Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Հովհաննես Թլկուրանցի (այլ կիրառումներ)

Հովհաննես Բ Թլկուրանցի (անհայտ[1] - 1525[1]), Կիլիկիայի կաթողիկոս 1489 թ.-ից։

Հովհաննես Բ Թլկուրանցի
Ծնվել էանհայտ[1]
Մահացել է1525[1]
Մասնագիտությունքահանա
Զբաղեցրած պաշտոններԿիլիկիո կաթողիկոս

Սսի անապահով վիճակի պատճառով մեծ մասամբ ապրել է Հալեպում։ Հովհաննես Բ Թլկուրանցու գործունեությունն են վերագրվում Հալեպի մի շարք եկեղեցական կառույցներ։ Զբաղվել է Երուսաղեմի պատրիարքության պարտքերի գործով, որի համար կոչվել է նաև «կաթողիկոս Երուսաղեմի»։ Հետազոտողները (Միքայել Չամչյան, Ղևոնդ Ալիշան, Կարապետ Կոստանյան, Բ. Կյուլերեսյան և ուրիշներ) Հովհաննես Բ Թլկուրացուն ավանդաբար նույնացրել են բանաստեղծ Հովհաննես Թլկուրանցու հետ, սակայն այդ կարծիքը նորագույն ուսումնասիրողները (Ներսես Ակինյան, Ա. Մնացականյան, Էմանուել Պիվազյան) ժխտում են։

Ծանոթագրություններ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 557