Հռիփսիմե Խուրշուդյան

հայ ծանրամարտիկ
Վիքիպեդիայում կան հոդվածներ Խուրշուդյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Հռիփսիմե Արմենի Խուրշուդյան (հուլիսի 27, 1987(1987-07-27), Քասախ, Նաիրիի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ ծանրամարտիկ[1]։

Հռիփսիմե Խուրշուդյան
Անձնական տեղեկություն
Սեռ՝Իգական
Բնօրինակ անուն՝Հռիփսիմե Արմենի Խուրշուդյան
Ազգություն՝Հայ
Մասնագիտացում՝Ծանրամարտ
Երկիր՝Հայաստան Հայաստան
Ծննդյան ամսաթիվ՝հուլիսի 27, 1987 (36 տարեկան)
Ծննդավայր՝Հայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն Քասախ, Հայկական ԽՍՀ
1.73 մ
Քաշ՝88 կգ

Մրցաշարեր խմբագրել

Հռիփսիմե Խուրշուդյանը կանանց 75 կգ-ից բարձր քաշային կարգում մասնակցել է 2012 թվականի Լոնդոնի Օլիմպիական խաղերին և նվաճել բրոնզե մեդալ՝ հետ մնալով Տատյանա Կաշիրինայից և Ժու Լուլուից։ Հռիփսիմեն պոկում վարժությունն ավարտել է 128 կգ ցուցանիշով, իսկ հրմամբ բարձրացրեց 166 կգ՝ արդյունքում հավաքելով 294 կգ, ինչը 39 կգ-ով քիչ էր հաղթողի՝ Ժու Լուլուի արդյունքից[2]։ 2014 թվականին ծանրորդուհին մասնակցում է ծանրամարտի եվրոպայի առաջնությանը և զբաղեցնում 5-րդ հորիզոնականը (102+130)[3]: Նույն տարվա ընթացքում մասնակցում է Ղազախստանի Ալմաթիում կայանելիք աշխարհի առաջնությանը և գրավում է 15-րդ հորիզոնականը (107+136)[4]: Խուրշուդյանը 2015 թվականն սկսում է եվրոպայի առաջնությամբ և գրավում է 4-րդ հորիզոնականը (113+141)[5] և տարին ավարտում է ԱՄՆ-ում ընթացող աշխարհի առաջնությամբ՝ զբաղեցնելով 14-րդ հորիզոնականը (115+145)[6]: 2016 թվականի ապրիլի 16-ին Նորվեգիայի Ֆյորդե քաղաքում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնության կանանց +75 կիլոգրամ քաշային կարգի «A» ենթախմբում նվաճել է Եվրոպայի չեմպիոնի կոչումը՝ ցույց տալով երկամարտի ընդհանուր 250 կիլոգրամ (113+137) արդյունք[7]։ 2016 թվականի դոպինգ թեստի վերստուգման արդյունքում նրա մոտ հայտնաբերվել են մի քանի արգելված խթանիչներ։ Այդ պատճառով օլիմպիական կոմիտեն հայտարարություն է տարածել, որում նշվում է, որ ՀԱՕԿ-ը պետք է վերադարձնի Հռիփսիմե Խուրշուդյանի օլիմպիական խաղերի բրոնզե մեդալը[8]։

Պարգևներ խմբագրել

Աղբյուրներ խմբագրել

  1. «Hripsime Khurshudyan profile at the Official site of the London 2012 Olympic Games». 2012-18-05. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 8-ին. Վերցված է 2012-18-05-ին.
  2. «London 2012 Olympic Games London 2012 Olympic Games». 2012-18-05. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 9-ին. Վերցված է 2012-18-05-ին.
  3. «Results by Events | International Weightlifting Federation». www.iwf.net. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 13-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 7-ին.
  4. «Results by Events | International Weightlifting Federation». www.iwf.net. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ սեպտեմբերի 21-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 7-ին.
  5. «Results by Events | International Weightlifting Federation». www.iwf.net. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մարտի 22-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 7-ին.
  6. «Results by Events | International Weightlifting Federation». www.iwf.net. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ ապրիլի 3-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 7-ին.
  7. «Եվրոպայի չեմպիոն դարձավ նաև Հռիփսիմե Խուրշուդյանը». «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայան. Վերցված է 2017 թ․ հունվարի 7-ին.
  8. «Results by Events | International Weightlifting Federation». www.iwf.net. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մարտի 22-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 7-ին.
  9. «ՀՀ Նախագահի հրամանագրերը - Փաստաթղթեր - Հայաստանի Հանրապետության Նախագահ». նախագահ.հայ. Վերցված է 2017 թ․ հունվարի 7-ին.