Հունաստանի դատաիրավական համակարգ

Հունաստանի դատաիրավական համակարգ, պատմականորեն ձևավորված ազգային իրավական սկզբունքների հիմունքայնությամբ արդարադատություն իրականացնող պետական իշխանության մասնագիտացված մարմինների ամբողջությունը Հունաստանի Հանրապետությունում։ Դատարանակազմական գործընթացները, ինչպես նաև դատաիրավական համակարգի կազմակերպման օրենսդրական հիմքերը նախատեսվում է Հունաստանի Սահմանադրությամբ[1]։ Դատաիրավական համակարգը ներառում է հունական բոլոր դատարանները՝ ըստ ստորակարգության։ Հունաստանի Սահմանադրությունը ամրագրում է իշխանության տարանջատման սկզբունքի գերակայությունը, ինչն էլ ենթադրում է արդարադատական համակարգի անկախություն օրենսդիր և գործադիր իշխանական օղակներից։

Գործնականում, Հունաստանի դատաիրավական համակարգը պայմանականորեն տրոհված է երեք հիմնական օղակների։ Այսօրինակ դասակարգման համար հիմք է ծառայում իրականացվող արդարադատության բնույթը։ Ըստ այդմ՝ Հունաստանի դատարանները դասակարգվում են հետևյալ կերպ․

Քննարկվող դատական շրջանակների բարեխիղճ և անաչառ գործունեությունը երաշխավորվում է սահմանադրական վերահսկողությամբ, ի դեմս՝ Գերագույն սահմանադրական դատարանի, Գերագույն հատուկ դատարանների և ԵՄ իրավունքի։

Դատական համակարգ խմբագրել

Ըստ Հունաստանի Սահմանադրության՝ դատարանները լինում ենք երեք կատեգորիաների՝ քաղաքացիարավական արդարադատություն իրականացնող, քրեաիրավական արդարադատություն իրականացնող և վարչաիրավական արդարադատություն իրականացնող։ Քաղաքացիական և քրեական գործեր քննող բարձրագույն դատարանը Հունաստանի վճռաբեկ դատարանն է, մինչդեռ այդ վարչաիրավական վարույթը ընդհատյա է բարձր դատարանի կարգավիճակ ունեցող Պետական խորհրդին։

Քաղաքացիաիրավական արդարադատություն խմբագրել

 
Առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի շինություն Կորինթոսում, Պելոպոնեսյան երկրամաս։

Հունաստանում քաղաքացիաիրավական արդարադատություն իրականացնում են հետևյալ դատական ատյանները․

  • ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարաններ, ի դեմս՝ շրջանային դատարանների,
  • երկրորդ ատյանի դատարաններ, ի դեմս՝ վերաքննիչ քաղաքացիական դատարանի,
  • վճռաբեկ դատարան՝ բարձրագույն դատական ատյանը Հունաստանում։ Վերջինս իրավասու է վիճարկել վերաքննիչ դատարանի կայացրած որոշումները և բեկանել դրանք։ Վճռանեկ դատարանի որոշումներն անբեկանելի են։ Եթե վճռաբեկ դատարանը որոշում է, որ ստորադաս ատյաններում դատական գործով ելքային ակտը կայացվել է օրենքի էական խախտմամբ կամ ընթացակարգային սկզբունքների անտեսմամբ՝ ապա վերջինս կարող է կարգադրել գործը քննել վերադաս դատական կարգով։

Քրեաիրավական արդարադատություն խմբագրել

 
Վարչական արդարադատություն իրականացնելու իրավասություն ունեցող Պետական խորհրդի շենքը Հունաստանի մայրաքաղաք Աթենքում։

Հունաստանում քրեաիրավական արդարադատություն իրականացնում են հետևյալ դատական ատյանները․

  • ընդհանուր իրավասության առաջին ատյանի (այսպես կոչված «խառը» դատարաններ) և բարձր կարգի քրեական դատարաններ։ Այսօրինակ դատարաններում դատավորները կոչվում են «ֆելոնի»-ներ։ Որակյալ հանցակազմ պարունակող հանցագործունեություննը քննվում են առաջին ատյանի բարձր քրեական դատարանում՝ երեք հոգուց կազմված դատավորների կոլեգիայի նախագահությամբ։
  • վերաքննիչ քրեական դատարաններ՝ վերաքննում են ստորադաս ատյանների կայացրած վճիռները։
  • վճռաբեկ դատարան։

Վարչաիրավական արդարադատություն խմբագրել

  • առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան, որոնք քննում են միակողմանիորեն պետական մարմինների ներգրավվածությամբ դատական գործեր (վարչաիրավական)։
  • վերաքննիչ ատյան՝ ի դեմս Հունաստանի պետական խորհրդի։ Պետական խորհուրդը այս երկրում իրավասու է իրականացնել վարչաիրավական արդարադատություն՝ վերաքննելով ստորադաս մարմինների կայացրած ելքային ակտերը։
  • աուդիտի պալատ՝ վճռաբեկ դատական ատյան Հունաստանում։ Վճռաբեկ ատյանը վարչաիրավական արդարադատություն իրականացնող բարձրագույն դատական մարմինն էլ Հունաստանում, որը իրավասու է բեկանել ստորադաս ատյաններում կայացված որոշումները։ Բացառություն են կազմում եզակի դեպքեր (օրինակ՝ վեճերը պետության և քաղաքացիական ծառայողների միջև նրանց կենսաթոշակների վերաբերյալ)։

Սահմանադրական վերահսկողություն խմբագրել

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Հունաստանի Սահմանադրություն // Պետության կազմակերպումը և գործունեությունը». www.hri.org. Վերցված է 2020 թ․ մարտի 21-ին.

Արտաքին հղումներ խմբագրել