Հովտաշեն (Արարատի մարզ)

գյուղ ՀՀ Արարատի մարզում
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Հովտաշեն (այլ կիրառումներ)

Հովտաշեն (նախկին անվանումը՝ Մուղամլու), գյուղ Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արտաշատի տարածաշրջանում, Արտաշատ քաղաքից մոտ 10 կմ հյուսիս-արևմուտք։ Վերանվանվել է Հովտաշեն 1978 թ. հունվարի 25-ին[2]։

Գյուղ
Հովտաշեն
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզԱրարատի
Հիմնադրված է1831 թ.
Մակերես4,08 կմ²
ԲԾՄ827 մ
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն1034[1] մարդ (2011)
Ազգային կազմՀայեր
Ժամային գոտիUTC+4
Հովտաշեն (Արարատի մարզ) (Հայաստան)##
Հովտաշեն (Արարատի մարզ) (Հայաստան)

Պատմություն խմբագրել

Գյուղը հիմնադրվել է 1831 թվականին։ 1930-ական թվականներին գյուղում բնակություն են հաստատել Արևմտյան Հայաստանից եկած ընտանիքներ՝ Սուրմալուի գավառից, Նախիջևանից, Նուխիից։ 1950-ական թվականներին Աբովյանի շրջանի Հացավան և այլ գյուղերից, ինչպես նաև Մարտունու շրջանի գյուղերից եկածներ։ 1970-ական թվականներին Վայքի շրջանից՝ հիմնականում Խնձորուտից։ Գյուղը նախկինւմ անվանվել է Մուղան։

Գյուղն ընկած է Հրազդան գետի ձախ ափին՝ Արարատյան հարթավայրում։ Ծովի մակարդակից ունի 827 մ բարձրության։

Կլիման խմբագրել

Կլիման բարեխառն է։ Ձմեռները սկսվում են դեկտեմբերի կեսերին, հունվարյան միջին ջերմաստիճանը տատանվում է -3-ից -3,5 °C։ Ամառը տևական է՝ մայիսից մինչև հոկտեմբեր, օդի միջին ամսական ջերմությունը հասնում է 24-ից 26 °C, իսկ առավելագույնը՝ 42 °C։ Հաճախ լինում են խորշակներ, որոնք զգալի վնաս են հասցնում գյուղատնտեսությանը։ Մթնոլորտային տարեկան տեղումների քանակը 250-300 մմ է։ Ագրոկլիմայական տեսակետից համայնքն ընկած է ոռոգման գոտում։

Բնակչություն խմբագրել

Ըստ Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքների՝ Հովտաշենի մշտական բնակչությունը կազմել է 1034, առկա բնակչությունը՝ 970 մարդ[1]։ Մինչև 1918 թ. եղել է հիմնականում ադրբեջանաբնակ, այնուհետ ունեցել խառը հայ-ադրբեջանական բնակչություն[3]։ 1940-ական թվականների վերջից հայաբնակ է։

Հովտաշենի բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում` ստորև[4].

Տարի 1831 1873 1897 1926 1939 1959 1970 1979 1989 2001 2004 2011
Բնակիչ 295 388[3] 392 282 391 771 1017 995 1069[5] 1202 1113 1034[1]

Տնտեսություն խմբագրել

Գյուղն ունի 300 տնտեսություն, մշակույթի տուն, դպրոց, գրադարան, բուժկետ, մանկապարտեզ։ Գյուղում տեղադրված է անհայտ զինվորի հուշարձանը։

Համայնքի տնտեսության մասնագիտացման ճյուղը գյուղատնտեսությունն է, համախառն բերքի մեծ մասը տալիս է բուսաբուծությունը։ Գյուղատնտեսական նշանակության հողերը կազմում են շուրջ 283.71 հա։ Գյուղատնտեսական հողահանդակները ոռոգվում են, դրանք զբաղեցնում են ողջ մակերեսի 69%։ Համայնքի հողերի 40.9% օգտագործվում է որպես վարելահողեր՝ զբաղեցնելով մոտ 166.88 հա։ Պտղատու և խաղողի այգիները կազմում են համապատասխանաբար 12.76 հա և 4.30 հա։ Զբաղվում են այգեգործությամբ, խաղողագործությամբ, դաշտավարությամբ, բանջարաբուծությամբ։ Մշակում են ջերմասեր բանջարաբոստանային կուլտուրաներ, պտուղներ։ Զբաղվում են նաև կաթնամսատու անասնապահությամբ։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 2011 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները
  2. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ. 3, էջ 447
  3. 3,0 3,1 Զավեն Կորկոտյան, «Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)»
  4. «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 123» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2015 Մարտի 27-ին.
  5. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ. 5, էջ 759

Արտաքին հղումներ խմբագրել