Հովհաննես Ավագերեց Լեհացի

Հովհաննես Ավագերեց Լեհացի (անհայտ[1] - անհայտ[1]), XIII դարի 1-ին կեսի ժամանակագիր։ Կենսագրական տվյալներ չեն պահպանվել։ Ժամանակագրությունը կազմել է 1225 թվականին, ընդգրկում է մ. թ. 1-ից մինչև 1032 թվականը կատարված անցքերի մասին համառոտ նյութեր։ Այն կազմված է սյունակներով, որոնցից առաջինում նշված են տարեթվերը (մ. թ. 1—556 թթ.), ապա լրացված հայկական թվականով՝ մինչև 1032 թվականը, երկրորդում տրված են հռոմեական, բյուգանդական կայսրերի գահակալության թվերը, երրորդում՝ պարսկական, հայկական թագավորների, նաև հայոց կաթողիկոսների գահակալության տարիները և այլն։

Հովհաննես Ավագերեց Լեհացի
Ծնվել էանհայտ[1]
Մահացել էանհայտ[1]
Մասնագիտությունժամանակագիր

Ծանոթագրություններ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 556