Հունգարիան և եվրոն, Հունգարիայի կառավարությունը 2003 թվականից նախատեսում էր հունգարական ֆորինտը փոխարինել եվրոյով, 2014 թվականի դրությամբ չկար որևէ նպատակային որոշում, որ ֆորինտը դարձել է եվրոպական փոխարժեքի մեխանիզմի (ERM II) մաս։ 2008 թվականին անցկացված տնտեսական ուսումնասիրության արդյունքում պարզվում է, որ եվրոյի ընդունումը Հունգարիայում ավելացնելու է արտաքին ներդրումները 30%-ով [1] չնայած Հունգարիայի ազգային բանկի (MNB) ներկայիս ղեկավարը և Ազգային էկոնոմիկայի նախկին նախարար Գիորգի Մաթոլքսին ասում էին, որ նրանք չեն ցանկանում հրաժարվել երկրի անկախությունից[2]։

Եվրոյի տեղաբաշխման քարտեզ

Եվրոյի ընդունում խմբագրել

Սոցիալիստական կառավարման շրջան (2002-2010 թվականներ) խմբագրել

Հունգարիան ի սկզբանե ծրագրել էր եվրոն որպես իր պաշտոնական արժույթ ընդունել 2007 կամ 2008 թվականներին[3]։ Հետագայում 2010 թվականի հունվարի 1-ը դառնում է նպատակային ամսաթիվ[4][5], բայց այդ ամսաթիվը չեղյալ է հայտարարվում բյուջեի չափազանց մեծ դեֆիցիտի, գնաճի և պետական պարտքի պատճառով։ Տարիներ շարունակ Հունգարիան չէր կարող բավարարել Մաաստրիխտի որևէ չափանիշ[6]:2006 թվականի ընտրություններից հետո վարչապետ Ֆերենց Գյուրշիննին կիրառում է միջոցներ, որոնք 2006 թվականի վերջին առաջ են բերում բողոքի ցույցեր, իսկ 2007 և 2008 թվականներին տանում են տնտեսական դանդաղեցման։

2008 թվականի հուլիսի 8-ին, ֆինանսների այն ժամանակվա նախարար Յանոս Վերեսը հայտարարում է եվրոյի ընդունման ծրագրի առաջին նախագծի մասին։ Նա պնդում էր, որ Հունգարիան կարող է միանալ ERM II-ին 2010 կամ 2011 թվականներին, ուստի 2013 թվականին կարող է որդեգրել եվրոն, բայց նաև ավելի հնարավոր է, որ դա արվի 2014 թվականին [7] կամ ավելի ուշ՝ կախված եվրագոտու ճգնաժամային զարգացումներից։ 2008 թվականի հուլիսի 8-ին այն ժամանակվա ֆինանսների նախարարը` Յանոս Վերեսը, հայտարարում է եվրոյի որդեգրման ծրագրի առաջին նախագծի մասին։ 2008 թվականի համաշխարհային ֆինանսական ճգնաժամից հետո այն որդեգրելու հավանականությունն ավելի մեծ է երևում [8]։ Հունգարիան օգնություն է ստացել Արժույթի միջազգային հիմնադրամի, Եվրամիության և Համաշխարհային բանկի կողմից[9]։ 2008 թվականի հոկտեմբերին Հունգարիայի խոշորագույն բանկի ղեկավարը կոչ է անում հայտ ներկայացնել եվրագոտուն միանալու համար[10]։

Ֆերենց Գյուրշիննին դուրս է գալիս քաղաքական կապիտալի շրջանակներից 2009 թվականի մարտին անհրաժեշտ միջոցառումներ ընդունելու համար։ Փոխարժեքը մարտի 6-ին հասնում է 317 ֆորինտի` մեկ եվրոյի։ Մարտի 21 թվականին Գյուրշիննին նախաձեռնում է կառուցողական միջնորդություն։ Սոցիալիստական և լիբերալ կուսակցությունները ապրիլի 14-ից ընդունում են նրան որպես նոր վարչապետ։ Հունգարիայում առաջ են ձեռնարկվում են նոր խստության միջոցներ։ Այսպիսով, նրանք կարողանում են պահպանել դեֆիցիտը 2009 թվականի 4%–ից ցածր, իսկ 2010 թվականի բյուջեի հաշվարկները ենթադրում են 3,8%։ Գնաճի հետևանքով գնաճը կազմում է մոտ 3%, բայց ԱԱՀ աճի պատճառով տարվա երկրորդ կեսին այն միջինում կազմում է 5%։ ԱՄՀ վարկի պատճառով պետական պարտքը հասնում է գրեթե 80%-ի։ Կենտրոնական բանկի տոկոսադրույքը 2009 թվականի 10,5%-ից իջնում է 6.25% -ի։ Բաջայայի կառավարությունը չէր կարող Հունգարիային տանել ERM-II, և նա հայտարարում է, որ դրա վերաբերյալ ծրագիր չունի։

Հանրային կարծիք խմբագրել

Հանրային աջակցությունը Հունգարիայում եվրոյի համար[11]


Պահպանողական կառավարությունը 2010 թվականից խմբագրել

Հունգարիայի խորհրդարանական ընտրություներում Ֆիդեսը բավարար տեղեր է շահում ինքնուրույն կառավարություն կազմելու համար։ Նոր կառավարության ձևավորումից կարճ ժամանակ անց նրանք հայտարարում են 2010 թվականի դեֆիցիտը 3.8 % պահելու իրենց մտադրության մասին[12]։ Լրացուցիչ ճնշումներից հետո նրանք սեպտեմբերին ընդունում են 3 %-ով կրճատում 2011 թվականին[13]։ 2010 թվականին ֆինանսների նախարար Գիորգի Մաթոլսին ասում է, որ իրենք կքննարկեն եվրոյի ընդունումը 2012 թվականին[14]։ Կուսակցության մեկ այլ անդամ՝ Միհալի Վարգան, խոսում է եվրոյի` 2014 կամ 2015 թվականի հնարավոր ընդունման մասին[15]։

Այնուամենայնիվ, 2011 թվականին վարչապետ Վիկտոր Օրբինը պարզաբանում է, որ չի ակնկալում, որ եվրոն կընդունվի Հունգարիայում մինչև 2020 թվականը։ Ավելի ուշ Մալթոսին ևս հաստատում է այս հայտարարությունը։ Օրբինը հայտարարում է, որ երկիրը դեռ պատրաստ չէ արժույթն ընդունելուն, և նրանք չեն քննարկում այդ հնարավորությունը, քանի դեռ պետական պարտքը չի հասել 50 %-ի։

Երբ եվրոգոտու երկրները ընդունեցին Եվրո-Պլյուս պակտը, 2011 թվականի մարտի 25-ին, Հունգարիան որոշեց գնալ դեպի Միացյալ թագավորություն, Շվեդիա և Չեխիա և չմիանալ այդ պայմանագրին։ Մալթոսին ասաց, որ իրենք կարող են համաձայնել դրա բովանդակության մեծ մասի հետ, բայց չեն ցանկանում հրաժարվել երկրի անկախությունից[2]։ Քանի որ Եվրո-Պլյուս պակտը չի պարունակում որևէ իրավական պարտավորություն, այլ պարտավորությունները վերաբերում են միայն աշխատատեղերին, մրցունակությանը, հակաբյուջետային պատասխանատվությանը և ֆինանսական կայունության բարելավմանը կամավոր գործիքների տարբեր փաթեթներ օգտագործելու համար։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «About the impact of the EMU-entry». Science Direct. doi:10.1016/j.jimonfin.2007.12.005. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2009 թ․ դեկտեմբերի 31-ին. {{cite journal}}: Cite journal requires |journal= (օգնություն)
  2. 2,0 2,1 «Orbán: We will not join the Euro Pact.(In Hungarian.)». Hírszerző. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ մարտի 25-ին. Վերցված է 2011 թ․ մարտի 26-ին.
  3. «When will we have the euro?(In Hungarian.)». Origo. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ սեպտեմբերի 27-ին. Վերցված է 2008 թ․ դեկտեմբերի 14-ին.
  4. «MET – Magyarországi Európa Társaság – On the Introduction of the Euro in Hungary: Let's Stick to 2010!». Europatarsasag.hu. Վերցված է 2011 թ․ ապրիլի 26-ին.
  5. «Veres: Euro can come in 2010.(In Hungarian.)». Sulinet. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ փետրվարի 14-ին. Վերցված է 2008 թ․ դեկտեմբերի 14-ին.
  6. «Slovak euro application approved.(In Hungarian.)». FigyelőNet. Վերցված է 2008 թ․ դեկտեմբերի 14-ին.
  7. «Can we really have the euro first in the region?(In Hungarian.)». Menedzser Fórum. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ դեկտեմբերի 26-ին. Վերցված է 2008 թ․ դեկտեմբերի 14-ին.
  8. «Crisis can make faster euro adoption.(In Hungarian.)». KEMKIK. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ օգոստոսի 28-ին. Վերցված է 2008 թ․ դեկտեմբերի 14-ին.
  9. «Hungary to get $25.1 billion in IMF-led aid deal». Economic Times. 2008 թ․ հոկտեմբերի 29. Վերցված է 2008 թ․ դեկտեմբերի 14-ին.
  10. «Csányi: Euro adoption, anyway!(In Hungarian.)». FigyelőNet. Վերցված է 2008 թ․ դեկտեմբերի 14-ին.
  11. http://ec.europa.eu/commfrontoffice/publicopinion/index.cfm/Survey/index#p=1&instruments=STANDARD&yearFrom=1999&yearTo=2017
  12. «Matolcsy in Luxembourg: we will keep the deficit at 3,8%.(In Hungarian.)». Hírszerző. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 3-ին. Վերցված է 2011 թ․ մարտի 26-ին.
  13. «Matolcsy: deficit will be under 3% in 2011.(In Hungarian.)». Index. Վերցված է 2011 թ․ մարտի 26-ին.
  14. «Hungary May Name Euro Entry Target Date in 2012, Matolcsy Says». Businessweek. Վերցված է 2011 թ․ մարտի 26-ին.
  15. «Varga promises euro in 2014 or 2015.(In Hungarian.)». GazdaságiRádió. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հոկտեմբերի 6-ին. Վերցված է 2011 թ․ մարտի 26-ին.