Հորսթ Դրյոզե ( գերմ.՝ Horst Dröse, նոյեմբերի 23, 1949(1949-11-23), Ֆրանկֆուրտ, Դարմշտադտի վարչական շրջան, Հեսսեն, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն), գերմանացի մականորդ, բազմակողմանի խաղացող։ 1972 թ. ամառային օլիմպիական խաղերի չեմպիոն։

Հորսթ Դրյոզե
Անձնական տեղեկություն
Սեռ՝արական
Մասնագիտացում՝field hockey player
Երկիր՝ Գերմանիա
Ծննդյան ամսաթիվ՝նոյեմբերի 23, 1949(1949-11-23) (74 տարեկան)
Ծննդավայր՝Ֆրանկֆուրտ, Դարմշտադտի վարչական շրջան, Հեսսեն, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն
Ակումբ՝SC 1880 Frankfurt?
176 սանտիմետր

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է 1949 թվականի նոյեմբերի 23-ին Գերմանիայի Ֆրանկֆուրտ քաղաքում։

Սկսել է խոտի հոկեյ խաղալ Մայնի Ֆրանկֆուրտ քաղաքի Sachsenhausen-Forsthausstrasse ակումբում։ 1971-1975 թվականներին հանդես է եկել Ֆրանկֆուրտ 1880[1] թիմում, որի հետ այդ ընթացքում հինգ անգամ նվաճել է Եվրոպայի չեմպիոնների գավաթը, իսկ 1972 թվականին՝ մարզադահլիճային հոկեյի Գերմանիայի առաջնության ոսկե մեդալը։

1972 թվականին խոտի հոկեյի արևմտագերմանական հավաքականի կազմում մասնակցել է Մյունխենում կայացած ամառային օլիմպիական խաղերին և նվաճել ոսկե մեդալ։ Խաղացել է կիսապաշտպանի դիրքում, անցկացրել 8 հանդիպում, խփել 2 գոլ (մեկական՝ Բելգիայի և Հոլանդիայի հավաքականներին)։

1972 թվականի սեպտեմբերի 11-ին Դրյոզեին շնորհվել է Արևմտյան Գերմանիայում բարձրագույն սպորտային մրցանակը՝ « Արծաթե դափնու տերև »[2]։

1975 թվականին նա Գերմանիայի հավաքականի կազմում բրոնզե մեդալ է նվաճել Կուալա Լումպուրում կայացած աշխարհի առաջնությունում։

1976 թվականին Մոնրեալի օլիմպիական խաղերում արևմտագերմանական հավաքականը նրա մասնակցությամբ գրավել է 5-րդ տեղը։ Ընդ որում՝ Հորսթը խաղացել է կիսապաշտպանի դիրքում, անցկացրել 6 հանդիպում, խփել 2 գոլ (մեկական՝ Հնդկաստանի և Իսպանիայի հավաքականներին)։

1969-1978 թվականների ընթացքում նա Արևմտյան Գերմանիայի հավաքականի կազմում անցկացրել է 106 հանդիպում, այդ թվում՝ 92-ը՝ բացօթյա մարզադաշտերում, 14-ը՝ մարզադահլիճներում[3]։

Ընտանիք խմբագրել

Հորսթի հորեղբայրը՝ Կարլ Դրյոզեն (1913–1996)[4] հանդես է եկել խոտի հոկեյի Գերմանիայի ազգային հավաքականում և 1936 թվականին Բեռլինում կայացած ամառային օլիմպիական խաղերում արծաթե մեդալ նվաճել։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Horst Dröse Bio, Stats, and Results | Olympics at Sports-Reference.com». web.archive.org. 2020 թ․ ապրիլի 17. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 14. Վերցված է 2020 թ․ հունիսի 3-ին.{{cite web}}: CS1 սպաս․ unfit URL (link)
  2. Sportbericht der Bundesregierung vom 29. September 1973 an den Bundestag - Drucksache 7/1040 - Seite 60.
  3. «HockeyPlatz». www.hockey.de. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ փետրվարի 6-ին. Վերցված է 2020 թ․ հունիսի 3-ին.
  4. «Karl Dröse Bio, Stats, and Results | Olympics at Sports-Reference.com». web.archive.org. 2020 թ․ ապրիլի 17. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 13. Վերցված է 2020 թ․ հունիսի 3-ին.{{cite web}}: CS1 սպաս․ unfit URL (link)