Հովհաննես Շատախեցի

Աղթամարի կաթողիկոս


Հովհաննես Շատախեցի (18-րդ դար, Ծուղ, Շատախի գավառակ, Վանի էյալեթ, Օսմանյան կայսրություն - 1843, Աղթամար, Գավաշի գավառակ, Վանի էյալեթ, Օսմանյան կայսրություն), հայ հոգևորական գործիչ, Աղթամարի կաթողիկոս (1823-1843)[1][2][3][4]։

Հովհաննես Շատախեցի
Ընդհանուր տեղեկություններ
Ավազանի անունը Հովհաննես Շատախեցի
Եկեղեցի Հայ Առաքելական եկեղեցի Հայ Առաքելական եկեղեցի
Տիտղոս Աղթամարի կաթողիկոս
Կառավարման սկիզբ 1823
Կառավարման ավարտ 1843
Նախորդող Հարություն Արտոնեցի
Հաջորդող Խաչատուր Մոկացի

Կենսագրություն խմբագրել

Հովհաննես Շատախեցին ծնվել է Վանի էյալեթի Շատախի գավառակի Ծուղ գյուղում։ 1823 թվականին, Հարություն Արտոնեցու սպանությունից հետո բռնի կերպով օծվել է Աղթամարի կաթողիկոս։ Կաթողիկոսությունը վարել է Կոստանդուպոլսի հայոց պատրիարքարանի հսկողության ներքո։ Սպանվել է 1843 թվականին, Աղթամարի միաբանների կողմից՝ թունավորմամբ[1][2][3][4]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 «Հայոց անձնանունների բառարան», Հրաչյա Աճառյան, Երևան, 1942, Հատոր 3, Ցուցակ 1, Էջ 704.
  2. 2,0 2,1 «Ազգապատում», Մաղաքիա Օրմանյան, Կ․Պոլիս, 1932, հատոր Գ, 3615․
  3. 3,0 3,1 «Գաւազանագիրք կաթողիկոսաց Աղթամարայ», Ներսես Ակինյան, Վիեննա, 1920, 168-172
  4. 4,0 4,1 «Հավաքարան անվանց կաթողիկոսաց (Աղթամարա)», Մաքսուդյանց Մ., Էջմիածին, 1916, էջ 65, 82․