թագավոր
ՀայրՄիհրդատ Ա Պարթև
ՄայրՌիննու
Քույր(եր)Հռոդոգունե
ՀավատքԶրադաշտականություն
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հրահատ Բ» հոդվածին։