Հուշագրական ժառանգություն (գիրք)

Հուշագրական ժառանգություն (անգլ.՝ Collected memoirs, ռուս.՝ Мемуарное наследие), Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի կողմից 2011 թվականին հրատարակված «ՀՃՈՒ գիտական ուսումնասիրություններ» շարքի թվով 14-րդ գիրքը (Գիրք ԺԴ)։ Գրքի նախագծի հեղինակն է հուշարձանագետ, պատմաբան, բանահավաք, Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի երևանյան գրասենյակի ղեկավար Սամվել Կարապետյանը, գիտական խմբագիրն է Էմմա Աբրահամյանը։ Տպագրվել է եռալեզու տարբերակով՝ հայերեն, անգլերեն և ռուսերեն։ Աշխատությունը ներկայացնում է հիմնականում Արևմտյան Հայաստանի (ներկայիս Թուրքիայի Հանրապետության արևելյան հատվածի) տարբեր գավառներում ծնված և 1914-1923 թվականների Հայոց ցեղասպանությունը վերապրած անհատների հուշագրությունները, որոնք հրատարակվում են առաջին անգամ։ Այն հասցեագրված է հայ ժողովրդի պատմությամբ և հայրենագիտությամբ հետաքրքրվող մասնագետներին և ընթերցող լայն շրջանակներին։ Գրքում ներկայացված են նաև բովանդակությանն առնչվող արժեքավոր լուսանկարներ, այդ թվում նաև՝ պատմական[1][2]։

Հուշագրական ժառանգություն
ՀեղինակՍամվել Կարապետյան
Տեսակգիրք
ԹեմաՀայոց ցեղասպանություն, վերապրած ականատեսների հիշողություններ
Բնօրինակ լեզուՀայերեն
ԼեզուԱնգլերեն, ռուսերեն
Էջեր384
Շարք«ՀՃՈՒ գիտական ուսումնասիրություններ»
Նախորդ«Ուղեգնացական ակնարկներ»
Հաջորդ«Արտազի երեք վանքերը»
ԵրկիրՀայաստանՀայաստան
Հրատարակման վայրԵրևան
ՀրատարակիչՀայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամ
Հրատարակված է«Տիգրան Մեծ» հրատարակչություն
Հրատարակման տարեթիվ2011 թվական
ԳՄՍՀISBN 978-99941-875-6-0
ՀՏԴ941(479.25)
ԳՄԴ63.3.(2Հ)
Թվային տարբերակraa-am.com/raa/pdf_files/58.pdf

«Հուշագրական ժառանգություն» գիրքը հրատարակվել է Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի գիտական խորհրդի երաշխավորությամբ և տպագրվել Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության հովանավորությամբ։ Այն նվիրվում է սեփական հայրենիքում ծնվելու բախտ ունեցած, սակայն ցեղասպանության պատճառով հայրենիքի վերջին ներկայացուցիչները դարձած հայերին[1]։

Ծանոթագրություններ խմբագրել