Հորիզոնին այնքան մոտ
Հորիզոնին այնքան մոտ (գերմ.՝ Dem Horizont so nah), ռոմանտիկ մելոդրամա, որի ռեժիսորն է Թիմ Տրակտը։ Ֆիլմը նկարահանվել է Ջեսիկա Կոխի ինքնակենսագրական բեսթսելլերի հիման վրա, որը վերջին տարիների ամենահաջողված վեպերից մեկն է։ Ֆիլմի գլխավոր դերերը կատարել են Լունա Վեդլերը և Յանիկ Շումանը։ Ֆիլմի պրեմիերան կայացել է 2020 թվականի հունվարի 23-ին[2]։
Հորիզոնին այնքան մոտ գերմ.՝ Dem Horizont so nah | |
---|---|
Երկիր | Գերմանիա |
Ժանր | դրամա, գրական ստեղծագործության էկրանավորում և ռոմանտիկ ֆիլմ |
Թվական | հոկտեմբերի 10, 2019 և փետրվարի 13, 2020[1] |
Լեզու | գերմաներեն |
Ռեժիսոր | Թիմ Տրախտե |
Դերակատարներ | Յանիկ Շուման, Հենրի Հորն և Լունա Վեդլեր |
Երաժշտություն | Մայքլ Կամ |
Մոնտաժ | Չարլզ Լադմիրալ |
Տևողություն | մոտ 109 րոպե |
Սյուժե խմբագրել
Նրանք միմյանց հանդիպել են լուսաբացին իրենց չափահաս կյանքում, երբ զգացմունքները հաղթահարել են վախը և բոլոր խոչընդոտները։ Երիտասարդ սիրահարները ամեն մի վայրկյան անցկացնում են միասին։ Բայց սերն առաջին հայացքից չի կարող հավերժ տևել և դրա համար կան լուրջ պատճառներ։
Դերերում խմբագրել
Դերասան | Դեր |
---|---|
Լունա Վեդլեր | Ջեսիկա Կոխ |
Յանիկ Շուման | Դենի Թեյլոր |
Լուիզա Բեֆորտ | Թինա |
Ջեյմի Բիկ | Վիբկե |
Նիկոլա Գրունդել | Դոկտոր Կիրխ |
Հենրի Խորն | Ջեյկոբ |
Կրիստին Խունոլդ | Վանեսա |
Շտեֆան Կամպվիրտ | Ռուֆուս Կոխ |
Ֆեդերիկ Լաու | Դոգան |
Արտադրություն խմբագրել
«Հորիզոնին այնքան մոտ» ֆիլմը հիմնված է գրող Ջեսիկա Կոխի համանուն ինքնակենսագրական վեպի վրա՝ եռերգության առաջին մասում[3][4]։ Գիրքն իր հրատարակության առաջին իսկ շաբաթից հայտնվել է Amazon-ի բեսթսելլերների ցուցակում։ Ֆիլմը նկարահանվել է Pantaleon Films պրոդյուսերական ընկերության կողմից, որը հիմնել է Մաթիաս Շվայգհեֆերը[5]։
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ http://nmhh.hu/dokumentum/198182/terjesztett_filmalkotasok_art_filmek_nyilvantartasa.xlsx
- ↑ ««Հորիզոնին այդքան մոտ». բացառիկ պատմություն անհաղթահարելի հանգամանքների հետ բախվող մեծ սիրո մասին». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հունիսի 18-ին. Վերցված է 2022 թ․ մարտի 22-ին.
- ↑ PANTALEON Films verfilmt den Bestsellerroman „Dem Horizont so nah“. Արխիվացված 2019-07-24 Wayback Machine In: pantaflixgroup.com, 6. Juli 2018.
- ↑ Dem Horizont so nah. In: feuerwerkeverlag.de. Abgerufen am 31. Juli 2019.
- ↑ DEM HORIZONT SO NAH Trailer Deutsch | Ab 10. Oktober im Kino