Սուրբ Պետրոսի պապական բազիլիկ Վատիկանում (իտալ.՝ Basilica Papale di San Pietro in Vaticano) կամ պարզապես Սուրբ Պետրոսի բազիլիկ (լատին․՝ Basilica Sancti Petri), կաթոլիկ տաճար Վատիկանում։

Ձայնային ֆայլն ստեղծվել է հետևյալ տարբերակի հիման վրա (հունիսի 20, 2019) և չի պարունակում այս ամսաթվից հետո կատարված փոփոխությունները։ Տես նաև ֆայլի մասին տեղեկությունները կամ բեռնիր ձայնագրությունը Վիքիպահեստից։ (Գտնել այլ աուդիո հոդվածներ)
Սուրբ Պետրոսի տաճար
լատին․՝ Basilica Sancti Petri
իտալ.՝ Basilica di San Pietro
Տաճարի հիմնական ճակատամասը
Հիմնական տվյալներ
Տեսակմեծ բազիլիկ, պապական բազիլիկա, տեսարժան վայր, ճարտարապետական հուշարձան, ծխական եկեղեցի, հայրապետական ​​բազիլիկ և եկեղեցի
ԵրկիրՎատիկան Վատիկան
ՏեղագրությունՎատիկան Վատիկան
Դավանանքկաթոլիկություն
ԹեմՀռոմի թեմ
Հիմնական ամսաթվերըապրիլի 18, 1506
Մասն էՀռոմի յոթ ուխտավորական եկեղեցիներ և Վատիկան
Կազմված էTomb of Leo XI?
Ժառանգության կարգավիճակՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության մաս
ՆվիրվածՊետրոս առաքյալ
ԱնվանվածՊետրոս առաքյալ
ՃարտարապետՄիքելանջելո, Ջուլիանո դա Սանգալո, Դոնատո Բրամանտե, Ռաֆայել Սանտի, Ֆրա Ջովաննի Ջոկոնդո, Անտոնիո դա Սանգալլո, Բալդասսարե Պերուցցի, Բերնարդո Ռոսելինո, Ջակոմո դելլա Պորտա, Ջակոմո դա Վինյոլա, Պիրրո Լիգորիո, Կառլո Մադերնա և Ջովաննի Լորենցո Բեռնինի
ՀիմնադիրՀուլիոս II
Ճարտարապետական ոճՎերածննդի ճարտարապետություն և բարոկկո ճարտարապետություն
Հիմնադրվածապրիլի 18, 1506
Կառուցման արժեք46 800 052 Դուկատ
150 մետր
Երկարություն220 մետր
Լայնություն150 մետր
Բարձրություն136,6 մետր
Շինանյութցեմենտ և մարմար
Քարտեզ
Քարտեզ
 Saint Peter's Basilica Վիքիպահեստում
vatican.va/various/basiliche/san_pietro/index_it.htm

Կառուցվել է իտալական Վերածննդի ժամանակաշրջանում[1], և նրա կերտման գործում մեծ ներդրում են ունեցել Դոնատո Բրամանտեն, Միքելանջելոն, Կառլո Մադերնան և Լորենցո Բերնինին։ Աշխարհի ամենամեծ քրիստոնեական եկեղեցին է[2]։ Չնայած նրան, որ Կաթոլիկ եկեղեցու մայր տաճարը չէ, և ոչ էլ Հռոմեական թեմի առաջնորդարանը, համարվում է ամենանվիրական կաթոլիկ սրբավայրերից մեկը։ Սուրբ Պետրոսի տաճարը նկարագրվել է որպես «Քրիստոնեական աշխարհում եզակի դիրք ունեցող»[3] և «Քրիստոնեական աշխարհի բոլոր եկեղեցիներից ամենամեծը»[1][4]։

Ըստ կաթոլիկ ավանդությա՝ տաճարը կառուցվել է Հիսուսի առաքյալներից մեկի՝ Պետրոս առաքյալի շիրիմի վրա։ Վերջինս համարվում է Հռոմի քրիստոնյա համայնքի առաջին եպիսկոպոսը և, ըստ այդմ՝ առաջին Հռոմի պապը։ Սուրբ Պետրոսի գերեզմանը ենթադրաբար գտնվում է անմիջապես բազիլիկի Ավագ խորանի տակ։ Այդ իսկ պատճառով, վաղ քրիստոնեական ժամանակաշրջանից սկսած՝ շատ պապեր հուղարկավորվել են Սուրբ Պետրոսում։ Դեռևս Կոստանդիանոս Մեծ կայսեր ժամանակաշրջանից տաճարի տեղում գոյություն է ունեցել եկեղեցի։ Ներկայիս կառույցը փոխարինել է վերոհիշյալ՝ Հին Սուրբ Պետրոսի բազիլիկին․ վերջինիս շինարարությունը սկսվել է 1506 թվականի ապրիլի 18-ին և ավարտվել 1626 թվականի նոյեմբերի 18-ին[5]։

Սուրբ Պետրոսի տաճարը հայտնի է որպես ուխտավայր, ինչպես նաև կրոնական գործառույթների անցկացման վայր։ Տարվա ընթացքում Հռոմի պապը մի շարք պատարագներ է մատուցում, որոնք իրականացվում են թե՛ բազիլիկում, և թե՛ նրա հարակից Սուրբ Պետրոսի հրապարակում[6]։ Դրանց մասնակցում է 15000-80000 մարդ։ Սուրբ Պետրոսի բազիլիկը շատ պատմական զուգորդումներ ունի Վաղ քրիստոնեության, Պապության, Ռեֆորմացիայի և Հակառեֆորմացիայի բարեփոխումների, ինչպես նաև բազմաթիվ արվեստագետների հետ, ինչպիսին է Միքելանջելոն։ Որպես ճարտարապետական կառույց, այն համարվում է իր ժամանակի ամենահոյակերտ շինությունը[7]։ Նաև աշխարհի չորս Մեծ բազիլիկներից մեկն է։ Հարկ է նշել, որ այդ վարկանիշին պատկանող բոլոր բազիլիկներն էլ գտնվում են Հռոմում։ Ի տարբերություն հանրային ընկալման, դա տաճար չէ, քանի որ եպիսկոպոսական աթոռանիստ չէ։ Հռոմի Պապի նստավայրը գտնվում է Սան Ջիովանի ին Լաթերանո բազիլիկում։

Համառոտագրություն խմբագրել

 
Սուրբ Պետոսի տաճարի ճակատամասը գիշերը
 
Վիա դելլա Կոնչիլիացիոնե փողոցը գիշերը
 
Տիբեր գետ, Սուրբ Հրեշտակի կամուրջը և Սուրբ Պետրոսի տաճարը հեռվից։Տաճարի գմբեթը գերիշխում է Հռոմի երկնակամարում։

Սուրբ Պետրոսի եկեղեցին կառուցված է Վերածննդի ճարտարապետության ոճով։ Գտնվում է Վատիկանում, Տիբեր գետի արևմտյան մասում, Յանիկուլում բլրի և Հադրիանոսի դամբարանիի հարևանությամբ։ Նրա կենտրոնական գմբեթը գերիշխում է Հռոմի երկնակամարում։ Բազիլիկի երկու կողմերում ձգվում են բարձր սյունաշարեր, որոնք բոլորում են Սուրբ Պետրոսի հրապարակը։ Սյուներով շրջապատված տարածքը ձվաձև է, իսկ հրապարակի շարունակությունը դեպի եկեղեցի՝ սեղանաձև։ Բազիլիկի ողջ ճակատամասի երկայնքով սանդղավանդակ է, որի երկու ծայրերում վեր են խոյանում Հռոմի երկու առաքյալների՝ Սուրբ Պետրոսի և Պողոսի արձանները։ Դրանց բարձրությունը 5,55 մետր է[8]։

Բազիլիկի հատակագիծը խաչաձև է, ունի լատինական խաչի կառուցվածքով երկարաձիգ նավ, բայց վաղ նախագծերը արվել են կենտրոնական պլանավորում ունեցող կառույցի համար, և դա ակնհայտ է ճարտարապետության մեջ։ Կենտրոնական տարածքը գերակշռում է ինչպես արտաքինով, այնպես էլ ներքինով։ Եկեղեցու գմբեթը աշխարհի խոշորագույններից մեկն է։ Մուտքը բացվում է գավիթում, որը շարունակվում է կառույցի մեջ։ Գավթի բրոնզե դռներից մեկը Սուրբ Դուռն է, որը միայն տոնակատարությունների ժամանակ է բացվում[8]։

Այլ եկեղեցիների համեմատ, Սուրբ Պետրոսի բազիլիկի ինտերիերը հսկայական չափերի է հասնում[5]։

Նավը, որն ուղղվում է դեպի կենտրոնական գմբեթ, ունի երեք որմնախորշ՝ կամարակալներով, որոնց վրա հենված է կիսագլանային տանիքը։ Նավի ենթասրահներում կան մի շարք մատուռներ։ Գմբեթի շուրջը ևս կան մատուռներ։ Դրանք են՝ Մկրտարանը, Տիրամոր ներկայացման մատուռը, Երգչախմբի մատուռը, Սուրբ Կղեմես Հայրապետի մատուռը՝ Սուրբ Գրիգորի խորանով, ավանդատունը, ձախ տրանսեպտում Սուրբ Պետրոսի, Սուրբ Հովսեփի և Թովմաս առաքյալի խաչելության խորանը, Հիսուսի Սուրբ Սրտի խորանը, Կոլոննայի Տիրամոր մատուռը, Սուրբ Պետրոսի ամբիոնի աբսիդը, Միքայել Հրեշտակապետի խորանը, Սուրբ Հաղորդության մատուռը, Սուրբ Սեբաստիանի և Պիետայի մատուռները[8]։ Բազիլիկի կենտրոնում, բարձր խորանի ներքո Խոստովանության մատուռն է, որը վերաբերում է Սուրբ Պետրոսի հավատի խոստովանությանը։ Երկու մարմարե աստիճաններ տանում են դեպի ստորգետնյա մատուռ, որը գտնվում է անմիջապես Պետրոս առաքյալի նահատակության վայրի վերևում։

Սուրբ Պետրոսի բազիլիկի ողջ ինտերիերը լիովին զարդարված է մարմարով, ցայտաքանդակներով, ճարտարապետական քանդակներով և ոսկեգործությամբ։ Եկեղեցին պարունակում է մեծ թվով պապերի և այլ նշանավոր մարդկանց դամբարաններ, որոնցից շատերը համարվում են արվեստի բացառիկ գործեր։ Խորշերում և մատուռներում ևս կան մի շարք քանդակներ, որոնցից է Միքելանջելոյի «Պիետան»։ Կենտրոնական առանձնահատկությունը ամպհովանին է Պապական խորանում, որը ձևավորել է Լորենցո Բերնինին։

Մի դիտորդ գրել է. «Սուրբ Պետրոսի տաճարն է պատճառը, որ Հռոմը դեռևս քաղաքակիրթ աշխարհի կենտրոնն է։ Կրոնական, պատմական և ճարտարապետական պատճառների համար ինքնին արդարացնում է ճանապարհորդությունը դեպի Հռոմ, իսկ նրա ներսը առաջարկում է «գեղարվեստական ոճերի պարգևատրումները» լավագույն ձևով[9]։

Ամերիկացի փիլիսոփա Ռալֆ Վալդո Էմերսոնը Սուրբ Պետրոսը նկարագրել է որպես «երկրի զարդարանք ․․․ գեղեցիկի բարձրագույնը»[10]։


Կարգավիճակ խմբագրել

 
Վատիկանի Երկրորդ խորհրդի եպիսկոպոսները
 
Հին աշխարհի բոլոր բարձր կառույցներն ու եկեղեցիները, կենտրոնում՝ Սուրբ Պետրոսի տաճարն է

Սուրբ Պետրոսի բազիլիկը պապական բազիլիկներից մեկն է (նախկինում՝ հայրապետական բազիլիկներ)[11], ինչպես նաև Հռոմի չորս հիմնական բազիլիկներից մեկը։ Մյուսները ևս պապական բազիլիկներ են, և դրանք են Լաթերանի բազիլիկ եկեղեցին, Սանտա Մարիա Մաջորեն և Սան Պաոլո ֆուորի լե Մուրա եկեղեցին։ Ի տարբերություն բոլոր մյուս պապական բազիլիկների, Սուրբ Պետրոսի տաճարը ամբողջովին գտնվում է մի տարածքում, որը Վատիկանի իրավասության տակ է, այլ ոչ թե Իտալիայի[12]։

Այն Վատիկանի ամենահայտնի կառույցն է։ Գմբեթը Հռոմի երկնակամարի գերիշխող առանձնահատկությունն է։ Քրիստոնեական աշխարհի ամենամեծ եկեղեցին է[2], ընդգրկում է 2.3 հա տարածք։ Քրիստոնեության և կաթոլիկ ավանդույթի ամենասուրբ վայրերից մեկն է, և ավանդաբար համարվում է Պետրոս առաքյալի գերեզմանոցը։ Վերջինս Հիսուսի տասներկու առաքյալների գլխավորն է եղել և ավանդույթի համաձայն, Անտիոքի առաջին եպիսկոպոսը և հետագայում՝ Հռոմի առաջին եպիսկոպոսը։ Համարվում է Հռոմի առաջին պապը։ Չնայած Նոր Կտակարանում չի նշվում, որ Սուրբ Պետրոսը նահատակվել է Հռոմում, սակայն ըստ եկեղեցականների գրվածքների, նրա գերեզմանը գտնվում է բազիլիկի ամպհովանու և Խոստովանության խորանի տակ։ Այդ պատճառով շատ պապեր, եկեղեցու վաղ տարիներից, թաղվել են Սուրբ Պետրոս պապի մոտ, բազիլիկի գերեզմանոցում։ Այժմյան բազիլիկը կառուցվել է հին Կոստանդինյան բազիլիկի վրա։ Շինարարությունը սկսվել է 1506 թվականի ապրիլի 18-ին և ավարտել 1615 թվականին։ Ի վերջո, 1626 թվականի նոյեմբերի 18-ին Հռոմի Պապ Ուրբանոս VIII-ը հանդիսավոր կերպով օծել է եկեղեցին[5]։

Սուրբ Պետրոսի տաճարը Հռոմի պապի պաշտոնական նստավայրը չէ, ոչ էլ Հռոմի գլխավոր բազիլիկներից առաջինը։ Այս պատիվը կրում է Հռոմի պապի տաճարը՝ Լաթերանի բազիլիկ եկեղեցին, որը Կաթոլիկ եկեղեցու հետ կապված բոլոր եկեղեցիների Մայր տաճարն է։ Այնուամենայնիվ, Սուրբ Պետրոսի բազիլիկը, անշուշտ, պապի գլխավոր եկեղեցին է արարողակարգերի առումով, քանի որ պապական պատարագներն ու արարողությունները տեղի են ունենում այնտեղ, ինչը կապված է նաև նրա չափերի հետ և այն փաստի, որ տաճարը գտնվում է Վատիկանում։ «Սուրբ Պետրոսի ամբիոնը» կամ ամբիոնը, երբեմն ենթադրվում էր, որ օգտագործվել է Սուրբ Պետրոսի կողմից։ Սակայն այն աթոռը, որը նվիրել է Կառլ II-ը, օգտագործվել է շատ պապերի կողմից, և այն խորհրդանշում է Սուրբ Պետրոսի իշխող պապի առաքելական հաջորդականության շարունականությունը։ Այն զբաղեցնում է բարձր տեղ բազիլիկի աբսիդում, որը խորհրդանշորեն լուսավորված է Սուրբ Հոգու կողմից[13]։

Որպես Վատիկանի պատմական և ճարտարապետական նշանակություն ունեցող կառույցներից մեկը, Սուրբ Պետրոսի տաճարը 1984 թվականին ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության օբյեկտների ցանկում (I), (ii), (iv) և (vi) չափանիշներով[14]։ 21.095 քառակուսի մետր արտաքին տարածքով[15] և 15,160 քառակուսի մետր ներքին տարածքով[16], և 5,000,000 խորանարդ մետր ծավալով[17] Սուրբ Պետրոսի բազիլիկը ամենամեծ քրիստոնեական եկեղեցական կառույցն է աշխարհում՝ վերջին երկու չափանիշներով և երկրորդ խոշորագույնն է (2016 թվականին)։ Գմբեթի գագաթը 136,6 մետր է, ըստ այդմ համարվում է երկրորդ ամենաբարձր շենքը Հռոմում (2016 թվականին)[18]։ Գմբեթի բարձրությունը դասել է եկեղեցին Հին աշխարհի ամենաբարձր շենքերի շարքում, և դեռևս շարունակում է կրել աշխարհում ամենաբարձր գմբեթի կոչումը։

Պատմություն խմբագրել

 
Սուրբ Պետրոսի հրապարակի սյունաշարը և Մադերնայի շատրվանը
 
Հելիոպոլիսից բերված եգիպտական կոթողը, որը մինչ օրս կանգուն է Սուրբ Պետրոսի հրապարակում

Այնտեղ, ուր գտնվում է Սուրբ Պետրոսի տաճարը, նախկինում եղել են Ներոնի կրկեսի այգիները (այնտեղից էլ մնացել է Հելիոպոլիսից բերված կոթողը, որը մինչ օրս կանգուն է Սուրբ Պետրոսի հրապարակում)։ Առաջին բազիլիկը կառուցվել է 326 թվականին, առաջին քրիստոնյա կայսեր՝ Կոստանդիանոս Մեծի օրոք։ Եկեղեցու խորանը կառուցվել է մի գերեզմանի վրա, որը երկրորդ դարից սկսած համարվել է Պետրոս առաքյալինը։ Վերջինս նահատակվել է Ներոնի կրկեսում 66 թվականին։ Երկրորդ տաճարում 800 թվականին Լևոն III պապը թագադրել է Կառլոս Մեծին։ 15-րդ դարում բազիլիկը փլուզման եզրին էր, և Նիկողայոս V պապի օրոք սկսվում է եկեղեցու ընդլայնումն ու վերակառուցումը։ Հուլիոս II պապը լուծեց այս հարցը՝ հրամայելով հին բազիլիկի տեղում կառուցել մի նոր հսկայական եկեղեցի, որը կգերազանցեր հեթանոսական տաճարներին և առկա քրիստոնեական եկեղեցիներին, ինչը կնպաստեր պապական հանրապետության ամրապնդմանը և կաթոլիկության ազդեցության տարածմանը։

Սուրբ Պետրոսի տաճարի նախագծմանն ու կառուցմանը հերթով մասնակցել են Իտալիայի բոլոր խոշոր ճարտարապետները։ 1506 թվականին հաստատվում է Դոնատո Բրամանտեի նախագիծը, ըստ որի սկսվում է կառուցվել կենտրոնական կառույցը՝ հունական խաչի ձևով (հավասարաչափ կողմերով)։ Բրամանտեի մահից հետո շինարարությունը գլխավորում է Ռաֆայել Սանտին՝ վերադառնալով ավանդական լատինական խաչին (երկարաձիգ 4-րդ կողմով)։ Ապա Բալդասսարե Պերուցցին կանգ է առնում կենտրոնացված շինության վրա, իսկ Անտոնիո դա Սանգալլո Կրտսերը ընտրում է բազիլիկին բնորոշ ձևը։ Վերջապես 1546 թվականին կառուցումը գլխավորում է Միքելանջելոն։ Նա անդրադառնում է կենտրոնագմբեթ շինությանը, սակայն ըստ նրա նախագծի նախատեսվում էր արևելյան կողմում ստեղծել բազմասյուն սրահով մուտք (Հռոմի հին բազիլիկների, ինչպես նաև անտիկ տաճարներում մուտքը ոչ թե արևմտյան կողմից էր, այլ՝ արևելյան)։ Բոլոր կրող կառույցները Միքելանջելոն դարձրեց ավելի զանգվածային և կարևորեց հիմնական տարածքը։ Նա կանգնեցրեց կենտրոնական գմբեթը, սակայն դրա կառուցումն ավարտվեց նրա մահից հետո (1564 թ․)։ Ջակոմո դելա Պորտան դրան տվեց առավել ընդգծված ուրվագիծ։ Ճարտարապետ Ջակոմո դա Վինյոլան Միքելանջելոյի նախագծով նախատեսված չորս փոքր գմբեթներից կանգնեցրեց միայն երկուսը։ Ճարտարապետական լուծումների այն ձևերը, ինչպես մտածել էր Միքելլանջելոն, պահպանվել են միայն խորանի և եկեղեցու արևմտյան հատվածում։

Այսքանով շինարարության պատմությունը չի ավարտվում։ 17-րդ դարի սկզբին Պողոս V Պապի հրամանով Կառլո Մադերնան երկարացնում է հատակագծի (խաչի) արևելյան հատվածը, կենտրոնացված շինությանը ավելացնում է եռանավ բազիլիկային մասը, դրանով վերադառնալով լատինական խաչի ձևին, ինչպես նաև կառուցում է ճակատամասը։ Արդյունքում գմբեթը մնում է ճակատամասի ետևում, կորցնելով իր իշխող նշանակությունը, և միայն ամբողջությամբ տեսանելի է հեռվից՝ Վիա դելլա Կոնչիլիացիոնե փողոցից։

Անհրաժեշտություն է առաջանում տաճարի առջև ունենալ հրապարակ, որտեղ կհավաքվեին հավատացյալները, որպեսզի ստանային պապական օրհնություն, կամ մասնակցեին հոգևոր տոնակատարություններին։ Այդ խնդիրը լուծեց Լորենցո Բերնինին, որը 1656-1667 թվականներին կառուցեց Սուրբ Պետրոսի հրապարակը։ Այն համարվում է աշխարհի քաղաքաշինության բնագավառում ամենահայտնի ստեղծագործություններից մեկը։

Սուրբ Պետրոսի գերեզման խմբագրել

 
Արևի ճառագայթներ, որոնք ամեն օր ներթափանցում են բազիլիկ օրվա որոշակի ժամերին

Հիսուսի խաչելությունից հետո «Գործք առաքելոց» գրքում արձանագրվում է, որ նրա տասներկու աշակերտներից մեկը՝ Սիմոնը, որը հայտնի է որպես Սուրբ Պետրոս, մեծ առաջնորդություն ունեցավ Հիսուսի հետևորդների մեջ և մեծ նշանակություն՝ քրիստոնեական եկեղեցու հիմնադրման մեջ։ Պետրոս անունը լատիներեն «Petrus» է, իսկ հունարեն «Petros», որն առաջացել է «petra» բառից։ Դա հունարեն նշանակում է «քար» կամ «ժայռ», ինչը արամեերեն «Kepa» բառի թարգմանությունն է, այն անվան, որը Սիմոնին տրվել էր Հիսուսի կողմից։

Կաթոլիկ ավանդույթը նշում է, որ Պետրոսը, երեսունչորս տարիների ծառայությունից հետո, մեկնել է Հռոմ և 64 թվականի հոկտեմբերի 13-ին նահատակվել Պողոս առաքյալի հետ միասին։ Նրա մահապատժի, ինչպես և բազմաթիվ քրիստոնյաների նահատակության պատճառը եղել է Հռոմի մեծ հրդեհը։ Ըստ Որոգինեսի, Պետրոսը խաչվել է գլուխն ի վար, իր իսկ խնդրանքով, որովհետև ինքն արժանի չէր համարել մահանալ այնպես, ինչպես Հիսուսը[19]։ Խաչելությունը տեղի է ունեցել Ներոնի կրկեսում հին եգիպտական կոթողի մոտ[20]։ Վերջինս առ այսօր կանգուն է Սուրբ Պետրոսի հրապարակում և համարվում է Պետրոսի մահվան «վկան»։ Դա Հռոմի մի քանի հին կոթողներից մեկն է[21]։

Ավանդույթի համաձայն, Պետրոսի մնացորդները թաղվել են Կրկեսի մոտ, Վատիկանյան բլրի վրա, Վիա Կորնելիայի շրջակայքում, նրա մահվան վայրից մինչև 150 մետրի վրա։ Կորնելիան ճանապարհ էր, որն անցնում էր Կրկեսի հյուսիսային պարսպի երկայնքով արևելքից դեպի արևմուտք, իսկ այժմ այդ մասում Սուրբ Պետրոսի բազիլիկի հարավային հատվածներն են և Սուրբ Պետրոսի հրապարակը։ Մի քանի տարի անց այս վայրում կառուցվել է սրբավայր։ Գրեթե երեք հարյուր տարի անց այս վայրում կառուցվել է Սուրբ Պետրոսի հին բազիլիկը[20]։

Վատիկանի զբաղեցրած տարածքը մի քանի տարի շարունակ գերեզմանոց է եղել նախքան Ներոնի կրկեսի կառուցումը։ Դա մահապատժի ենթարկվածների և բազմաթիվ քրիստոնյաների գերեզման է, քանի որ Սուրբ Պետրոսի թաղման տարիներից սկսած շատ քրիստոնյաներ ընտրում էին թաղված լինել նրա մոտ։

1939 թվականին Հռոմի Պիոս XII պապի կառավարության օրոք 10 տարի շարունակ հնագիտական հետազոտութուններ արվեցին բազիլիկի նկուղի տակ, որն 9-րդ դարից ի վեր համարվում էր անհասանելի տարածք։ Պեղումները բացահայտեցին տարբեր մակարդակներում տարբեր ժամանակաշրջանների դամբարաններ, որոնք պատկանում էին Կղեմես VIII-ին (1594), Կալիստոս II-ին (1123) և Գրիգոր I-ին (590-604)։ Դրանք կառուցված էին մի մատուռի վրա, որտեղ կային ոսկորների մնացորդներ՝ պահված ոսկե նախշերով հյուսվածքի մեջ։ Թեև չկարողացան որոշել, թե այդ ոսկորները Սուրբ Պետրոսինն էին, սակայն հազվագյուտ հանդերձանքը ենթադրում էր գերեզմանի կարևորությունը։ 1950 թվականի դեկտեմբերի 23-ին ռադիոյով հեռարձակվող նախասուրբծննդյան ուղերձի ժամանակ Պիոս XII-ը հայտարարեց Սուրբ Պետրոսի գերեզմանի բացահայտումը[22]։

Սուրբ Պետրոսի հին բազիլիկ խմբագրել

 
Բազիլիկի ենթադրյալ տեսքը (H. W. Brewer, 1891)

Հին Սուրբ Պետրոսի բազիլիկը 4-րդ դարի եկեղեցի էր, որի կառուցումը սկսվել է Կոստանդիանոս Ա Մեծ կայսեր կողմից 319-333 թվականներին[23]։ Այն ունի տիպիկ բազիլիկային ձև՝ մեկ լայն նավ՝ երկու ենթակողմերով, որոնք ամբողջանում են աբսիդով, տրանսեպտով, որը կառույցին տալիս է խաչի ձև։ Այն ունեցել է շուրջ 103,6 մետր երկարություն։ Մուտքի առջևում եղել է սյունաշարքով նախագավիթ։ Այս եկեղեցին կառուցվել է փոքր սրբավայրի վրա, որը ենթադրաբար Սուրբ Պետրոսի գերեզմանն է եղել։ Այն պարունակում էր բազմաթիվ գերեզմաններ և հուշարձաններ՝ ներառյալ Սուրբ Պետրոսինը, և մինչև 15-րդ դարը գահակալած շատ պապեր նույնպես թաղված են այնտեղ։ Ինչպես Հռոմի ամենահին եկեղեցիներում, այս եկեղեցու և նրան հաջորդի մուտքը նույնպես արևելյան կողմից է եղել, իսկ աբսիդը՝ արևմտյան[24]։ Նախքան ներկայիս բազիլիկի կառուցումը, Հին Սուրբ Պետրոսի բազիլիկ անվանումը օգտագործվել է նախորդի համար, որպեսզի երկու կառույցները տարբերակվեին միմյանցից[25]։

Վերակառուցման պլան խմբագրել

15-րդ դարի վերջին, Ավինյոնյան պապականության ժամանակ հին բազիլիկը անտեսվում է։ Առաջին պապը, որ ձեռնամուխ եղավ վերակառուցել կամ գոնե արմատական փոփոխություններ կատարել Նիկողայոս V պապն էր (1447-1455 թթ․)։ Նա հանձնարարեց հին շինության աշխատանքը Լեոնե Բատիստա Ալբերտիին և Բերնարդո Ռոսսելինոյին։ Վերջինս նաև պետք է լիովին նոր բազիլիկի նախագիծ կազմեր, կամ ամբողջովին փոխեր հինը։ Նրա կառավարությունը խափանվեց քաղաքական խնդիրների պատճառով, և երբ նա մահացավ, քիչ աշխատանք էր արվել[20]։ Այնուամենայնիվ, նա պատվիրել էր քանդել Կոլիզեումը և նրա մահվան ժամանակ, նոր շենքում օգտագործելու համար այնտեղից թվով 2,522 քար է տեղափոխվել[20][26]։ Նոր տրանսեպտի և բեմի հիմնադրումները ավարտվեցին, որոնք հավելելով պահպանված նավին և ենթակողմերին, հին բազիլիկին տալիս էին լատինական խաչի ձև։ Բեմի որոշ պատեր ևս կառուցվեցին[27]։

Սուրբ Պետրոսի տաճարի վերաբերյալ Հուլիոս II պապի ծրագիրը շատ ավելին էր, քան Նիկողայոս V-ի վերանորոգման կամ փոփոխման նախագիծը։ Այդ ժամանակ Հուլիոսը պլանավորում էր իր գերեզմանը, որը նախագծվել և ձևավորվել էր Միքելանջելոյի քանդակով և տեղադրվել էր տաճարում[28]։ 1505 թվականին Հուլիոսը որոշում կայացրեց քանդել հին բազիլիկը և փոխարինել մոնումենտալ կառույցով, որտեղ կտեղադրվեր նրա հսկայական գերեզմանը։ Մրցույթ անցկացվեց, և մի շարք նմուշներ պահպանվեցին Ուֆֆիցի պատկերասրահում։ Հաջորդ 120 տարիներին իրար հաջորդեցին տարբեր պապեր և ճարտարապետներ, որոնց համախմբված ջանքերի արդյունքն եղավ ներկայիս շենքը։ Հուլիոս II-ի կողմից սկսված նախագիծը շարունակեցին Լևոն X (1513-1521 թթ.), Ադրիանոս VI (1522-1523), Կղեմես VII (1523-1534), Պողոս III (1534-1549), Հուլիոս III (1550-1555), Մարկեղոս II (1555), Պողոս IV (1555-1559), Պիոս IV (1559-1565), Պիոս V (1565-1572), Գրիգոր XIII (1572-1585), Սիքստոս V (1585-1590), Ուրբանոս VII (1590), Գրիգոր XIV (1590-1591), Իննոկենտիոս IX (1591), Կղեմես VIII (1592-1605), Լևոն XI (1605), Պողոս V (1605-1621), Գրիգոր XV (1621-1623), Ուրբանոս VIII (1623-1644) և Իննոկենտիոս X (1644-1655) պապերը։

Ֆինանսավորում խմբագրել

Սուրբ Պետրոսի բազիլիկի ֆինանսավորման համար աշխատող մեթոդ էր նվիրատվությունների դիմաց ինդուլգենցիաներ տրամադրելը։ Հիմնադրամի այս մեթոդի հիմնական խթանողը Մայնցի և Մագդեբուրգի արքեպիսկոպոս Ալբրեխտն էր, որը պետք է մեղմեր Հռոմի Կյուրիայի պարտքերի մարումը՝ նպաստելով վերականգնման ծրագրին։ Դրան նպաստելու համար նա նշանակել է գերմանական դոմինիկյան քարոզիչ Յոհան Տեցելին, որի վաճառքի գործը սկանդալ էր առաջացրել[29]։ Գերմանացի աստվածաբան, վանական Մարտին Լյութերը գրել է արքեպիսկոպոս Ալբրեխտին, որ դեմ է այդ «ինդուլգենցիայի վաճառքին»։ Նա նաև ընդգրկել է իր «Մարտին Լյութերի բանավեճը Ինդուլգենցիայի հզորության և արդյունավետության շուրջ» աշխատությունը, որը հայտնի էր որպես «95 թեզիսներ»[30]։ Սա Ռեֆորմացիա սկսելու գործոն էր, Բողոքականության ծնունդը։

Ճարտարապետություն խմբագրել

Հաջողված նախագծեր խմբագրել

 
Բրամանտեի նախագիծը
 
Ռաֆայելի նախագիծը
 
Միքելանջելոյի նախագիծը

Քրիստոնեական աշխարհի ամենամեծ կառույցի[31] համար անցկացված մրցույթի մի շարք նախագծեր այդպես էլ մնացին Ուֆֆիցի պատկերասրահում, Ֆլորենցիայում։ Ընտրվեց Դոնատո Բրամանտեի նախագիծը, և եկեղեցու հիմնադրումը սկսեց 1506 թվականին։ Տաճարի հատակագիծն ուներ հսկայական հունական խաչի տեսք, իսկ գմբեթի ձևը վերցված էր հռոմեական հսկայական շրջանաձև տաճարի՝ Պանթեոնի գմբեթից[31]։ Բրամանտեի դիզայնի և Պանթեոնի հիմնական տարբերությունն այն էր, որ վերջինիս գմբեթը հենված էր շարունակական պատի վրա, իսկ նոր բազիլիկի գմբեթը պետք է պահեին միայն չորս խոշոր կամարակալներ։ Այս առանձնահատկությունը պահպանվել է վերջնական նախագծում։ Բրամանտեի գմբեթը պետք է ամբողջանար լապտերով, վերջինս՝ իր փոքր գմբեթով, որն այլ կերպ շատ նման կլիներ Ֆլորենցիայի մայր տաճարի գմբեթին[32]։

Բրամանտեն նախատեսում էր, որ կենտրոնական գմբեթը շրջապատված լինի չորս ցածրադիր գմբեթներով, անկյունաձև առանցքով։ Հավասար պրեսբիտերիումը, նավը և տրանսեպտային թևերը պետք է լինեին երկկողմանի, որոնք կավարտվեին աբսիդում։ Շենքի յուրաքանչյուր անկյունում պետք է կանգնեցվեր աշտարակ այնպես, որ ընդհանուր պլանը լիներ քառակուսի[33]։

1513 թվականին, երբ Հուլիոս պապը մահացավ, Բրամանտեին փոխարինեցին Ջուլիանո դա Սանգալլոն, Ջովաննի Ջոկոնդոն և Ռաֆայել Սանտին։ Սանգալլոն և Ջոկոնդոն 1515 թվականին մահացան։ Ռաֆայելը փոխեց նախագիծը՝ փոխարինելով հինգ որմնախորշերով նավով, յուրաքանչյուր ենթակողմերում՝ աբսիդային մատուռներով։ Ըստ Ռաֆայելի նախագծի պրեսբիտերիումը և տրանսեպտը արտաքին պատերը դարձնում էին ավելի հստակ, նվազեցնում աշտարակների չափերը, իսկ կիսաշրջանաձև աբսիդները առավել ընդգծում՝ յուրաքանչյուրը շրջապատելով ճեմասրահով[34]։

1520 թվականին 37 տարեկան հասակում մահանում է Ռաֆայելը, և նրա հաջորդ Բալդասսարե Պերուցցին պահպանում է այն փոփոխությունները, որոնք առաջարկել էր Ռաֆայելը, սակայն վերադառնում է Բրամանտեի «հունական խաչ» ունեցող հատակագծին և այլ առանձնահատկություններին[35]։ Այս ծրագիրը չիրագործվեց եկեղեցու և պետության տարբեր դժվարությունների պատճառով։ 1527 թվականին Կառլոս V կայսրը թալանում և կողոպտում է Հռոմը, իսկ 1536 թվականին Պերուցցին մահանում է, և նրա նախագիծը մնում է անկատար[31]։

Այս պահին Անտոնիո դը Սանգալլո Կրտսերը ներկայացնում է մի ծրագիր, որը միավորում է Պերուցցիի, Ռաֆայելի և Բրամանտեի առանձնահատկությունները։ Ըստ այդ նախագծի կառույցը ընդարձակվում է, ունենում մեկ կարճ նավ՝ լայն ճակատամասով և կամարակապ սրահով։ Գմբեթի համար նրա առաջարկը կառուցվածքով և ձևավորմամբ շատ ավելի բարդ էր, քան Բրամանտեի պլանում, և ընդգրկում էր կամարաջիղեր արտաքին մասում։ Բրամանտեի պես Սանգալլոն առաջարկել էր, որ գմբեթն ունենա լապտեր, որը նրա վերափոխմամբ ավելի մեծ էր և շատ ավելի վարպետորեն մշակված[36]։ Սանգալլոյի հիմնական գործնական ներդրումն էր ամրապնդել Բրամանտեի պատնեշները, որոնք սկսում էին ճաքել[20]։

1547 թվականի հունվարի 1-ին Պողոս III պապի օրոք Միքելանջելոն Սանգալլոն կրտսերին աջակցելով, ղեկավարեց Սուրբ Պետրոսի տաճարի կառուցումը[37]։ Նա հաճույքով չէր զբաղվում աշխատանքով։ Նրան ստիպել է Պողոս III-ը, որի ընտրած թեկնածուն՝ Ջուլիո Ռոմանոն մահացել էր, իսկ Ջակոպո Սանսովինոն հրաժարվել էր՝ մեկնելով Վենետիկ։ Միքելանջելոն գրեց. «Ես դա անում եմ միայն Աստծո սիրո համար և ի պատիվ Առաքյալի»։ Նա պնդեց, որ իրեն պետք է ազատություն տրվի վերջնական նպատակին հասնելու համար[20]։

Միքելանջելոյի ավանդը խմբագրել

Միքելանջելոն մեկնարկեց մի շինություն, որում հսկայական չորս պատնեշները բարձրանում էին հին բազիլիկի նավի ետևում։ Նա նաև ժառանգեց 16-րդ դարի մեծագույն ճարտարապետական և ճարտարագիտական վարպետների կողմից մշակված և վերափոխված բազմաթիվ նախագծեր։ Դրանցում կային որոշակի ընդհանուր տարրեր։ Նրանք բոլորն էլ շահարկում էին Ֆլորենցիայի Սանտա Մարիա դել Ֆիորե եկեղեցու գմբեթի նմանակը, որը դեռևս մեկ դար առաջ կառուցել էր Ֆիլիպո Բրունելեսկին։ Նաև նախագծերում ներկայացված էր խիստ համաչափ հունական խաչով հատակագծի տարբերակը, ինչպես խորհրդանշական էր Վենետիկի Սուրբ Մարկոսի տաճարում կամ լատինական խաչով և նույնաձև տրանսեպտներով սրբավայրի հատակագիծը, ինչպես Ֆլորենցիայի Մայր տաճարում։

Չնայած աշխատանքը 40 տարիների ընթացքում քիչ առաջընթաց էր արձանագրել, Միքելանջելոն չհրաժարվեց նախորդ ճարտարապետների գաղափարներից։ Նա դրանց հավելումներ արեց՝ ձևավորելով մեծ տեսիլք։ Միևնույն ժամանակ, Միքելանջելոն գնահատեց Բրամանտեի բնօրինակ նախագծի կարևոր առանձնահատկությունը։ Նա վերադարձավ հունական խաչին, և ինչպես Հելեն Գարդներն է նշում․ «Առանց Բրամանտեի պլանի կենտրոնական առանձնահատկությունները ոչնչացնելու, Միքելանջելոն գրիչի մի քանի հարվածներով դրա ձյունափայլ բարդությունը վերափոխեց զանգվածային, համախմբված միասնության»[38]։

Սուրբ Պետրոսի տաճարի այժմյան նավը ընդարձակվել է Կառլո Մադերնայի կողմից։ Իսկ եկեղեցու կենտրոնադիր գմբեթը Միքելանջելոյի աշխատանքն է։ Տաճարը տեղակայված է Վատիկանի տարածքում, և կառույցին մոտենալիս գմբեթը կորչում է հսկայական ճակատամասի ետևում։ Այն լավագույնս տեսանելի է և գնահատվում է հեռավորությունից՝ Սուրբ Պետրոսի հրապարակից։ Ակնհայտ է, որ ճարտարապետը մեծապես նվազեցրել է Բրամանտեի հստակ սահմանված երկրաչափական ձևերը, քառակուսի կանխատեսումներով, ինչպես նաև Ռաֆայելի կիսաշրջանաձև հրապարակի պլանը[39]։ Նա մեղմել է երկրաչափության սահմանումը, արտաքին որմածքը դարձնելով լայնազանգված և յուրաքանչյուր անկյունները լցնելով փոքրիկ աղոթարաններով և սանդղավանդակով։ Ստեղծված արդյունքը իրենից ներկայացնում է շարունակական պատեր և դրանց հարող տարբեր անկյուններ, որտեղ ուղիղ անկյունների սակավություն կա, ինչն էլ սահմանում է ուղղության փոփոխություն շենքի անկյուններում։ Այս արտաքինը պսակված է կորնթոսյան սյուներով, որոնք տեղադրված են միմյանցից տարբեր անկյունների վրա և պահում են պատի մակերեսի մշտապես փոփոխվող անկյունները։ Դրանց վերևում հսկայական քիվեր են՝ շարունակական շղթայով, որոնք կարծես սեղմված վիճակում են պահում ամբողջ շինությունը[40]։

Տրանսեպտի աջ և ձախ թևերը, և մատուռը՝ ամպհովանու ետևում


Գմբեթ՝ հաջողված և վերջնական ձևավորում խմբագրել

 
Բրամանտեի գմբեթը

Սուրբ Պետրոսի գմբեթի բարձրությունը, բազիլիկի հատակից մինչև արտաքին խաչի ծայրը, 136,57 մետր է։ Դա աշխարհում ամենաբարձր գմբեթն է[41]։ Նրա ներքին տրամագիծը 41,47 մետր է, որը փոքր-ինչ փոքր է, քան իրեն նախորդող երեք հսկայական գմբեթներից երկուսը՝ Հին Հռոմի Պանթեոնինը (43,3 մետր), և Ֆլորենցիայի Մայր տաճարինը, (44 մետր)։ Այն ունի ավելի մեծ տրամագիծ, մոտավորապես 9,1 մ, քան Կոստանդնուպոլսի Այա Սոֆիա եկեղեցու գմբեթը։ Պանթեոնի և Ֆլորենցիայի գմբեթների շնորհիվ էր, որ Սուրբ Պետրոսի ճարտարապետները փնտրեցին լուծումներ, թե ինչպես կառուցել այն, որն ի սկզբանե մտածված էր որպես քրիստոնեական աշխարհի ամենամեծ գմբեթ։

Բրամանտե և Սանգալլո, 1506 և 1513 խմբագրել

 
Սանգալլոյի դիզայնը

Պանթեոնի գմբեթը կանգնած է շրջանաձև պատի վրա, որը չունի մուտքեր կամ պատուհաններ, բացառությամբ մեկ դռան։ Ամբողջ շենքն այնքան բարձր է, որքան և լայն է։ Գմբեթը կառուցված է միաշերտ բետոնով, մեծ քանակությամբ հրաբխային քարերից՝ տուֆից և պեմզայից։ Գմբեթի ներքին մակերևույթը լիովին կեսոնապատված է, որն ունի և՛ ուղղահայաց, և՛ հորիզոնական կողքեր ստեղծելու էֆեկտ։ Գագաթում 8 մետանոց բացվածք կա, որտեղից լույս է թափանցում ներսակողմ[31]։

Սուրբ Պետրոսի գմբեթի Բրամանտեի նախագիծը (1506) շատ մոտ է Պանթեոնին, և ինչպես Պանթեոնում, պետք է կառուցվեր տուֆի բետոնից, որի համար նա բանաձև էր վերամշակել։ Երկուսի գմբեթներն էլ միմյանց շատ նման էին, բացի գմբեթն ամբողջացնող կանթեղից և օժանդակող պատից։ Վերջինս իրենից ներկայացնում էր թմբուկ, որը հենված էր չորս զանգվածային հենասյուների վրա։ Ամուր պատը, ինչպես և Պանթեոնում, լուսավորվում է պատուհաններով և նրան շրջապատող պերիստիլով։

Սանգալլոյի նախագիծը (1513), որի փայտե մոդելն առ այսօր գոյություն ունի, ընդհանրությունն ունի Պանթեոնի և Ֆլորենցիայի Մայր տաճարի գբեթների հետ։ Սանգալլոն երկուսի առանձնահատկություններն էլ գնահատեց՝ Պանթեոնի կեսոնապատ գմբեթն ու Ֆլորենցիայի տաճարի արտաքին քարե կողերը։ Նա ամրապնդեց և երկարացրեց Բրամանտեի պերիստիլը կամարասրահներով։ Նրա կերտած կանթեղը, որը Ֆլորենցիայի տաճարինին նման էր, դարձավ զանգվածային կառույց՝ հիմքով և պերիստիլով, որն ամբողջանում է կոնաձև պարույրով[36]։

Միքելանջելո և Ջակոմո դելլա Պորտա, 1547 և 1585 խմբագրել

 
Սուրբ Պետրոսի բազիլիկը Սուրբ Հրեշտակի ամրոցից

Միքելանջելով վերաձևավորեց գմբեթը 1547 թվականին։ Նրա տարբերակը Ֆլորենցիայի Մայր տաճարի գմբեթի պես կառուցված էր երկշերտ աղյուսից։ Արտաքին պատը ունի 16 քարե կողեր, որը վերոհիշյալ տաճարի կրկնակին էր, սակայն ավելի քիչ, քան Սանգալլոյի դիզայնում։ Ինչպես և նշված երկու ճարտարապետների նախագծերում, գմբեթը տեղադրված է թմբուկի վրա։ Բրամանտեի պերիստիլն ու Սանգալլոյի սյունաշարը վերափոխված է 16 կորնթոսյան սյուներով, որոնց յուրաքանչյուրի բարձրությունը 15 մետր է։ Դրանք միմյանց միանում են կամարով։

Գմբեթի օվալաձև տեսքը մեծ շահարկումների թեմա է եղել։ Միքելանջելոն մահացավ 1564 թվականին, ավարտին հասցնելով գմբեթի թմբուկը, իսկ Բրամանտեի սյուներն ավելի խոշոր էին, քան սկզբնապես ձևավորված էին։ Նրա մահից հետո աշխատանքը շարունակեց իր օգնական Ջակոմո դա Վինյոլա Ջորջո Վազարիի հետ, որը Պիոս V պապի ցուցումով հետևում էր, որ Միքելանջելոյի նախագծերը իրագործվեն ճշտությամբ։ Չնայած Վինյոլան քաջատեղյակ էր Միքելանջելոյի մտադրություններին, սակայն այդ ժամանակահատվածում կառուցումը դանդաղեց։ 1585 թվականին Սիքստոս պապը աշխատանքները հանձնարարեց Ջակոմո դելլա Պորտային, որին պետք է աջակցեր Դոմենիկո Ֆոնտանան։ Սիքստոսի հնգամայա կառավարման ընթացքում շինարարությունը մեծ վերելք ապրեց[20]։

 
Սուրբ Պետրոսի բազիլիկի գմբեթի ճարտարապետությունը

Միքելանջելոն թողել էր մի քանի նկարներ, որոնց մեջ էին գմբեթի սկզբնական գծագրերն ու որոշ նկարների մանրամասներ։ 1569 թվականին Ստեֆան դու Փերակը տպագրեց մանրակրկիտ գծագրեր՝ պնդելով, որ դրանք վարպետի վերջնական լուծում էին։ Միքելանջելոն, ինչպես և իր նախորդը՝ Սանգալլոն, նույնպես թողել է գմբեթի փայտե մոդելը։ Ջակոմո դելլա Պորտան փոխել է այդ մոդելը մի քանի ձևով։ Դրանցից շատերը կոսմետիկ բնույթ են կրել, ինչպես օրինակ թմբուկի ծաղկաշղթաների վրայի առյուծի դիմակները, որով պատվի է արժանացրել Սիքստոս պապին, նաև գագաթնազարդի կլորակ է ավելացրել կանթեղի ծայրի պարույրին, այնպես, ինչպես առաջարկել էր Սանգալլոն։ Ջակոմո դելլա Պորտայի և Միքելանջելոյի կողմից զգալի փոփոխությունն այն էր, որ արտաքին գմբեթը պետք է ավելի բարձր լիներ, քան ներքինը[20]։

Միքելանջելոյի մի գծագրում երևում է, որ սկզբում նա մտադիր է եղել, որ գմբեթը լինի ձվաձև, այլ ոչ թե կիսագնդաձև[38] Փայտե մոդելը ևս կրկնում է առաջին ձևը։ Ենթադրվել է, որ Միքելանջելոն մահվանից առաջ փոխել է ձևը՝ դարձնելով ավելի սրածայր։ Լիս Միլնը նշում է, որ դելլա Պորտան այս փոփոխությունը կատարելով, իր վրա է կրել ողջ պատասխանատվությունը՝ Սիքստոս պապին պարզաբանելով, որ Միքելանջելոն թերացել է գիտական հասկացության մեջ[20]։

Այսպիսով կառույցի վերջնական՝ ձվաձև պրոֆիլը, Միքելանջելոյի առաջին և վերջնական տարբերակն էր։ Ճարտարապետը նախորդ բոլոր նմուշները ձեռքի տակ ունենալով՝ ընդհանրացրել է դրանց ուրվագծերը։ Մի կողմից՝ Միքելանջելոյի գմբեթը կարծես ետ է դարձել դեպի Ֆլորենցիայի տաճարի գոթական ոճին և անտեսել Վերածննդի դասականությունը, մյուս կողմից՝ թերևս, ավելի քան 16-րդ դարի ցանկացած այլ շենք, այն նախապատկերում է Բարոկկոյի ճարտարապետությունը[40]։

Ավարտում խմբագրել

 
Գմբեթը ավարտին է հասցվել Ջակոմո դելլա Պորտայի և Դոմենիկո Ֆոնտանայի կողմից

Ջակոմո դելլա Պորտան և Դոմենիկա Ֆոնտանան գմբեթի կառուցումն ավարտին հասցրին 1590 թվականին, Սիքստոս V պապի կառավարման վերջին տարում։ Նրա իրավահաջորդ Գրիգոր XIV պապի պատվերով ներքին բացվածքի շուրջը տեղադրվում է արձանագրություններ ի պատիվ Սիքստոս V-ին պապի։ Հաջորդ պապը՝ Կղեմես VIII-ը բարձրացրեց գմբեթի խաչը, և այդ իրադարձություննը տեղի ունեցավ մի ամբողջ օր, և դա ուղեկցվեց քաղաքի բոլոր եկեղեցիների ղողանջներով։

18-րդ դարի կեսերին գմբեթում հայտնվում են ճաքեր, այսպիսով չորս երկաթե շղթաներ են տեղադրվում երկու շերտերի միջև, որպեսզի ամրացնեին այն։ Տարբեր ժամանակներում տեղադրվեցին տասը շղթաներ։

Գմբեթի ներսակողմում շրջանագծով, 1,4 մետր բարձրությամբ տառերով, գրված է հետևյալը՝

TV ES PETRVS ET SVPER HANC PETRAM AEDIFICABO ECCLESIAM MEAM. TIBI DABO CLAVES REGNI CAELORVM
(... Դու Պետրոսն ես, և այս ժայռի վրա ես կկառուցեմ իմ եկեղեցին։ Ես Քեզ կտամ երկնային արքայության բանալիները... Վուլգաթա, Մաթեոս 16:18-19.)

Կանթեղի ստորին մասում հետևյալ մակագրությունն է՝

S. PETRI GLORIAE SIXTVS PP. V. A. M. D. XC. PONTIF. V.
(Ի փառս Սուրբ Պետրոսի, Սիքստոս V պապ, 1590 թվական՝ նրա պապականության 5-րդ տարի)

Միքելանջելոյի նախագծի հայտնաբերում խմբագրել

 
Միքելանջելոյի պլանը՝ ընդլայված Մադերնայի նավով և նարտեքսով

2007 թվականի դեկտեմբերի 7-ին Վատիկանի արխիվներում հայտնաբերվում է բազիլիկի գմբեթի գծագիր, որն անկասկած արվել է Միքելանջելոյի ձեռքով[42]։ Գծագրում երևում է գմբեթի թմբուկի երկու ճառագայթային սյուներից վեր վերնախարսխի նախագծի ճշգրտորեն մշակված փոքր հատված։ Հայտնի է, որ Միքելանջելոն իր մահից առաջ ոչնչացրել է իր գծագրերը[43]։ Այս եզակի օրինակի գոյատևումը հավանաբար պայմանավորված է իր ոչ լիարժեք լինելով և այն փաստով, որ մանրակրկիտ մաթեմատիկական հաշվարկները կատարվել են գծագրի վերևում[42]։

Ծրագրի փոփոխություն խմբագրել

1606 թվականի փետրվարի 18-ին Պողոս V պապի կառավարման օրոք սկսվեց Կոնստանտինյան բազիլիկի մնացորդների ապամոնտաժումը։ Մարմարե խաչը, որ տեղադրված է եղել վերնաճակատին Սեղբեստրոս I պապի և Կոստանդիանոս Ա Մեծ կայսեր կողմից, իջեցվել է։ Տանիքի փայտեղենը պահպանվել է Բորգեզե պալատի համար, և երկու եզակի սև մարմարից պատրաստված սյուներ, իրենց տեսակում ամենամեծը, զգուշորեն պահվել են և ավելի ուշ օգտագործվել նարտեքսում։ Բազմաթիվ պապերի գերեզմաններ բացվեցին, գանձերը հեռացվեցին և նոր բազիլիկում վերաթաղելու համար ծրագրեր կազմվեցին[20]։

Հռոմի Պապը 1602 թվականին տաճարի ճարտարապետ է նշանակում Կարլո Մադերնային։ Նա Դոմենիկո Ֆոնտանայի եղբորորդին էր և իրեն դրսևորել էր որպես եռանդուն ճարտարապետ։ Մադերնայի գաղափարն էր օղակել Միքելանջելոյի կառույցը մատուռներով, բայց Պապը երկմտում էր վարպետի ծրագրից շեղվելու մասին, չնայած, որ նա քառասուն տարի է, ինչ մահացել էր։ Fabbrica կամ շինարարական հանձնաժողովը, որն իրենից ներկայացնում էր տարբեր ազգություններից կազմված մի խումբ, ընդհանուր առմամբ արհամարհված էին Կուրիայի կողմից։ Վերջիններս համարում էին, որ բազիլիկը ավելի շատ պատկանում է Հռոմին, քան քրիստոնեական աշխարհին, և վիճում էին, թե ինչպես պետք է կառուցվեր շենքը։ Խնդիրներից մեկը, որն ազդում էր նրանց մտածողության վրա, Հակառեֆորմացիա էր։ Նրանք հունական խաչը կապում էին հեթանոսականության հետ և, որպես իրական քրիստոնեության խորհրդանիշ, տեսնում էին լատինական խաչը[20]։

Fabbrica-ի և Կուրիայի մտածելակերպով նաև որոշակի մեղավորություն էր հին շենքի քանդումը։ Այն հիմքը, որի վրա այդքան երկար ժամանակ կանգուն էին նրա հետ կապված տարբեր մատուռները, աղոթատները և ավանդատները, սուրբ էին։ Միակ լուծումն այն էր՝ կառուցել մի նավ, որը կընդգրկեր ողջ տարածքը։ 1607 թվականին տասը ճարտարապետներից բաղկացած հանձնաժողովը միավորվեց, և որոշում կայացվեց, որ Միքելանջելոյի շենքը ընդլայնվի նավի մեջ։ Ընդունվեցին Մադերնոյի թե՛ նավի, թե՛ ճակատամասի ծրագրերը։ Շինարարությունը սկսվեց 1607 թվականի մայիսի 7-ին, և մեծ թափով ընթացավ, որում ընդգրկվեցին 700 բանվորներ։ Հաջորդ տարին սկսվեց ճակատամասի կառուցումը, և 1614 թվականի դեկտեմբերին կամարի վերջնական շտրիխներն ավելացվեցին։ 1615-ի սկզբին երկու հատվածներն իրարից բաժանող պատը քանդվեց։ Ողջ որմաքարը հեռացվեց, և Ծաղկազարդին նավը պատրաստ էր օգտագործման համար[20]։

Մադերնայի ճակատամաս խմբագրել

 
Կառլո Մադերնայի ճակատամասը։ Մուտքի աստիճանների ձախ կողմում Սուրբ Պետրոսի արձանն է , իսկ աջ կողմում՝ Սուրբ Պողոսինը։

Ճակատամասը, որ ձևավորել է Մադերնան, ունի 114,69 մետր լայնություն և 45,55 մետր բարձրություն։ Կառուցվել է տրավերտինից։ Կենտրոնում հսկա կորնթոսյան սյուներ են, որոնցից վեր տարածվում է կենտրոնական վերնաճակատը, իսկ նրա վերևում լայնածավալ վերնահարկն է, որի վրա կանգուն են 13 արձաններ՝ Քրիստոսն իր 11 առաքյալների և (Սուրբ Պետրոսի արձանը տեղադրված է աստիճանների ձախ կողմում, պատվանդանի վրա) և Հովհաննես Մկրտչի հետ[44]։ Քիվի ներքևում մեկ մետր բարձրությամբ եզրազարդի վրա գրված է՝

IN HONOREM PRINCIPIS APOST PAVLVS V BVRGHESIVS ROMANVS PONT MAX AN MDCXII PONT VII
(Ի պատիվ Առաքյալների արքայազնի, Պողոս V Բորգեզե, Հռոմեացի, Գերագույն Հովվապետ, 1612 թվականին, իր պապության 7-րդ տարի)

(Պողոս V-ը (Կամիլո Բորգեզե), ծնվել է Հռոմում, բայց Սիենացու ընտանիքում, սիրում էր շեշտել իր հռոմեացի լինելը)

Ճակատը հաճախ նշվում է որպես Սուրբ Պետրոսի նախագծման «ոչ բավարար մաս»։ Պատճառն այն է, որ ըստ Ջեյմս Լիս-Միլնի, Հռոմի պապը և հանձնաժողովը բավարար ուշադրություն չէին դարձնում շենքի կառուցմանը, քանի որ ցանկանում էին այն շուտափույթ ավարտին հասցնել։ Կար ևս այլ պատճառ, որ Մադերնան վախեցել էր շեղվել շենքի մյուս ծային տեղադրված հատվածից, որը կառուցել էր Միքելանջելոն։ Լիս-Միլնը նկարագրում է ճակատի խնդիրները, առ այն, որ դա չափազանց լայն է իր բարձրության համար, չափազանց ծանրաբեռնված է դետալներով, և վերնահարկի մասը չափազանց ծանր է։ Խոշորությունը պայմանավորված է պլանի փոփոխմամբ, ըստ որի յուրաքանչյուր կողմում պետք է լինեին աշտարակներ։ Այս աշտարակները երբեք չտեղադրվեցին ճակատամասի վերևում, քանի որ հայտնաբերվել էր, որ գետինը բավականաչափ կայուն չէ այդ ծանրությունը կրելու համար։ Ճակատամասի և երկարաձիգ նավի արդյունքը գմբեթի տեսքը ցուցադրելն է, որպեսզի դիմացից շենքը ուղղահայաց առանձնահատկություն չունենա[20]։

Նարտեքս և շքամուտքեր խմբագրել

 
Բազիլիկի նարտեքսը և շքամուտքերը

Սուրբ Պետրոսի ճակատամասի հետևում ձգվում է երկար սյունասրահը կամ նարտեքսը, ինչը երբեմն հանդիպում է իտալական ռոմանական եկեղեցիներում։ Սա Մադերնոյի նախագծի այն մասն էր, որը նրան առավելագույս գոհացնում էր։ Դրա երկար կամարասրահը զարդարված էր ստուկկոյով և ոսկեջրով, և հաջողությամբ լուսավորվում է գմբեթարդների միջև տեղադրված փոքրիկ պատուհաններով, իսկ գեղազարդ մարմարե հատակը՝ հրապարակից ճառագող լույսով։ Նարտեքսի յուրաքանչյուր ծայրում թատերական տարածություն է, որը շրջանակված է հոնիական սյուներով։ Դրանցից յուրաքանչյուրում տեղադրված են արձաններ․ հարավային մասում Կառլոս Մեծն է (18-րդ դարի), որի հեղինակն է Ագոստինո Կորնակինին, իսկ հյուսիսային ծայրում Կոստանդիանոս Ա Մեծի արձանն է, որը կերտել է Լորենցո Բերնինին (1670)։

Հինգ շքամուտքերը, որոնցից երեքը շրջանակված են հսկայական անտիկ սյուներով (պահպանված), ընդառաջում են դեպի բազիլիկ։ Կենտրոնական պորտալն ունի բրոնզե դուռ, որը 1455 թվականին Անտոնիո Ավերուլինոն պատրաստել էր հին բազիլիկի համար։ Այն որոշ չափով ընդլայնվել է, որպեսզի տեղավորվի նոր տարածքում։

Միքելանջելոյի նավ խմբագրել

Միքելանջելոյի «հունական խաչի» միակ բացվածքին Մադերնան ավելացրեց ևս երեքը։ Նա մի փոքր այլ չափերի կառուցեց դրանք։ Նաև մի փոքև թեքեց նավի առանցքը։ Սա պատահականություն չէր, ինչպես նշվում է քննադատների կողմից։ Մի եգիպտական կոթող էր կանգնեցված հրապարակում, որը, սակայն, չէր հավասարվում Միքելանջելոյի կառույցի հետ, ուստի Մադերնոն փոխզիջեց, որպեսզի, գոնե այն հավասար լիներ բազիլիկի ճակատամասի հետ։

Նավն ունի հսկայական զուգված որմնասյուներ, որոնք կային Միքելանջելոյի աշխատանքում։ Ինտերիերը չափազանց լայնածավալ է[20][45] Չորս հրեշտակները, որոնք ճախրում են նավի առաջին որմնասյուների հակադիր կողմերում, կրում են երկու սուրբ ջրով լցված ավազաններ, և թվում է, թե նրանք փոքրիկ են, սակայն մոտենալիս ակնհայտ է դառնում, որ նրանցից յուրաքանչյուրն ունի 2 մետր բարձրություն։ Նավի ենթակողմերից յուրաքանչյուրն ունի երկու փոքր և մի ավելի մեծ ուղղանկյուն աղոթարաններ։ Հաղորդության և Երգչախմբի մատուռները ձևավորված են մարմարով, ստուկոյոն, ոսկեջրով, արաձաններով և խճանկարներով։ Նկարներն այնքան էլ շատ չեն, չնայած մի քանիսը, այդ թվում նաև Ռաֆայելի Սիքստինյան Տիրամայրը, որը վերարտադրված են խճանկարներով։ Ամենաթանկարժեք գեղանկարը Մադոննայի փոքրիկ սրբապատկերն է, որը բերվել է հին բազիլիկից[20]։

Մադերնայի վերջին աշխատանքը Սուրբ Պետրոսի տաճարում գմբեթի տակ նկուղանման տարածքը («Confessio») նախագծելն էր։ Այնտեղ կարող էին իջնել կարդինալներն ու այլ արտոնյալ անձինք, որպեսզի մոտ լինեին առաքյալի գերեզմանին։ Դրա մարմարե աստիճանները հին բազիլիկի մնացորդներն են, և նրա ճաղաշարքի շուրջը կան 95 բրոնզե լամպեր։

Ազդեցություն եկեղեցական ճարտարապետության վրա խմբագրել

Սուրբ Պետրոսի բազիլիկի դիզայնը, մասնավորապես, նրա գմբեթը, մեծապես ազդել է արևմտյան քրիստոնեական աշխարհի եկեղեցական ճարտարապետության վրա։ Հռոմի Սանտ Անդրեա դելա Վալե հսկայական գմբեթավոր եկեղեցին, նախագծվել է Ջակոմո դելա Պորտայի կողմից, Սուրբ Պետրոսի բազիլիկի ավարտից հետո, որի վրա հետագայում աշխատել է Կառլո Մադերնան։ Դրան հետևեց Սան Կառլո աի Կատինարի, Սանտ Անյեզե ին Ագոնեն և շատ այլ եկեղեցիների գմբեթներ։ Ճարտարապետ Քրիստոֆեր Ուորենի գմբեթը Սուրբ Պողոսի տաճարում (Լոնդոն, Անգլիա), Վիեննայի (Ավստրիա) Կարլսկիրխե եկեղեցու գմբեթը, Սուրբ Նիկողայոս եկեղեցու (Պրահա, Չեխիա) և Փարիզի Պանթեոնի (Ֆրանսիա) գմբեթները նման են Սուրբ Պետրոսի բազիլիկի գմբեթին։

19-րդ և 20-րդ դարի ճարտարապետական վերափոխումների շնորհիվ մեծ թվով եկեղեցիներ կառուցվեցին, որոնք ընդօրինակում են Սուրբ Պետրոսի տարրերը առավել մեծությամբ կամ փոքրությամբ, և այդպիսի եկեղեցիներ են Չիկագոյի Հրեշտակների Սուրբ Մարիամ եկեղեցին, Միլուոքի Սուրբ Իոսաֆաթ Կունցեվիչի բազիլիկը, Մոնրեալի Աշխարհի Թագուհի Մայր տաճարը, որը կրկնօրինակում է Սուրբ Պետրոսի եկեղեցուն շատ առումներով՝ ավելի փոքր մասշտաբով։ Պոստմոդեռնիզմը բազիլիկի որոշ տարրեր կրկնել է Լիխենի Սուրբ Աստվածածին և Կոտ դ'Իվուարի Նոտր-Դամ-դե-լա-Պե եկեղեցիներում։

Բերնինիի կահավորում խմբագրել

 
Սուրբ Պետրոսի ամբիոն

Ուրբանոս VIII պապ և Բերնինի խմբագրել

Երիտասարդ Լորենցո Բերնինին (1598-1680) այցելում է Սուրբ Պետրոսի տաճար նկարիչ Անիբալե Կարաչիի հետ և հայտարարում, որ ցանկանում է կառուցել «հզոր գահ առաքյալի համար»։ Նրա ցանկությունը կատարվում է։ 1626 թվականին նա ստանում է Ուրբանոս VIII հովանավորությունը և 50 տարի շարունակ աշխատում բազիլիկի հարդարանքի վրա։ 1629 թվականին Մադերնայի իրավահաջորդ նշանակվելուց հետո, նա դառնում է բարոկկո ժամանակաշրջանի ամենամեծ ճարտարապետն ու քանդակագործը։ Սուրբ Պետրոսի բազիլիկում Բերնինիի աշխատանքներն են ամպհովանին (իտալերեն` baldacchino), Խոստովանության մատուռը, գմբեթի կամարակալների որմնախորշերի և լոջիաների պլանները, և Սուրբ Պետրոսի ամբիոնը[20][38]։

Ամպհովանի և որմնախորշեր խմբագրել

Բերնինիի առաջին աշխատանքը Սուրբ Պետրոսում ամպհովանու նախագծումն էր, տաղավարանման մի կառույց, որի բարձրությունը 28,74 մետր էր։ Այն համարվում էր աշխարհի ամենամեծ բրոնզե կտորը, որը տեղադրված է գմբեթի տակ, խորանի վերևում։ Դիզայնը հիմնված է վերնախորանի վրա, ինչպիսիք շատ են Հռոմի եկեղեցիներում։ Այն ծառայում է, որպեսզի ստեղծվի սուրբ վայր սեղանի վերևում և նրա շուրջը։ Սեղանի վրա Խորհուրդը դրվում է Հաղորդության համար՝ ընդգծելով այս ծիսակարգի նշանակությունը։ Վերնախորաններն հիմնականում ճերմակ մարմարից էին՝ ներկված գունավոր քարով։ Բերնինիի տարբերակը չափազանց տարբեր էր։ Նա ոգեշնչվել էր այն հովանոցից կամ ամպհովանուց, որը պահվում էր պապի գլխավերևում շքերթի ժամանակ, և մասամբ ութ հնադարյան սյուներից, որոնք ձևավորում էին հովանու մի մասը հին բազիլիկում։ Նրանց գալարաձև տեսքն ուներ հատուկ նշանակություն, քանի որ դրանք կրկնօրինակում էին Երուսաղեմի տաճարի սյուները և նվիրաբերվել էին կայսր Կոստանդիանոս Ա Մեծ կայսեր կողմից։ Այս սյունների հիման վրա Բերնինին ստեղծեց չորս հսկայական բրոնզե սյուներ, որոնք ոլորուն էին և զարդարված դափնու տերևներով ու մեղուներով։ Վերջիններս Ուրբանոս պապի խորհրդանիշն էին։

 
Սուրբ Պետրոսի ամպհովանի

Ամպհովանին պսակված է ոչ թե ճարտարապետական վերնաճակատով, ինչպես շատ ամպհովանիներ, այլ բարոկկո ոճի կորագծերով։ Դրանք նման էին այն զառնավուխտե հովանոցներին, որոնք պահվում էին սրբապատկերների վերևում շքերթների ժամանակ։ Այս պարագայում հովանոցը պատրաստված է բրոնզից, և բոլոր տարրերը՝ ներառյալ ձիթապտղի տերևները, մեղուները, Ուրբանոսի զարմուհու և նրա նորածին որդու պատկերն արված են ոսկե տերևներում։ Ամպհովանին կանգնած է որպես հսկայական անկախ քանդակագործության նմուշ, շենքի ամենամեծ տարածության կենտրոնում։ Այն բավականին մեծ է, որպեսզի ստեղծվի վիզուալ կապ դրա և հսկայական գմբեթի միջև, որը տարածվում է նրա վերևում։

Որպես եկեղեցու կենտրոնական տարածքի նախագծի մի մաս, Բերնինին հսկայական արանքապատեր է ունեցել, որոնք սկսել էր Բրամանտեն և ավարտել Միքելանջելոն։ Դրանցում կային ոմնախորշեր, իսկ այնտեղից բարձրացող սանդուղքները տանում էին դեպի չորս պատշգամբները։ Պատշգամբներում Բերնինին ստեղծել էր ցուցափեղկեր, որոնք շրջանակված էին ութ հին սյուներով։ Դրանցում ցուցադրվում էին բազիլիկի ամենաթանկարժեք չորս մասունքները՝ Լոնգինուսի նիզակը, որով խոցել են Քրիստոսին, Վերոնիկայի վարագույրը՝ Քրիստոսի պատկերով, «Իրական խաչի» հատվածը, որը Կոնստանդիանոսի մոր՝ Հեղինեի կողմից հայտնաբերվել է Երուսաղեմում, և Սուրբ Պետրոսի եղբայր Անդրեաս առաքյալի մասունքը։ Որմնախորշերից յուրաքանչյուրում, որոնք շրջապատում են բազիլիկի կենտրոնական տարածքը, տեղադրված են վերոհիշյալ մասունքներին վերաբերող հսկայական արձաններ։ Միայն Սուրբ Լոնգինուսն է Բերնինիի աշխատանքը[20]։

Բերնինիի աշտարակներ խմբագրել

Ուրբանոսը երկար ժամանակ եղել է Բերնինիի նախորդ Կառլո Մադերնայի քննադատը։ Ճարտարապետի աշխատանքի վերաբերյալ նրա հիմնական դժգոհությունը բազիլիկի երկարաձիգ նավն էր, որը մեծապես դատապարտվեց Միքելանջելոյի գմբեթը խեղաթյուրելու համար։ Երբ Պապը աշխատանքը հանձնարարեց Բերնինիին, նա խնդրեց, որ ճակատամասի զանգակատների համար նոր դիզայն պետք է ներկայացվի։ Բալդինուչչին նկարագրում է, որ Բերնինիի աշտարակը բաղկացած է «սյուների հարթ որմնասյուների երկու շարքից, առաջինը՝ կորնթոսյան» և «երրորդ կամ վերնահարկը ձևավորված է որմնասյուներով և յուրաքանչյուր կողմում երկուական սյուներով»։

Ուրբանոս պապը ցանկանում էր, որ աշտարակների կառուցումն ավարտվեր շատ առանձնահատուկ մի օր՝ 1641 թվականի հունիսի 29-ին, որը Պետրոս և Պողոս առաքյալներին նվիրված օր էր։ Այդ նպատակով հրաման է տրվում, որը նշում է, որ «բոլոր աշխատանքներին պետք է երկրորդ տեղ զանգակատան համար»։ Հյուսիսային աշտարակը ավարտվում է ժամանակին, սակայն աղբյուրները վկայում են, որ Հռոմի պապը տեսելնելով Բերնինիի աշտարակի վերին մակարդակը, հորդորում է, որ կառույցը կարող էր նույնիսկ ավելի շքեղ լինել։ Աշտարակը շարունակում է աճել, և երբ շինարարությունը սկսեց կարգավորվել, երևացին առաջին ճեղքերը։

1642 թվականին երկու աշտարակների աշխատանքները դադարեց։ Բերնինին ստիպված էր վճարել քանդման արժեքը։

Սուրբ Պետրոսի ամբիոն և Հաղորդության մատուռ խմբագրել

Բերնինին իր ուշադրությունը հրավիրեց մեկ այլ թանկարժեք մասունքի վրա, որն անվանում են Սուրբ Պետրոսի ամբիոն կամ «Սուրբ Պետրոսի գահ»։ Ենթադրվում է, որ այն օգտագործվել է առաքյալի կողմից, սակայն թվագրվում է 12-րդ դարին։ Քանի որ ամբիոնը արագորեն փչանում էր և այլևս ծառայելի չէր, Հռոմի պապ Ալեքսանդր VII-ը որոշեց ամրագրել այն պատշաճ շուքով։ Բերնինին ստեղծեց մեծ բրոնզե գահ, որտեղ այն տեղավորվեց, բարձրացրեց չորս օղակաձև հենարանների վրա։ Վերջիններիս վրա կերտված են չորս զանգվածային բրոնզե արձաններ, որոնք ներկայացնում են Եկեղեցու ուսուցիչներ Ամբրոսիոս Մեդիոլանցուն, Ավրելիոս Օգոստինիոսին։ Նրանք ներկայացնում էին Լատինական Եկեղեցի, իսկ մյուս երկու արձանները Աթանաս Մեծինն ու Հովհան Ոսկեբերանինն են, ովքեր ներկայացնում են հունական եկեղեցին։ Կերպարները դինամիկ են, զգեստավորված պաշտամունքային հանդերձանքով։ Նկարիչ Անդրեա Սակկին հորդորում էր Բերնինիին կերպարներն ավելի մեծ պատրաստել, որպեսզի նրանք լավ տեսանելի լինեին նավի կենտրոնական հատվածից։ Գահի ետևում և վերևում դեղին ալաբաստրից պատրաստված պատուհանից լույս է շողարձակում, որի կենտրոնում Սուրբ Հոգու աղավնին է։ Ամբիոնը մեծ շուքով տեղադրվեց իր նոր տեղում 1666 թվականի հունվարի 16-ին[20][38]։

Բերնինիի վերջին աշխատանքը, որն արվել է 1676 թվականին Սուրբ Պետրոսի տաճարում, Հաղորդության մատուռն է[46]։ Որպեսզի կառուցի այն, նա մշակում է Բրամանտեի Տեմպիետտոյի բրոնզե մանրակերտը, որը մի փոքրիկ մատուռ էր և համարվում էր Սուրբ Պետրոսի մահվան վայրը։ Կողմերից յուրաքանչյուրում կան հրեշտակներ, որոնցից մեկը նայում է զմայլված բարեպաշտությամբ, իսկ մյուսը նայում է դեպի այցելուների կողմը։ Բերնինին մահացել է 1680 թվականին իր կյանքի 82-րդ տարում[20]։

Սուրբ Պետրոսի հրապարակ խմբագրել

 

Բազիլիկից արևելք տարածվում է Piazza di San Pietro՝ Սուրբ Պետրոսի հրապարակը։ Ներկայիս տարբերակը կառուցվել է 1656-1667 թվականներին։ Բերնինին կառուցում է դա բարոկկո ոճով, արդեն իսկ առկա եգիպտական կոթողի շուրջը, որը տեղակայված էր հրապարակի կենտրոնում[47]։ Կոթողի բարձրությունը 25.31 մետր է, կանգնեցված է պատվանդանի վրա, իսկ ծայրին տեղադրված է խաչ։ Դա երկրորդ ամենամեծ կանգուն կոթողն է, ինչպես նաև Եգիպտոսից բերված միակ սյունն է, որ 37 թվականին կանգնեցվել է Ներոնի կրկեսում, և մնացել կանգուն։ Համարվում է Պետրոս առաքյալի խաչելության «վկան»[48]։ Կոթողի ներկայիս տեղադրումն իրականացվել է 1586 թվականին սեպտեմբերի 28-ին Սիքստոս V պապի պատվերով, իսկ աշխատանքը ղեկավարել է Դոմենիկո Ֆոնտանան։ Բազմաթիվ դժվարություններ են եղել սյունը տեղադրելիս, ընդհում մինչև աղետալի հետևանքներ։ Այն կապանները, որ պահում էին սյունը, տեղափոխելիս շփման պատճառով սկսել են այրվել, ինչը բարեբախտաբար նկատել է սան-ռեմոյացի մի նավաստի՝ Բենեդետտո Բրեսկան։ Արագ արձագանքելու համար նրան իր քաղաքը շնորհում է արմավենիներ մատակարարելու արտոնություն, որոնք օգտագործվում էին բազիլիկում Ծաղկազարդի ժամանակ[20]։

 
Հրապարակի երկու շատրվաններից մեկը

Հին հրապարակում գտնվող մյուս օբյեկտը, որի հետ Բերնինին ստիպված էր պայքարել, լայնածավալ շատրվան էր, որը 1613 թվականին նախագծել և տեղադրել էր Մադերնան կոթողի մի կողմում՝ ճակատամասին զուգահեռ։ Բերնինիի ծրագիրը օգտագործում է այս հորիզոնական առանցքը որպես նրա յուրահատուկ, դինամիկ և խիստ խորհրդանշական դիզայնի հիմնական առանձնահատկություն։ Առավել ակնհայտ լուծումներն էին կամ մեծ մասշտաբների ուղղանկյուն հրապարակը, որում եգիպտական կոթողը կլիներ կենտրոնում և շատրվանը ևս կընդգրկվեր, կամ էլ սեղանաձև հրապարակ, որը կտարածվեր ճակատամասից, ինչպես Պալացցո Պուբլիկոյի հրապարակը Սիենա քաղաքում։ Հրապարակի պլանի խնդիրներն այն էին, որ շատրվանն ընդգրկելու համար անհրաժեշտ լայնությունը կհանգեցներ բազմաթիվ շենքերի, այդ թվում` Վատիկանի կառույցների քանդման, և նվազագույնի կհասցներ ճակատամասի ազդեցությունը։ Սեղանաձև պլանը, մյուս կողմից, առավելագույն կբարձրացներ ճակատի ակնհայտ լայնությունը[38]։

Բերնինիի արհեստավարժ լուծումը երկու մասից բաղկացած հրապարակ ստեղծելն էր։ Այն մասը, որը մոտակա է բազիլիկին, սեղանաձև է՝ լայն մասը ճակատամասին մոտ։ Սա տալիս է վիզուալ հեռանկարին հակազդելու էֆեկտ։ Դա նշանակում է, որ հրապարակի երկրորդ մասից շենքը կարծես ավելի մոտ լինի, քան իրականում։ Հրապարակի երկրորդ հատվածը հսկայական էլիպսաձև շրջան է, որի կենտրոնում վեր է խոյանում եգիպտական կոթողը։ Երկու տարածքներն էլ շրջանակված են երկակի զույգ սյուներով, որոնք պահում են տոսկանական օրդերով ձևավորված վերնախարիսխը։

Սյունաշարն ամբողջությամբ չի շրջափակում էլիպսաձև տարածքը։ Կոթողը և Մադերնայի շատրվանը էլիպսի ամենալայն հատվածում են։ 1675 թվականին Բերնինին կառուցում է ևս մեկ շատրվան՝ ստեղծելով ներդաշնակ հավասարություն։ Ներկայումս հրապարակին հաջորդում է երկար և լայն փողոց՝ Վիա դելլա Կոնչիլիացիոնեն, որը Լաթերանյան համաձայնագրից հետո կառուցել է Բենիտո Մուսոլինին։ Այն միացնում է Սուրբ Պետրոսի հրապարակը Սուրբ Հրեշտակի ամրոցին՝ Տիբեր գետի արևմտյան ափին։

Բերնինիի վերափոխումը ամբողջությամբ արվել է բարոկկո ճարտարապետական ոճով։ Բրամանտեն և Միքելանջելոն մեկնարկեցինք մի կառույց, որը կանգնած էր «ինքնաբավության մեկուսացման» մեջ, իսկ Բերնինին ամբողջ համալիրը «ընդարձակորեն ինտեգրեց է իր միջավայրին»[38]։ Բանիստեր Ֆլետչերը գրում է. «Ոչ մի այլ քաղաք չի տվել նման լայնածավալ մոտեցում իր մայր տաճարին, ոչ մի ուրիշ ճարտարապետ չէր կարող ավելի մեծ ազնվության մտածել ... դա բոլոր ատրիումներից ամենամեծն է, Քրիստոնեական աշխարհի բոլոր եկեղեցիներից ամենամեծը լինելուց առաջ»[31]։


Գանձարան խմբագրել

Տապանաքարեր և մասունքներ խմբագրել

Սուրբ Պետրոսի բազիլիկյում կան ավելի քան 100 դամբարաններ, որոնցից շատերը գտնվում են բազիլիկի տակ։ Դրանցում ամփոփված են 91 պապի, Իգնատիոս Աստվածազգյացի, Օտտոն II կայսեր, կոմպոզիտոր Ջովաննի Պիեռլուիջիի մարմինները։ Արտաքսված կաթոլիկ բրիտանացի Ջեյմս Ֆրենսիս Էդուարդ Ստյուարտը և նրա երկու որդիները՝ Չարլզ էդուարդ Ստյուարտը և Ֆրասկատիի կարդինալ եպիսկոպոս Հենրի Բենեդիկտոս Ստյուարտը հուղարկավորված են այստեղ։ Վերջիններիս այստեղ է ապաստանել է Կղեմես XI պապը։ Նաև այստեղ են ամփոփվել Մարիա Կլեմենտինա Սոբիեսկան՝ Ջեյմս Ստյուարտի կինը, Շվեդիայի թագուհի Քրիստինան, որը հրաժարվել է իր գահից կաթոլիկություն ընդունելու համար։ 2005 թվականի ապրիլի 8-ին Հռոմի Պապ Հովհաննես Պողոս II-ի հուղարկավորությունը նույնպես տեղի է ունեցել այստեղ։ Բազիլիկի նկուղում վերջերս հայտնաբերվել են 4-րդ դարի դամբարաններ։

Արվեստի գործեր խմբագրել

Աշտարակներ և շքամուտք խմբագրել

  • Ճակատամասի երկու ծայրերին, աշտարակների վրա կան ժամացույցներ։ Ձախակողմյանի աշխատանքը 1931 թվականից շահագործվում է էլեկտրականությամբ։ Ամենահին զանգերը թվագրվում են 1288 թվականին։
  • Բազիլիկի ամենակարևոր գանձերից մեկը կենտրոնական դռան վերևի խճանկարն է։ Կոչվում է Navicella, Ջոտտո դի Բոնդոնեի բնօրինակ-աշխատանքի կրկնօրինակն է։ Իրենից նեկայացնում է նավ, ինչը համարվում է քրիստոնեական եկեղեցու խորհրդանիշը[8]։
  • Նարտեքսի ծայրերին կանգնեցված են հեծյալ-արձաններ։ Հյուսիսային կողմում Բերնինիի աշխատանքն է՝ Կոստանդիանոս Մեծը (1670), իսկ հարավային կողմում՝ Կառլոս Մեծի, որի հեղինակն է Ագոստինո Կորնակինին (18-րդ դար)[8]։
  • Նարտեքսի հինգ շքամուտքերից երեքը շրջանակված են հսկայական անտիկ սյուներով։ Կենտրոնական շքամուտքն ունի բրոնզե դուռ, որը (կոչվում է Filarete) 1455 թվականին Անտոնիո Ավերուլինոն պատրաստել էր հին բազիլիկի համար։ Այն որոշ չափով ընդլայնվել է, որպեսզի տեղավորվի նոր տարածքում։ Հարավային դուռը ձևավորվել է 20-րդ դարի քանդակագործ Ջակոմո Մանզուի կողմից։ Վրան պատկերված է Հովհաննես XXIII պապը՝ ծնկի իջած խաչված Պետրոս առաքյալի առջև։
  • Հյուսիսային դուռը կոչվում է «Սուրբ դուռ», որն, ըստ ավանդույթի բացվում է միայն Պապի կողմից Սուրբ՝ Հոբելյանական տարիներին։ Ներկայիս դուռը բրոնզից է և ձևավորվել է Վիկո Կոնսորտիի կողմից 1950 թվականին։ Վերևում կան մակագրություններ, որոնք հիշատակում են դռան բացումը՝

PAVLVS V PONT MAX ANNO XIII and GREGORIVS XIII PONT MAX.

Վերջերս տեղադրված հուշատախտակների վրա գրված է՝

PAVLVS VI PONT MAX HVIVS PATRIARCALIS VATICANAE BASILICAE PORTAM SANCTAM APERVIT ET CLAVSIT ANNO IVBILAEI MCMLXXV
Պողոս VI, Գերագույն Հովվապետ, բացել և փակել է Վատիկանի բազիլիկի սուրբ դուռը 1975-ի հոբելյանական տարում։

IOANNES PAVLVS II P.M. PORTAM SANCTAM ANNO IVBILAEI MCMLXXVI A PAVLO PP VI RESERVATAM ET CLAVSAM APERVIT ET CLAVSIT ANNO IVB HVMANE REDEMP MCMLXXXIII - MCMLXXXIV
Հովհաննես Պողոս II, Գերագույն Հովվապետ, դարձյալ բացել և փակել է սուրբ դուռը ու 1976 թվականին առանձնացվել է Պողոս VI-ի կողմից 1983-1984 թվականներին մարդկության փրկության հոբելյանական տարում։

IOANNES PAVLVS II P.M. ITERVM PORTAM SANCTAM APERVIT ET CLAVSIT ANNO MAGNI IVBILAEI AB INCARNATIONE DOMINI MM-MMI
Հովհաննես Պողոս II, Գերագույն Հովվապետ, կրկին բացել և փակել է սուրբ դուռը մեծ հոբելյանական տարում, Տիրոջ մարմնավորումից 2000-2001։

FRANCISCVS PP PORTAM SANCTAM ANNO MAGNI IVB MM- MMI A IOANNES PAVLVS PP II RESERVATAM ET CLAVSAM APERVIT ET CLAVSIT ANNO IVB MISERICORDIAE MMXV- MMXVI
Ֆրանցիսկոս պապը վերստին բացել և փակել է սուրբ դուռը ու առանձնացվել է Հովհաննես Պողոս II-ի կողմից 2000-2001 մեծ հոբելյանական տարում, 2015-2016 Ողորմածության տարում։

Նավ խմբագրել

  • Նավի առաջին կամարակալի վրա կան երկու հրեշտակներ (բարձրությունը 2 մետր), որոնք պահում են Սուրբ ջրով լի ավազաններ։ Աշխատանքը պատվիրել է Բենեդիկտոս XIII պապը, իսկ հեղինակներն են Ագոստինո Կորնակինին և քանդակագործ Ֆրանչեսկո Մոդերատին (1720-ականներ)
  • Նավի հատակի վրա կան նշումներ, որոնք մուտքից սկսած ցույց են տալիս այլ եկեղեցիների համեմատական երկարությունները։
  • Նավի կամարակալերի որմնասյուների վրա կան մեդալիոններ են, որոնցում պատկերված են առաջին 56 պապերը։
  • Նավի որմնասյուների միջև ընկած խորշերում կան արձաններ, որոնք ներկայացնում են կրոնական օրդերների 39 հիմնադիրների։
  • Գմբեթի հյուսիսարևելյան կամարակալի դիմաց կանգնեցված է «Գահակալած Սուրբ Պետրոսի» արձանը, որը երբեմն վերագրվում է 13-րդ դարի քանդակագործ Առնոլֆո դի Կամբիոյին, իսկ որոշ գիտնականներ վերագրում են դա 5-րդ դարին։ Հուշարձանի մի ոտքը բավականին մաշվել է, որովհետև դարեր շարունակ ուխտավորները համբուրել են այն։
  • Բերնինիի ամպհովանին պսակում է Ավագ խորանը։
  • Գմբեթին օժանդակող չորս արանքապատերի խորշերի մեջ տեղադրված են արձաններ, որոնք կապված են բազիլիկի հիմնական սուրբ մասունքների հետ։ Դրանք են՝ Սուրբ Հեղինեի արձանը՝ ձեռքում՝ «Իրական խաչը» (հեղինակ՝ Անդրեա Բոլգի), Սուրբ Լոնգինոսինը, որի ձեռքում «Սուրբ նիզակն» է (հեղինակ՝ Լորենցո Բերնինի), Սուրբ Անդրեաս առաքյալի արձանը, ձեռքում՝ իր անունը կրող թեք խաչը (հեղինակ՝ Ֆրանսուա Դյուկենուա) և Սուրբ Վերոնիկայինը, որի ձեռքում թաշկինակ է Հիսուսի պատկերով (հեղինակ՝ Ֆրանչեսկո Մոկի)։

Հյուսիսային ենթակողմ խմբագրել

  • Հյուսիսային ենթակողմի առաջին կապելլայում Միքելանջելոյի Պիետան է[49]։
  • Աջ ենթակողմի առաջին կամարակալում Շվեդիայի թագուհի Քրիստինայի հուշարձանն է, որը 1654 թվականին հրաժարվել է գահից՝ կաթոլիկություն ընդունելու համար։
  • Երկրորդ մատուռում, որը նվիրված է Սուրբ Սեբաստիանոյին, տեղադրված են Պիոս XI և Պիոս XII պապերի արձանները։ Խորանի ստորին հատվածում ամփոփված էր Իննոկենտիոս XI-ի մարմինը, սակայն 2011 թվականի ապրիլի 8-ին նրա մնացորդները տեղափոխվեցին «Փոխակերպման խորան»։ 2011 թվականին մայիսի 2-ին Հովհաննես Պողոս II պապի մասունքները տեղադրվեցին խորանի տակ։
  • Աջ ենթակողմի ընդարձակ Օրհնյալ Հաղորդության մատուռում է գտնվում Բերնինիի աղոթարանը (1664), որը նման է Դոնատո Բրամանտեի Tempietto-ին Սան Պիետրո ին Մոնտորիո եկեղեցում։
  • Նավի ենթակողմի ծայրին կա խորան, որը պարունակում է Սուրբ Պերոնիլլայի մասունքները (Ֆրանչեսկո Բարբերինի, 1623)

Հարավային ենթակողմ խմբագրել

  • Հարավային ենթակողմի առաջին մատուռը մկրտարանն է, որը հովանավորվել է Իննոկենտիոս XII պապի և ձևավորվել Կառլո Ֆոնտանայի (Դոմենիկա Ֆոնտանայի եղբորորդին) կողմից։ Նախկինում հակառակ մատուռում տեղադրված էր Հռոմի 4-րդ դարի պրեֆեկտ Պրոբուսի պորֆիրե սարկոֆագը։ Կափարիչը մեկ այլ սարկոֆագինն էր, որում պահվում էին Հադրիանոսի մնացորդները, և երբ վերջինս տարվում էր Վատիկանից, ուր դա պահված էր, աշխատողները կոտրել էին այն՝ դարձնելով տասը կտոր։ Ֆոնտանան մանրակրկիտ ձևով վերականգնել է այն։
  • Ենթակողմի առաջին կամարակալի դիմաց, Ստյուարտների հուշարձանն է, Ջեյմսի և նրա որդիների՝ Չարլզ Էդուարդ Ստյուարտի և Հենրի Բենեդիկտոս Ստյուարտի։ Դամբարանը ձևավորված է նեոդասական ոճով, որը 1819 թվականին կերտել է Անտոնիո Կանովան։ Դրա դիմաց Ջեյմս Ֆրենսիս Էդուարդ Ստյուարտի կնոջ՝ Մարիա Կլեմենտինա Սոբիեսկայի հուշարձանն է։
  • Երկրորդ մատուռը «Կույսի ներկայացումն» է, որում տեղադրված են Բենեդիկտոս XV և Հովհաննես XXIII պապերի հուշարձանները։
  • Արանքապատերի դիմաց Պիոս X և Իննոկենտիոս VIII պապերի գերեզմաններն են։
  • Հարավային ենթակողմի մեծ աղոթարանը «Երգչախմբի մատուռն» է։
  • Ավանդատան մուտքի մոտ Պիոս VIII պապի գերեզմանն է։
  • Հարավային տրանսեպտում է գտնվում Թովմաս առաքյալի, Սուրբ Հովսեփի և «Սուրբ Պետրոսի խաչելության» խորանները։
  • Նավի ծայրին է գտնվում Ալեքսանդր VII պապի գերեզմանը, որը Բերնինիի աշխատանքն է և կոչվում է Լես-Միլն։ Բարոկկո դարաշրջանի ամենամեծ դամբարաններից մեկն է։

Ավագ քահանաներ խմբագրել

Վատիկանյան բազիլիկի ավագ քահանաների ցանկը սկսած 1053 թվականից[51]

  • Ջիովաննի (1053)
  • Դեուսդեդիտ (1092)
  • Ացո (1103-1104)
  • Ռուստիկո դե' Ռուստիչի (ca. 1128-1131?)
  • Գրիֆֆոնե (1138-1139)
  • Պիետրո (ca.1140?-1144)
  • Բերնարդ (1145?-1176?)
  • Ջիովաննի դա Սուտրի (1176/78-1180)
  • Ուգոլինո դի Սենի (ca.1191/1200-1206)
  • Գուիդո Պիերլեոնի (1206/7-1228)
  • Ստեֆանո Կոնտի (1229-1254)
  • Ռիկարդո Աննիբալդի (1254-1276)
  • Նիկողայոս III պապ (1276-1277)
  • Մատտեո Օրսինի Ռոսսո (1278-1305)
  • Նապոլեոնե Օրսինի Ֆրանգիպանի (1306-1342)
  • Աննիբալդո դի Կեկանո (1342-1350)
  • Գուիլլոմ դե Լա Ջուգի (1362-1365)
  • Ռինալդո Օրսինի (1366-1374)
  • Հուգուես դե Սաինտ-Մարթիալ (1374-1378)
  • Պիլիպպե դ'Ալենկոն (1378-1397)
  • Կրիստոֆորո Մարոնի (1397-1404)
  • Անգելո Ակկիաիոլի (1404-1408)
  • Անտոնիո Կալվի (1408-1411)
  • Պեդրո Ֆերնանդեզ դե Ֆրիաս (1412-1420)
  • Անտոնիո Կորրեր (1420-1429)
  • Լուցիդո Կոնտի (1429-1434)
  • Ջիորդանո Օրսինի (1434-1438)
  • Ջիուլիանո Կեսարինի (1439-1444)
  • Պիետրո Բարբո (1445-1464)
  • Ռիչարդ Օլիվեր (1464-1470)
  • Ջովաննի Բատտիստա Զենո (1470-1501)
  • Խուան Լոպես (1501)
  • Իպոլիտո դ'Էստե (1501-1520)
  • Մարկո Կորնարո (1520)
  • Ֆրանսիոտտո Օրսինի (1520-1530)
  • Ֆրանչեսկո Կորնարո (1530-1543)
  • Ալեսանդրո Ֆարնեզե (1543-1589)
  • Ջիովանի Էվանգելիստա Պալոտա (1589-1620)
  • Սկիպիոնե Կաֆարելի-Բորգեզե (1620-1633)
  • Ֆրանչեսկո Բարբերինի (1633-1667)
  • Կարլո Բարբերինի (1667-1704)
  • Ֆրանչեսկո Ներլի (1704-1708)
  • Անիբալե Ալբանի (1712-1751)
  • Հենրի Բենետիկտ Ստյուարտ (1751-1807)
  • Ռոմուալդո Բրասկի-Օնեստի (1807-1817)
  • Ալեսանդրո Մատեի (1817-1820)
  • Պիետրո Ֆրանչեսկո Գալեֆի (6 մայիս, 1820 - 18 հունիս, 1837)
  • Ջակոմո Գուստինինիանի (1 հուլիս, 1837 - 24 փետրվար, 1843)
  • Մարիո Մատեի (11 մարտ, 1843 - 7 հոկտեմբեր, 1870)
  • Նիկոլա Կլարելի Պարաչանի (8 հոկտեմբեր, 1870 - 7 հուլիս, 1872)
  • Էդոարդո Բորոմեո (10 հուլիս, 1872 - 30 նոյեմբեր, 1881)
  • Էդուարդ Հենրի Հովարդ (12 դեկտեմբեր, 1881 - 16 սեպտեմբեր, 1892)
  • Ֆրանչեսկո Ռիչի Պարաչանի (6 հոկտեմբեր, 1892 - 9 մարտ, 1894)
  • Մարիանո Ռամպոլա դել Տինդարո (21 մարտ, 1894 - 16 դեկտեմբեր, 1913)
  • Ռաֆայել Մերի դել Վալ (12 հունվար, 1914 - 26 փետրվար, 1930)
  • Էուջենիո Պաչելի (25 մարտ, 1930 - 2 մարտ, 1939)
  • Ֆեդերիկո Տեդեսկինի (14 մարտ, 1939 - 2 նոյեմբեր, 1959)
  • Դոմենիկո Տարդինի (14 նոյեմբեր, 1959 - 30 հուլիս, 1961)
  • Պաոլո Մարելլա (14 օգոստոս, 1961 - 8 փետրվար, 1983)
  • Աուրելիո Սաբատանի (8 փետրվար, 1983 - 1 հուլիս, 1991)
  • Վիրջիլիո Նոե (1 հուլիս, 1991 - 24 ապրիլ, 2002)
  • Ֆրանչեսկո Մարկիզանո (24 ապրիլ, 2002 - 10 հոկտեմբեր, 2006)
  • Անջելո Կոմաստրի (10 հոկտեմբեր, 2006 - ցայսօր)

Առանձնահատկություններ խմբագրել

  • Բազիլիկի կառուցման արժեքը ավելի քան 46,800,052 դուկատ[52]
  • Աշխահագրական ուղղվածություն՝ սրբարան՝ արևմուտք, նավ՝ արևելք
  • Ընդհանուր երկարությունը 220 մետր է։
  • Ընդհանուր լայնությունը 150 մետր է։
  • Ինտերիերի երկարությունը, ներառյալ նախասրահը 211․5 մետր է[5]։
  • Տրանսեպտի երկարությունը ինտերիերում 137 մետր է[5]։
  • Նավի լայնությունը 27,5 մետր է[5]։
  • Բեմի լայնությունը 78,7 մետր է[5]։
  • Տրանսեպտի ներքին լայնությունը 137 մետր է[5]։
  • Նավի ներքին բարձրությունը 46,2 մետր է[5]։
  • Ընդհանուր տարածքը 21,095 մետր քառ․ է։
  • Ներքին տարածք 15,160.12 մետր քառ․ է[5]։
  • Սալահատակից մինչև խաչ բարձրությունը կազմում է 136,6 մետր[53]
  • Ճակատամասի բարձրությունը 51 մետր է, լայնությունը՝ 114 մետր։
  • Նախասրահի լայնությունը 71 մետր է, իսկ բարձրությունը՝ 21 մետր[5]։
  • Ներքին սյուներն ու որմնասյուներն ունեն 28 մետր բարձրություն։
  • Գմբեթի արտաքին տրամագիծը 42 մետր է[5]։
  • Գմբեթի թմբուկի շրջանագիծը 190 մետր է, իսկ բարձրությունը՝ 20 մետր, գետնից՝ 73 մետր։
  • Գմբեթի կանթեղն ունի 19 մետր բարձրություն։
  • Գնդակն ու խաչը՝ 2,4 և 4,9 մետր։
  • Սուրբ Պետրոսի հրապարակի երկարությունը 340 մետր է, իսկ լայնությունը՝ 240 մետր[5]։
  • Սյունաշարի եկարությունն 93 մետր է, իսկ բարձրությունը՝ 20 մետր։
  • Սյունաշարն ունի 284 սյուն, 88 որմնասյուն և 140 արձաններ[5]։
  • Հրապարակում տեղադրված կոթողը 25,5 մետր է, ընդհանուր բարձրությունը՝ պատվանդանից մինչև խաչը՝ 40 մետր։
  • Կոթողի քաշը 326,800 կգ է[5]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Banister Fletcher, the renowned architectural historian calls it "the greatest creation of the Renaissance" and "... the greatest of all churches of Christendom" in Fletcher 1996, էջ. 719.
  2. 2,0 2,1 Claims made that the Basilica of Our Lady of Peace of Yamoussoukro in Côte d'Ivoire is larger appear to be spurious, as the measurements include a rectorate, a villa and probably the forecourt. Its dome, based on that of St. Peter's Basilica, is lower but carries a taller cross, and thus claims to be the tallest domed church
  3. James Lees-Milne describes St. Peter's Basilica as "a church with a unique position in the Christian world" in Lees-Milne 1967, էջ. 12.
  4. «St. Peter's Basilica (Basilica di San Pietro) in Rome, Italy». reidsitaly.com.
  5. 5,00 5,01 5,02 5,03 5,04 5,05 5,06 5,07 5,08 5,09 5,10 5,11 5,12 5,13 5,14 Baumgarten 1913
  6. Papal Mass (accessed 28 February 2012)
  7. Fletcher 1975
  8. 8,0 8,1 8,2 8,3 8,4 Pio V. Pinto, pp. 48-59
  9. Helen F. North, quoted in Secrets of Rome, Robert Kahn, (1999) pp. 79-80
  10. Ralph Waldo Emerson, 7 April 1833
  11. Benedict XVI's theological act of renouncing the title of "Patriarch of the West" had as consequence that Catholic Roman Rite patriarchal basilicas are today officially known as Papal basilicas.
  12. The Treaty of the Lateran by Benedict Williamson; London: Burns, Oates, and Washbourne Limited, 1929; pages 42-66) Արխիվացված 2018-05-23 Wayback Machine. This is in contrast to the other three Papal Major Basilicas, which are within Italian territory and not the territory of the Vatican City State. (Lateran Treaty of 1929, Article 15 (Ibidem Արխիվացված 2018-05-23 Wayback Machine)) However, the Holy See fully owns these three basilicas, and Italy is legally obligated to recognize its full ownership thereof (Lateran Treaty of 1929, Article 13 (Ibidem Արխիվացված 2018-05-23 Wayback Machine)) and to concede to all of them "the immunity granted by International Law to the headquarters of the diplomatic agents of foreign States" (Lateran Treaty of 1929, Article 15 (Ibidem Արխիվացված 2018-05-23 Wayback Machine)).
  13. «St. Peter's Basilica — Interior of the Basilica». Internet Portal of the Vatican City State. էջ 2. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ փետրվարի 26-ին. Վերցված է 2009 թ․ հունվարի 2-ին.
  14. Centre, UNESCO World Heritage. «Vatican City». whc.unesco.org (անգլերեն). Վերցված է 2016 թ․ օգոստոսի 9-ին.
  15. «St. Peter's - The Nave». Saintpetersbasilica.org. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հուլիսի 16. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 9-ին.{{cite web}}: CS1 սպաս․ bot: original URL status unknown (link)
  16. Herbermann, Charles, ed. (1913). «Basilica of St. Peter» . Catholic Encyclopedia. New York: Robert Appleton Company.
  17. Ellis, Edward Robb (2004 թ․ դեկտեմբերի 21). The Epic of New York City: A Narrative History. Basic Books. էջ 413. ISBN 978-0-7867-1436-0. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 9-ին. {{cite book}}: Invalid |url-access=yes (օգնություն)
  18. Fodor's Travel Guides (2014). Fodor's Italy 2015. Travel Distribution. ISBN 0-8041-4291-2 – via Google Books.
  19. «Catholic Encyclopedia: St. Peter, Prince of the Apostles». New Advent. 1911 թ․ փետրվարի 1. Վերցված է 2011 թ․ մարտի 28-ին.
  20. 20,00 20,01 20,02 20,03 20,04 20,05 20,06 20,07 20,08 20,09 20,10 20,11 20,12 20,13 20,14 20,15 20,16 20,17 20,18 20,19 Lees-Milne 1967
  21. Frank J. Korn, Hidden Rome Paulist Press (2002)
  22. Hijmans, Steven. «University of Alberta Express News». In search of St. Peter's Tomb. Արխիվացված է օրիգինալից 2006 թ․ հունվարի 25-ին. Վերցված է 2006 թ․ դեկտեմբերի 25-ին.
  23. Cunningham, Lawrence (2010). «Cultures and Values». USA: Clark Baxter: 671. {{cite journal}}: Cite journal requires |journal= (օգնություն)
  24. Dietz, Helen (2005). «The Eschatological Dimension of Church Architecture». Sacred Architecture Journal. 10.
  25. Boorsch, Suzanne (Winter 1982-1983). «The Building of the Vatican: The Papacy and Architecture». The Metropolitan Museum of Art Bulletin. 40 (3): 4–8.
  26. Quarrying of stone for the Colosseum had, in turn, been paid for with treasure looted at the Siege of Jerusalem and destruction of the temple by the emperor Vespasian's general (and the future emperor) Titus in 70 AD., Claridge, Amanda (1998). Rome: An Oxford Archaeological Guide (First ed.). Oxford, UK: Oxford University Press, 1998. pp. 276-282. 0-19-288003-9.
  27. Betts 1993, էջեր. 6–7
  28. Julius II's tomb was left incomplete and was eventually erected in the Church of St Peter ad Vincola.
  29. "Johann Tetzel", Encyclopædia Britannica, 2007: "Tetzel's experiences as a preacher of indulgences, especially between 1503 and 1510, led to his appointment as general commissioner by Albrecht, archbishop of Mainz, who, deeply in debt to pay for a large accumulation of benefices, had to contribute a considerable sum toward the rebuilding of St. Peter's Basilica in Rome. Albrecht obtained permission from Pope Leo X to conduct the sale of a special plenary indulgence (i.e., remission of the temporal punishment of sin), half of the proceeds of which Albrecht was to claim to pay the fees of his benefices. In effect, Tetzel became a salesman whose product was to cause a scandal in Germany that evolved into the greatest crisis (the Reformation) in the history of the Western church."
  30. Hillerbrand, Hans J. "Martin Luther: Indulgences and salvation," Encyclopædia Britannica, 2007.
  31. 31,0 31,1 31,2 31,3 31,4 Fletcher 1975
  32. Hartt 2006
  33. Bramante's plan, Gardner, Kleiner & Mamiya 2005, էջ. 458
  34. Raphael's plan, Fletcher 1996, էջ. 722[պարզաբանել]
  35. Peruzzi's plan, Fletcher 1996, էջ. 722[պարզաբանել]
  36. 36,0 36,1 Sangallo's plan, Fletcher 1996, էջ. 722[պարզաբանել]
  37. Goldscheider 1996
  38. 38,0 38,1 38,2 38,3 38,4 38,5 Gardner, Kleiner & Mamiya 2005
  39. Michelangelo's plan, Gardner, Kleiner & Mamiya 2005, էջ. 458
  40. 40,0 40,1 Eneide Mignacca, Michelangelo and the architecture of St. Peter's Basilica, lecture, Sydney University, (1982)
  41. This claim has recently been made for Yamoussoukro Basilica, the dome of which, modelled on St. Peter's, is lower but has a taller cross։
  42. 42,0 42,1 «Michelangelo 'last sketch' found». BBC News. 2007 թ․ դեկտեմբերի 7. Վերցված է 2007 թ․ դեկտեմբերի 8-ին.
  43. BBC, Rare Michelangelo sketch for sale, Friday, 14 October 2005, [1] accessed: 9 February 2008
  44. Another view of the façade statues. From left to right: ① Thaddeus, ② Matthew, ③ Philip, ④ Thomas, ⑤ James the Elder, ⑥ John the Baptist (technically a 'precursor' and not an apostle); ⑦ Christ (centre, the only one with a halo); ⑧ Andrew, ⑨ John the Apostle, ⑩ James the Younger, ⑪ Bartholomew, ⑫ Simon and ⑬ Matthias. («Unofficial architecture site». saintpetersbasilica.org. Վերցված է 2011 թ․ հունիսի 1-ին.)
  45. The word "stupendous" is used by a number of writers trying to adequately describe the enormity of the interior. These include James Lees-Milne and Banister Fletcher.
  46. Kilby, Peter. «St Peter's Basilica (Basilica di San Pietro)». Վերցված է 2011 թ․ հուլիսի 27-ին.
  47. The obelisk was originally erected at Heliopolis by an unknown pharaoh of the Fifth dynasty of Egypt (c. 2494 BC - 2345 BC).
  48. «St. Peter's, the Obelisk». saintpetersbasilica.org. Վերցված է 2010 թ․ դեկտեմբերի 22-ին.
  49. The statue was damaged in 1972 by Lazlo Toft, a Hungarian-Australian, who considered that the veneration shown to the statue was idolatrous. The damage was repaired and the statue subsequently placed behind glass.
  50. «The Seminarian GuidesNorth American College, Rome». saintpetersbasilica.org. Վերցված է 2009 թ․ հուլիսի 29-ին.
  51. Source: the respective biographical entries on Essay of a General List of Cardinals by Salvador Miranda with corrections provided by Werner Maleczek, Papst und Kardinalskolleg von 1191 bis 1216, Wien 1984 for the period before 1190 until 1254
  52. "Since Nicholas V twenty-seven popes over a span of 178 years had imagined this day. They had already spent 46 800 052 ducats (...) And still the building was not done. The basic construction was complete, but the last genius (Bernini) to put his signature on the Basilica was just beginning his work." in Scotti 2007, էջ. 241.
  53. «The Dome». vaticanstate.va. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ նոյեմբերի 8-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 7-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սուրբ Պետրոսի տաճար» հոդվածին։