Հրաբխային դպրոց
Հրաբխային դպրոց (անգլ.՝ Volcano School), ոչ հավայացի նկարիչների խումբ, որը Հավայան կղզիներում նկարում էր գիշերը ժայթքող հրաբխների պատկերներով բնանկարներ։ Այս նկարիչներից ոմանք նկարում էին նաև ջրաներկով բնանկարներ` ցերեկային պատկերներով[1]։ Նրանց ստեղծած կտավների լավագույն օրինակները իրենցից ներկայացում են եվրոպական ռոմանտիկ ավանդույթների և ամերիկյան բնանկարների ավանդույթների միաձուլումը։
Հրաբխային դպրոց | |
---|---|
Հիմնադրված | 1880-ական թվականներ |
Տարածաշրջան | Հավայի |
Պաշտ. լեզու(ներ) | անգլերեն |
Պատմություն խմբագրել
Հավայան կղզիներում գործող երկու հրաբուխ` Կիլաուեան և Մաունա֊Լոան պարբերաբար ժայթքում էին 1880-1890-ական թվականներին, և «Հրաբխային դպրոցի» նկատմամբ հետաքրքրությունը հասնում է գագաթնակետին։
Նկարիչների կողմից հատկապես սիրված էր Կիլաուեա հրաբուխը, որին կարելի էր ծովափից հասնել ձի հեծնելով՝ անցնելով թեք լեռնային ճանապարհով։
Էստամպներ ստեղծող և նկարչության ուսուցիչ Հակ-Մեյզելետ Լյուկիենսը Հավայան կղզիների այս ժամանակաշրջանը անվանել է «Հավայան փոքր վերածնունդ»[2]։ Հոնոլուլուի նկարչության թանգարանի հավաքածուում պահվում են «Հրաբխային դպրոցի» նկարիչների նկարները։
Խմբի անդամներ խմբագրել
- Ժյուլ Տավերնյե (1844-1889)՝ ֆրանսիացի
- Էրնեստ Ուիլիամ Կրիստմաս (1863-1918)՝ ավստրալիացի
- Կոնստանցիա Գորդոն֊Կամմինգ (1837-1924)՝ շոտլանդուհի
- Չարլզ Ֆուրնո (1835-1913) ՝ ամերիկացի
- Դեվիդ Հովարդ Հիչքոք (1861-1943) ՝ ամերիկացի
- Օգուրա Յոնեսուկե Իտո (1870-1940) ՝ճապոնացի
- Ամբրոուզ Մակարտի֊Պատերսոն (1877-1966) ՝ավստրալիացի
- Տիցիան Պիլ (1799-1885) ՝ ամերիկացի
- Լուի Պոլ (1915-1999) ՝ ամերիկացի
- Էդուարդո Լեֆեվր Սկովել (1864-1918) ՝ բրիտանացի
- Ուիլիամ Պինկնի Տոուլեր (1826-1899) ՝ ամերիկացի
- Ուիլիամ Տվիգ֊Սմիտ (1883-1950) ՝ նորզելանդացի
- Ջոզեֆ Դուայտ Ստրոնգ (1852-1899) ՝ ամերիկացի
- Լայոնել Ուոլդեն (1861-1933) ՝ ամերիկացի
Պատկերասրահ խմբագրել
-
Դեյվիդ Հովարդ Հիչքոք. «Հալեմամաու Կրակի լիճը» (1888)
-
Օգուրա Յոնեսուկե Իտո «Կիլաուեա» (1908)
-
Էդուարդո Լեֆեվր Սկովել «Կիլաուեա» (1890)
-
Էռնեստ Ուիլիամ Կրիստմաս «Կալդերա Կիլաուեա» (1916—1918)
-
Ուիլիամ Պինկնի Տոուլեր «Կիլաուեա Հրաբուխը» (1860)
-
Ժյուլ Տավենյե «Գիշերային հրաբուխը» (1880)