Հուշամատյան Մեծ եղեռնի, 1915-1965

հրատարակություն

«Հուշամատյան Մեծ եղեռնի, 1915–1965», ստվարածավալ (1140 էջ) բացառիկ հատոր, որը հրատարակվել է 1965 թվականին Բեյրութում՝ Մեծ եղեռնի 50-րդ տարելիցի կապակցությամբ։ «Զարթօնք» օրաթերթի հրատարակություն։

Հուշամատյան Մեծ եղեռնի, 1915-1965
Տեսակգիրք
Հրատարակման տարեթիվ1965

Բովանդակություն խմբագրել

Բաղկացած է 7 գլխից՝ Պատմական (Մեծ եղեռնի ամփոփ պատմությունը, Արևմտյան Հայաստանի յուրաքանչյուր նահանգի կամ շրջանի հայության ոդիսականը՝ առանձին-առանձին), Հուշագրական (ականատեսների վկայություններ), Գրական (Մեծ եղեռնն արտացոլող չափածո և արձակ էջեր), Գոյամարտ (ինքնապաշտպանական կռիվների պատմությունը Արևմտյան Հայաստանում և Կիլիկիայում 1915–18 թվականներին), Քեմալական եղեռնը (Կիլիկիայում ապաստանած հայության ողբերգությունը 1918–21 թվականներին), Մեծ նավաբեկությունից հետո (վերապրողների վիճակը գաղթակայաններում ու որբանոցներում), Հայոց հողային դատը (պայքարը Հայ դատի համար՝ ընդհուպ մինչև 1923 թվականի Լոզանի կոնֆերանսը), Վկայություններ և ուրացումներ (Հայոց ցեղասպանության վերաբերյալ օտարների վկայություններ, նաև նենգափոխումներ և ուրացումներ)։

Հրատարակությունը ներառում է հարյուրավոր պատկերներ, լուսանկարներ, քարտեզներ՝ հայկական և օտար աղբյուրներից։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ գրատպություն և գրքարվեստ» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։