Հռիփսիմյան օրիորդաց դպրոց (Նոր Նախիջևան)

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Հռիփսիմյան օրիորդաց դպրոց (այլ կիրառումներ)

Հռիփսիմյան օրիորդաց դպրոց, հիմնվել է 1881-ին, Նոր Նախիջևանում, Ս.Լուսավորիչ եկեղեցու գավթում։ Պահվել է եկեղեցուց, քաղաքային իշխանությունից ստացած գումարներով, դպրոց. կալվածքներից, նվիրատվություններից գոյացած եկամուտներով, կրթավճարներով։ Մինչև 1887-ը գործել է վարձու տներում, 1887-ից՝ դպրոցի համար կառուցված շենքում։ 1888-ին անցել է Հայուհյացխնամակալ. ընկերության հովանավորության տակ։ Եղել է երկդասյան դպրոց, ունեցել 5 բաժանմունք։ Դասավանդվել են կրոն, հայ., ռուս., թվաբանություն, պատմություն, աշխարհագրություն, երգեցողություն, գեղագրություն, գծագրություն, ձեռագործ։ 1900-ին դպրոցն անցել է լուսավորության նախարարության, 1918-ին՝ Նախիջևանում ստեղծված հայ համայնքի ուս. խորհրդի տնօրինության տակ, 1920-ից դադարել է գործել։

Հռիփսիմյան օրիորդաց դպրոց
Տեսակդպրոց
Հիմնադրված է1881
Լուծարված է1920
Երկիր Ռուսական կայսրություն
ՏեղագրությունՆոր Նախիջևան
Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 597