Հովիկ Մելիքսեթյան

հայ պատմաբան
Վիքիպեդիայում կան հոդվածներ Մելիքսեթյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Հովիկ Ուխտանեսի Մելիքսեթյան (հունվարի 15, 1931(1931-01-15), Շնող, Ալավերդու շրջան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - հունվարի 30, 1997(1997-01-30), Երևան, Հայաստան), հայ պատմաբան։ Պատմական գիտությունների դոկտոր (1986), պրոֆեսոր (1989):

Հովիկ Մելիքսեթյան
Ծնվել էհունվարի 15, 1931(1931-01-15)
ԾննդավայրՇնող, Ալավերդու շրջան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էհունվարի 30, 1997(1997-01-30) (66 տարեկան)
Մահվան վայրԵրևան, Հայաստան
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
ԿրթությունԵրևանի պետական համալսարան (1954)
Գիտական աստիճանպատմական գիտությունների դոկտոր (1986)
Մասնագիտությունպատմաբան
ԱշխատավայրՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտ և Երևանի պետական համալսարան

Կենսագրություն խմբագրել

Հովիկ Մելիքսեթյանը ծնվել է 1931 թվականի հունվարի 15-ին, Հայաստանի Շնող գյուղում (այժմ՝ Հայաստանի Լոռու մարզում1954 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետը։ 1958-1963 թվականներին՝ ՀԽՍՀ ԳԱ պատմության ինստիտուտի գիտաշխատող, 1965 թվականից դասավանդել է Երևանի պետական համալսարանում, որտեղ 1988 թվականից եղել է ԽՍՀՄ, 1993 թվականից՝ նոր և նորագույն պատմության ամբիոնների վարիչը։ 1986 թվականին ստացել է պատմական գիտությունների դոկտորի գիտական աստիճան (1989 թվականից՝ պրոֆեսոր)[1]։ Հրատարակվել են Մելիքսեթյանի «Արևմտահայերի բռնագաղթը և սփյուռքահայերի հայրենադարձությունը Սովետական Հայաստան (1915-1940)», (1975), «Փառքի շքանշանի հայ ասպետները» (1982), «Հայրենիք-սփյուռք առնչությունները և հայրենադարձությունը (1920-1980)», (1985) աշխատությունները։ Աշխատությունները վերաբերում են հայրենիք-սփյուռք առնչություններին[2], հայրենադարձությանը, հայ ժողովրդի մասնակցությանը Հայրենական պատերազմին (1941-1945)[3]։

Մահացել է 1997 թվականի հունվարի 30-ին, Երևանում[4]։

Երկեր խմբագրել

  • Բանվոր դասակարգը և հեղափոխական շարժումները Հայաստանում։ (1917 թ. փետր.-հոկտ.), Մելիք-Բախշյան, Մհեր Ստեփանի, Մելիքսեթյան, Հովիկ Ուխտանեսի, Հայկական ՍՍՀ «Գիտելիք» ընկերություն, Երևան, Ա. հ., 1988:
  • Հայրենիք-սփյուռք առնչությունները և հայրենադարձությունը (1920-1980 թթ.), Երևան, ԵՊՀ հրատարակչություն, 1985։
  • Փառքի շքանշանի հայ ասպետները։ [Հայ ասպետների կյանքն ու մարտական ուղին], Մելիքսեթյան, Հովիկ Ուխտանեսի, Սահակյան, Մ, Կարապետյան, Ա. Գ., Երևան, Հայաստան, 1982[5]։
  • Արևմտահայերի բռնագաղթը և սփյուռքահայերի հայրենադարձությունը Սովետական Հայաստան։ 1915-1940 թթ, Երևանի պետական համալսարան, Երևան, Երևանի համալսարանի հրատարակչություն, 1975[6]։
  • Բանվոր դասակարգի միջազգային հեղափոխական շարժումը արդի էտապում։ Դասախոսություն Մելիքսեթյան, Հովիկ Ուխտանեսի., Երևան, Միտք, 1964։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007, էջ 85։
  2. «Bibliothèque de l'Église apostolique arménienne - Paris - Մելիքսեթյան , Հովիկ». www.bibliotheque-eglise-armenienne.fr. Վերցված է 2019 թ․ ապրիլի 19-ին.
  3. «Կոհա առցանց քարտարան, Մելիքսեթյան, Հովիկ Ուխտանեսի». haygirk.nla.am. Վերցված է 2019 թ․ ապրիլի 19-ին.
  4. «AV Production - Հովիկ Մելիքսեթյան». avproduction.am. Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ հունվարի 25-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 19-ին.
  5. Մելիքսեթյան, Հովիկ Ուխտանեսի; Սահակյան, Մ (1982). Կարապետյան, Ա Գ (ed.). Փառքի շքանշանի հայ ասպետները։ Հայ ասպետների կյանքն ու մարտական ուղին. Երևան: Հայաստան.(չաշխատող հղում)
  6. Մելիքսեթյան, Հովիկ Ուխտանեսի (1975). Արեվմտահայերի բռնագաղթը եվ Սփյուռքահայերի հայրենադարձությունը Սովետական Հայաստան։ 1915֊1940 թթ. Երեվանի Համալսարանի Հրատարակչություն.
 Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հովիկ Մելիքսեթյան» հոդվածին։