Հովհաննես Սեքսենյան

հայ խմբագիր, թարգմանիչ, թղթակից, առևտրական

Հովհաննես Սեքսենյան (1881, Հաճն, Ադանայի վիլայեթ, Օսմանյան կայսրություն - անհայտ, Բեյրութ, Լիբանան), հայ խմբագիր, թարգմանիչ, թղթակից, առևտրական։

Հովհաննես Սեքսենյան
Դիմանկար
Ծնվել է1881
ԾննդավայրՀաճն, Ադանայի վիլայեթ, Օսմանյան կայսրություն
Մահացել էանհայտ
Մահվան վայրԲեյրութ, Լիբանան
Մասնագիտությունթարգմանիչ, խմբագիր, վաճառական և թղթակից

Ծնվել է Հաճընում, 1881 թվականին։ Նախնական կրթությունը ստացել է Հաճընի Ամերիկյան նախակրթարանում, իսկ բարձրագույնը՝ Այնթապի ամերիկյան կենտրոնական քոլեջում։ Կարճ ժամանակ իր հոր մոտ փաստաբանություն սովորելու փորձերից հետո գնացել է Մերսին՝ առևտրական կազմակերպությունում հաշվապահություն անելու։ Առևտրական սեփական ձեռնարկություններն է բացել է Թուրքիայում, Սուդանում և Եգիպտոսում։ 1909 թվականի Կիլիկիայի ջարդերից մազապուրծ ազատվելով՝ հաստատվել է Եգիպտոսում։ Երիտասարդ տարիքից մասնակցել է Հաճընի և Մերսինի հայ ազգային կյանքին՝ աշխատակցելով նաև Կ. Պոլսում հրատարակվող հայկական թերթերին։ Եգիպտոս սկզբնական շրջանում եղել է «Լուսաբեր-Արև» թերթի խմբագիրը, ապա ստանձնել է Ազգային առաջնորդարանի հաշվապահի պարտականությունները։ Եղել է թեմի Երեսփոխանական ժողովի անդամ, Քաղաքական ժողովի փոխատենապետ և Նուպարյան ու Գալուստյան վարժարանների հոգաբարձուների ատենապետ։ 1929 թվականին եղել է «Արևի» խմբագիրը։

Գրել է «Գեթսեմանի» ստեղծագործությունը։ Թարգմանել է Վիկտոր Հյուգոյի «Ծովու աշխատաւորները» և Միգել դե Սերվանտեսի «Տօն Քիշօթը» (կրճատ)։

Ունեցել է ծխախոտի առևտրի հայտնի հաստատություն։

Մահացել է Բեյրութում[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Յովիկ Էօրտեքեան, ՌԱԿ-ի մամուլի խմբագիրները, Ե., 2005, էջ 15-16։