Հուդայածառ

բույսերի ցեղ

Հուդայածառ, արճվան (լատին․՝ Cercis), բակլազգիների ընտանիքի տերևաթափ ծառերի և թփերի ցեղ։

Կենսաբանական նկարագիր խմբագրել

 

Բարձրությունը 5-7 մ է։ Տերևները պարզ են, մատնաջիղ, կլորավուն, հիմքում՝ սրտաձև, ծաղիկները՝ երկսեռ, վարդագույն, փնջերով՝ բազմամյա ճյուղերի, նույնիսկ՝ բնի վրա։ Ծաղկում է գարնանը՝ մինչև տերևների բացվելը։ Պտուղը ունդ է։ Սերմերը հարթ են, կլորավուն։

Հայաստանում խմբագրել

Հայաստանի տարածքում (Մեղրու նախալեռնային շրջանում) բնական վիճակում աճում է Գրիֆիթի հուդայածառ (C. Griffithii)։ Ոչ խոշոր թուփ է, բազմանում է սերմերով։ Գրանցված է Հայաստանի կարմիր գրքում։ Արհեստական անտառներում, պուրակներում, ճանապարհների եզրերին (Երևան, Արմավիր, Իջևան, Նոյեմբերյան և այլն) կան հուդայածառի խմբակցություններ։ Հայտնի է 7, Հայաստանում վայրի վիճակում՝ 1 տեսակ՝

  • Հուդայածառ Գրիֆիթի (C. griffithii)։ Հանդիպում է Սյունիքի մարզում (Շվանիձոր և Նռնաձոր գյուղերի շրջակայք), աճում է ստորին գոտու (մինչև 700 մ բարձրությունում) չոր, քարքարոտ լանջերին։ Գրանցված է Հայաստանի կարմիր գրքում։

Դասակարգում խմբագրել

Տեսակներ խմբագրել

Հայտնի է 6[1] մինչև 10[2] տեսակ, նրանցից մի քանիսը[2][3].

Տաքսոնոմիա խմբագրել

  3 ընտանիք
(համաձայնAPG II Համակարգի)
  ещё 3 трибы
(համաձայնAPG II Համակարգի)
 
         
  Կարգ Թիթեռնածաղկավորներ     ենթաընտանիք Caesalpinioideae     դաս
Հուդայածառ
               
  բաժին
Ծաղկավորներ կամ Ծածկասերմեր
    ընտանիք Բակլազգիներ     ցեղ Cercideae    
             
  ավելի քան 44 կարգի ծաղկավոր բույսեր
(համաձայնAPG II Համակարգի)
  ևս 2 ենթաընտանիք
(համաձայնAPG II Համակարգի)
  ևս 5 դաս
     

Նշանակություն խմբագրել

Հուդայածառը գեղազարդիչ է, օգտագործվում է կանաչապատման նպատակով (Երևանի Ա.Իսահակյանի պուրակ, Կոմիտասի անվան զբոսայգի)։ Բնափայտն արժեքավոր է, սակայն սահմանափակ տարածվածության պատճառով լայն կիրառություն չունի։

Բնափայտն ամուր է, ճկուն, օգտագործվում է ատաղձագործության մեջ։ Դիմացկուն է վնասատուների և հիվանդությունների հանդեպ։ Գեղազարդիչ է, լայնորեն կիրառվում է կանաչապատման մեջ։

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «The Genera of Leguminosae-Caesalpinioideae and Swartzieae». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ ապրիլի 24-ին. Վերցված է 2010 թ․ մայիսի 4-ին.
  2. 2,0 2,1 По данным сайта GRIN (см. карточку растения).
  3. Русские названия приведены по данным книги «Деревья и кустарники СССР» (см. раздел Литература)

Գրականություն խմբագրել

  • Палибин И. В. Род 772. Церцис — Cercis L. // Флора СССР. В 30 т. / Гл. ред. акад. В. Л. Комаров; Ред. тома Б. К. Шишкин. — М.—Л.: Изд-во АН СССР, 1945. — Т. XI. — С. 15—19. — 432 с. — 4000 экз.
  • Пидотти О. А. Род 4. Церцис — Cercis L. // Деревья и кустарники СССР. Дикорастущие, культивируемые и перспективные для интродукции. / Ред. тома С. Я. Соколов. — М.—Л.: Изд-во АН СССР, 1958. — Т. IV. Покрытосеменные. Семейства Бобовые — Гранатовые. — С. 40—44. — 976 с. — 2500 экз.

Արտաքին հղումներ խմբագրել

Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։  
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 634