Հովհաննես Թումանյան․ հանրագիտարան

գիրք

Հովհաննես Թումանյան․ հանրագիտարան, «Հայկական հանրագիտարան» հրատարակչության կողմից հրատարակված հանրագիտարան, նվիրված հայ գրող Հովհաննես Թումանյանի ծննդյան 150-ամյակին։ Հանրագիտարանը հրատարակվել է Թումանյանի «Երկերի լիակատար ժողովածուի» (հ. 1–10, 1988–99) ակադեմիական հրատարակության, «Հովհաննես Թումանյանի կյանքի և ստեղծագործության տարեգրության» տպագրության հիման վրա։

Հովհաննես Թումանյան․ հանրագիտարան
Տեսակգիրք
Ժանրհանրագիտարան
Բնօրինակ լեզուհայերեն
Էջեր1224
ԽմբագիրՀովհաննես Այվազյան
Հրատարակիչ«Հայկական հանրագիտարան» հրատարակչություն
Հրատարակման տարեթիվ2020

Հանրագիտարանի գլխավոր խմբագիրը «Հայկական հանրագիտարան. հրատարակչության» գլխավոր խմբագիր-տնօրեն Հովհաննես Այվազյանն է[1]։

Հանրագիտարանում տեղ են գտել Թումանյանի և նրա ընտանիքի բազմաթիվ լուսանկարներ, տարբեր փաստաթղթերի լուսապատճեներ, գրքերի կազմի նկարներ և այլ էջանկարներ[2]։

Հանրագիտարանի բաժիններ խմբագրել

  • Թումանյանի նախնիները, հայրական օջախը, ընտանիքը
  • Մերձավոր շրջապատը
  • Ուսումնառությունը
  • Աշխատանքային գործունեությունը
  • Գրական ժառանգությունը (բանաստեղծություններ, բալլադներ, լեգենդներ, պոեմներ, քառյակներ, պատմվածքներ, հեքիաթներ)
  • Թումանյանի ստեղծագործությունների գրական առանձնահատկությունները
  • Թումանյանի ազգային-հասարակական գործունեությունը
  • Թումանյանը Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին
  • Թումանյանը՝ ժողովուրդների բարեկամության ջատագով
  • Թումանյանը խորհրդային իշխանության տարիներին
  • Թումանյանը և հայ մշակույթը
  • Գրական-կրթամշակութային հաստատություններ, ընկերություններ և այլ կազմակերպություններ
  • Պարբերականներ
  • Անձնանուններ
  • Տեղանուններ[3]

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել