Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օր
Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օր (ՄԱԿ-ի լեզուներով. անգլ.՝ International Day For Monuments and Sites, իսպ.՝ Día Internacional de los Monumentos y Sitios), ապրիլի 18-ին նշվող ամենամյա տոն[2]։ Այդ օրը աշխարհով մեկ տարբեր միջոցառումներ են իրականացվում՝ համաշխարհային ժառագության և պարզապես հուշարձանների այցելություններ, համաժողովներ, հուշարձանների և տեսարժան վայրերի մաքրում, կլոր սեղաններ։ Հնարավորություն է ընձեռվում մեծացնելու հասարակության տեղեկացվածությունը համաշխարհային ժառանգության բազմազանության, դրա պահպանությանն ու պաշտպանությանն ուղղված ջանքերի վերաբերյալ[3]։
Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օր | |
---|---|
Տեսակ | միջազգային օր |
Ամսաթիվ | Ապրիլի 18 |
Հաստատված | 2001[1] |
Ի հիշատակ | հուշարձան |
Կայք | icomos.org/en/89-english-categories/home/137481-international-day-of-monuments-and-sites-2024-disasters-conflicts-through-the-lens-of-the-venice-charter(անգլ.) |
Պատմություն խմբագրել
Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրը նշելը առաջարկել է Հուշարձանների և տեսարժան վայրերի պահպանման միջազգային խորհուրդը (անգլ.՝ ICOMOS) 1982 թվականի ապրիլի 18-ին։ 1983 թվականին ընդունվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր ասամբլեայի որոշմամբ։ Նպատակն է բարձրացնել մարդկության իրազեկությունը մշակութային ժառանգության, նրանց խոցելիության մասին և անհրաժեշտ ջանքեր գործադրել նրա պաշտպանության և պահպանման համար[4]։
Տարեկան թեմաներ խմբագրել
Յուրաքանչյուր տարի Հուշարձանների և տեսարժան վայրերի պահպանման միջազգային խորհրդի կողմից առաջադրվում է օրվա խորհրդին առնչվող որևէ յուրահատուկ թեմա[5], ինչը հնարավորություն է տալիս շեշտելու համաշխարհային ժառանգության բազմազանությունը։
- 2013 թվականը ԻԿՕՄՕՍ-ն առաջարկով ապրիլի 18-ը նշել «Կրթության ժառանգությունը» խորագրի ներքո` կոչ անելով հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրվա շրջանակներում անդրադառնալ ժառանգության այն բոլոր տեսակներին, որոնք առնչվում են կրթությանը[6]։
- 2014 թվականին՝ Առաջին համաշխարհային պատերազմի 100-ամյա տարելիցի առթիվ և հաշվի առնելով այն հանգամանքը, որ մշակութային ժառանգությունը կապված է պատմության և հիշողության հետ, Հուշարձանների և տեսարժան վայրերի պահպանման միջազգային խորհուրդն առաջարկել է ապրիլի 18-ը նշել «Հիշատակի ժառանգությունը» խորագրի ներքո՝ կոչ անելով հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրվա շրջանակներում անդրադառնալ հիշատակի հուշարձաններին՝ մեկ անգամ ևս վերհիշելով պատմությունն ու այն կերտող ականավոր գործիչներին[5]։
- 2015 թվականի Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրվան նվիրված միջոցառումները Հայաստանում անց են կացվել «Հայոց ցեղասպանություն. մշակութային ցեղասպանություն» խորագրով[7]։
- 2016 թվականին ժառանգության պահապաններին առաջարկվել է հանդես գալ մշակութային ժառանգությանը նվիրված նախաձեռնություններով` «Սպորտի ժառանգությունը» խորագրի ներքո[8]։
- 2017 թվականին Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրվան նվիրված միջոցառումներն Հայաստանում անց են կացվել «Հայաստանի մշակութային ժառանգությունը և կայուն զբոսաշրջությունը» խորագրի ներքո[9]։
- 2019 թվականի Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրվան նվիրված միջոցառումները Հայաստանում անց են կացվել «Գյուղական լանդշաֆտներ» խորագրի ներքո[10][11]։
- 2021 թվականին Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրվա խորագիրը եղել է «Բարդ անցյալներ, բազում ապագաներ»[12][13]։
- 2022 թվականի Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրվա օրվա խորհուրդ է առաջադրվել «Ընդհանուր մշակույթներ, ընդհանուր ժառանգություն, ընդհանուր պատասխանատվություն» խորագիրը[14]։
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ https://www.timeanddate.com/holidays/world/international-day-for-monuments-and-sites
- ↑ «Հայաստանը նշում է հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրը». hetq.am. Վերցված է 2020 թ․ ապրիլի 18-ին.
- ↑ Հուշարձանների և տեսարժան վայրերի պահպանման միջազգային խորհուրդի կայք
- ↑ ՅՈԻՆԵՍԿՕ-ի կայքում Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրվա մասին
- ↑ 5,0 5,1 Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրն է https://armenpress.am/arm/news/887114.html Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրն է.
{{cite web}}
: Check|url=
value (օգնություն); Missing or empty|title=
(օգնություն) - ↑ «Հուշարձանների միջազգային օրը 2013թ.՝ «Կրթության ժառանգությունը» խորագրի ներքո». CIVILNET. 2013 թ․ ապրիլի 18. Վերցված է 2022 թ․ ապրիլի 18-ին.
- ↑ «Ապրիլի 18-ը Հուշարձանների եւ տեսարժան վայրերի միջազգային օրն է». artsakhpress.am. Վերցված է 2022 թ․ ապրիլի 18-ին.
- ↑ «ԱՊՐԻԼԻ 18-Ը ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ԵՎ ՏԵՍԱՐԺԱՆ ՎԱՅՐԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐՆ Է». cultural.am (armenian). Վերցված է 2022 թ․ ապրիլի 18-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ «Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրն է». armenpress.am. Վերցված է 2022 թ․ ապրիլի 18-ին.
- ↑ «ORER.eu - Զինծառայողները մասնակցեցին Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրվա միջոցառումներին». orer.eu. Վերցված է 2022 թ․ ապրիլի 18-ին.
- ↑ Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրն է
- ↑ «Օրը կարևոր է ոչ միայն տոնական տրամադրության, այլև խնդիրների քննարկման տեսանկյունից․ Արա Խզմալյան». Armtimes.com. Վերցված է 2022 թ․ ապրիլի 18-ին.
- ↑ ««Պահպանելով հայկական մշակութային ժառանգությունն ու ավանդույթները. Տեղի ունեցավ Հայաստանի 7 հրաշալիքները» ծրագիրը». operativ.am. Վերցված է 2022 թ․ ապրիլի 18-ին.
- ↑ ԿԳՄՍՆ, ՀՀ. «ՀՀ ԿԳՄՍ նախարարի ուղերձը հուշարձանների պահպանության ոլորտի աշխատակիցներին՝ Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրվա առթիվ». ՀՀ ԿԳՄՍՆ (ամհարերեն). Վերցված է 2022 թ․ ապրիլի 18-ին.