Հովհաննես Աղավելյան

մանկավարժ

Հովհաննես Կարապետի Աղավելյան (օգոստոսի 8, 1944(1944-08-08), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ օլիգոնրենամանկավարժ, մանկավարժական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Չելյաբինսկ քաղաքի պետական համալսարանի հոգեբանության ֆակուլտետի դեկան, հատուկ հոգեբանության ամբիոնի վարիչ։

Հովհաննես Աղավելյան
Ծնվել էօգոստոսի 8, 1944(1944-08-08) (79 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Ազգությունհայ
Մասնագիտությունմանկավարժ
Գիտական աստիճանմանկավարժական գիտությունների դոկտոր

Կենսագրություն խմբագրել

Հովհաննես Աղավելյանը ծնվել է 1944 թվականի օգոստոսի 8-ին, Երևանում։ 1964-1968 թվականներին սովորել է Մոսկվայի Վ. Լենինի անվան պետական մանկավարժական ինստիտուտի արատաբանության ֆակուլտետում։ 1969-1971 թվականներին աշխատել է ՀԽՍՀ լուսավորության նախարարության հատուկ գիշերօթիկ դպրոցում, որպես բաժնի տեսուչ։ 1974 թվականին ավարտել է ասպիրանտուրան, պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն սակավամիտ երեխաների սոցիալ-աշխատանքային ադապտացիայի խնդրի վերաբերյալ։ 1974-1981 թվականներին աշխատել է ՀԽՍՀ մանկավարժական գիտությունների Գիտահետազոտական ինստիտուտի արատաբանության բաժնի վարիչ։

1975-1996 թվականներին եղել է Հայաստանի ուսուցիչների կատարելագործման ինստիտուտի մանկավարժության և հոգեբանության ամբիոնի դոցենտ։ 1981 թվականից որպես արատաբանության սեկտորի վարիչ աշխատել է Հայկական ԽՍՀ մանկավարժական գիտությունների Գիտահետազոտական ինստիտուտում։ Նույն պաշտոնը նա զբաղեցրել է 1986-1994 թվականներին՝ Երևանի Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական ինստիտուտում։

Հովհաննես Աղավելյանը 1991 թվականին պաշտպանել է ատենախոսություն և ստացել գիտությունների դոկտորի գիտական աստիաման և պրոֆեսորի կոչում։ 1994-1996 թվականներին եղել է Ռուսաստանի Ալթայի երկրամասի Բիյսկ քաղաքի պետական մանկավարժական ինստիտուտի կոռեկցիոն մանկավարժության և հատուկ հոգեբանության ամբիոնի վարիչ։

1996 թվականին Հովհաննես Աղավելյանը տեղափոխվել է Ռուսաստանի Չելյաբինսկ քաղաքը, եղել է ՉելյաբինսկԻ Պետական համալսարանի հատուկ հոգեբանության ամբիոնի վարիչ։ 1997 թվականին ընտրվել է Չելյաբինսկի Պետական համալսարանի հոգեբանության ֆակուլտետի դեկան[1]։ 1996 թվականին ընտրվել է Սոցիալական կրթության ակադեմիայի իսկական անդամ։

Հովհաննես Աղավելյանի գիտական հետազոտությունները նվիրված են սակավամիտ երեխաների սոցիալական-աշխատանքային ադապտացիայի հարցերին, զարգացման խանգարումներով երեխաների սոցիալ-պերցեալիվ առանձնահատկությունների ուսումնասիրմանը, հատուկ հոգեբանության պատմությանը։

Աշխատություններ խմբագրել

Հովհաննես Աղավելյանը մոտ 70 գիտական աշխատանքի հեղինակ է, որոնք հրատարակվել են կենտրոնական և տարածաշրջանային հրատարակշություններում։

  • Արատաբանության խնդիրները, Ե., 1979;
  • Աղավելյան Հ. և համահեղ, Երեխաների հոգեբանա-մանկավարժանան հետազուրությունների դիդակտիկ փորձարարական նյութեր. Ալբոմ-ձեռնարկ, Ե, 1979[2]։
  • Սակավամիւր երեխաների հաղորդակցումը, Ե., 1990[3]:
  • Подготовка ребенка к школе: Учеб. -метод. пособие. Бийск, 1996. Coasm.
  • Практикум по развитию социально-перцептивной сферы умст- венно отсталых школьников: Учеб. пособие. ч., 1999. Соавт.
  • Социально-перцептивные особенности детей с нарушениями развития. Ч., 1999,

Ծանոթագրություններ խմբագրել

Աղբյուրներ խմբագրել

  • «100 հայ հոգեբույժներ» Հարություն Մինասյան, էջ 26-27