Հովիվների երկրպագությունը (նկար, Կորեջիո)

«Հովիվների երկրպագությունը» (իտալ.՝ Adorazione dei pastori) նկարը պատկանում է Վերածննդի ժամանակաշրջանի իտալացի նկարիչ Կորեջիոյի վրձնին, որը ավարտին է հասցվել մոտավորապես 1530 թվականին։ Դրված է Դրեզդենի պատկերասրահում։

Հովիվների երկրպագությունը
The Holy Night
տեսակգեղանկար
նկարիչԿորեջիո
տարիմոտ. 1530
բարձրություն256
լայնություն188
ժանրհոգևոր արվեստ
նյութտախտակ
գտնվում էԴրեզդենի պատկերասրահ[1]
հավաքածուԴրեզդենի պետական գեղարվեստական հավաքածու[1]
հիմնական թեմաՀովիվների երկրպագություն
կայք
Ծանոթագրություններ
 Adoration by the shepherds (Correggio) Վիքիպահեստում

Նկարագրություն խմբագրել

Ղուկասի ավետատարանի համաձայն՝ հրեշտակը երևում է հովիվներին և հայտնում Փրկչի ծննդյան մասին։ Նկարում պատկերված են լույսի շողերով համակված թռչող հրեշտակներ։ Հովիվը արդեն գոմում է։ Նա ցնծում է, քանի որ սեփական աչքերով տեսնում է նորածին Քրիստոսին։ Հովվի շունը զգուշորեն հոտոտում է մսուրը, որտեղ Մանուկն է, և կարծես հենց նրանից է արձակվում կախարդական լույսը՝ ողողելով երջանիկ Աստվածածնի դեմքը։ Աղախիններից մեկը կուրացած է լույսից, մյուսը ցնծում է հովիվների հետ։ Հովսեփը չի մասնակցում համընդհանուր գործողությանը, նա պատկերված է երկրորդ պլանում ավանակին խնամելիս։

Նկարը Ալբերտո Պրատոների կողմից պատվիրվել էր 1522 թվականի հոկտեմբերին Սուրբ Պրոսպերո եկեղեցու ընտանեկան մատուռի համար, որտեղ նկարը տեղադրվել է 1530 թվականին։ 1640 թվականին դուքս Ֆրանչեսկո I դը Էստեն այն տարել է իր անձնական պատկերասրահ, իսկ 1746 թվականին նկարը տեղափոխվել է Դրեզդեն։

Կորեջիոյի ստեղծագործությունը առանձնանում է լույսի և ստվերի նորարական մոտեցմամբ։ Իր աշխատանքում նկարիչը օգտագործել է լույսը՝ հավասարակշռություն ստեղծելու ձախ կողմից կենդանացող տեսարանի և աջից նկատվող լուռ ուրախության միջև։ Պատահական չէ, որ այս նկարը անվանել են առաջին նշանավոր գիշերային տեսարանը եվրոպական գեղանկարչության մեջ[2]:Այստեղ Քրստոսի ծնունդը վերածվում է հրաշք լույսի, թեև Կորեջիոն առաջինը չէր, որ մեկնաբանում է Հիսուսի կերպարը որպես «աշխարհի լուսատու»։ «Հովիվների երկրպագությունը» նկարը ազդել է Լոմբարդյան դպրոցի շատ նկարիչների աշխատանքների վրա։ Այն նմանօրինակելու առիթ է եղել այնպիսի վարպետների համար, ինչպիսիք են Կամիլո Պրոկաչինին, Լուկա Կամբիազոն, Գվիդո Ռենին, Դոմենիկինոն, ավելի ուշ Ֆեդերիկո Բարոչին և Կառլո Մարատան։

Գրականություն խմբագրել

  • Patrick de Rynck How to Read a Painting — Decoding, Understanding And Enjoying The Old Masters. — Thames & Hudson, 2004. — С. 166-167. — ISBN 978-0-500-51200-5
  • Valerio Terraroli, Correggio, Elemond Arte, 1992
  • Cecil Gould, The paintings of Correggio, Londra 1976, pp. 182–183.
  • Luigi Pungileoni, Memorie istoriche di Antonio Allegri detto il Correggio, II, Parma 1818, p. 212.
  • Adolfo Venturi, La R. Galleria Estense in Modena, Modena 1882—1883, pp. 318–323.
  • Arthur Ewart Popham, Correggio’s Drawings, London 1957, cat. n. 72.
  • Giuseppe Adani, Correggio pittore universale, Silvana Editoriale, Correggio 2007. ISBN 9788836609772

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 https://skd-online-collection.skd.museum/Details/Index/243576
  2. Patrick de Rynck. How to Read a Painting — Decoding, Understanding And Enjoying The Old Masters. — Thames & Hudson, 2004. — С. 166—167. — ISBN 978-0-500-51200-5.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հովիվների երկրպագությունը (նկար, Կորեջիո)» հոդվածին։