Հովանոց կոկտեյլի համար, գունավոր թղթից և ստվարաթղթից պատրաստված փոքրիկ (մոտավորապես 10 սմ) ծածկոց, որը օգտագործվում է կոկտեյլների, պաղպաղակների և աղանդերի ձևավորման համար[1]։ Հովանոցը կարող է ձևավորվել և ծալվել[2]։

Կոկտեյլի համար հովանոց ` թղթից պատրաստված

Ծագման պատմություն խմբագրել

Կոկտեյլի հովանոցը հայտնի չէ[3]։ Ասում են, որ 1930-ական թվականներին հովանոցը հորինել է Թրեյդեր Վիկը (Վիկտոր Բերժերոն)։ Այլ հետազոտողներ այս հայտնագործությունը վերագրում են Հարրի Յոյ անունով բարմենի, 1950-ական թվականների վերջին։ Ենթադրվում է, որ կոկտելի հովանոցները մարկետինգային հնարք էր, որպեսզի կանանց ներգրավեն սրճարաններ[4]։

 
Կոկտեյլներ հովանոցներով

Կառուցվածք և արտադրություն խմբագրել

Սովորաբար կոկտելի հովանոցը պատրաստվում է գունագեղ դեկորատիվ թղթերից և ստվարաթղթերից և ատամնափորիչից[5]։ Հովանոցը ծալվում է 16 կամ ավելի հատվածներից։ Տեղեկագրերի համաձայն, Ռուսաստանում կոկտեյլների համար հովանոցներ չեն արտադրվել այլ ներմուծվել են այլ երկրներից[6]։

Կոկտեյլի համար հովանոցներից շատերի մեջ կարելի է գտնել չինական հին թերթեր։ Դրանք գտնելու համար դուք պետք է հեռացնեք ցնցուղի վերին մասը և բացեք վերջում տեղադրված մի փոքր թղթի կտոր[7]։ Ճանապարհորդական «Travel + Leisure»-ի ամսագրի համաձայն, կոկտեյլի հովանոցը պարունակում է «գաղտնի նամակ», որը կարող է զրույցի հետաքրքիր թեմա դառնալ սրճարանում[8]։

Պաշտպանական գործառույթներ խմբագրել

Բերքլիի համալսարանի քիմիայի պրոֆեսոր Պիտեր Վոլդհարդտի դիտարկումների համաձայն, երբ սառույցը հալվում է և կոկտեյլի ջերմաստիճանը 0 °C- ից բարձր է դառնում, ալկոհոլի գոլորշու ճնշումը կբարձրանա և ավելի կխտանա։ Սակայն նրա կարծիքով այս եզրակացությունը կարևոր չէ, քանի որ կոկտեյլները խմում են այս պահից ավելի շուտ։ Մեկ այլ պրոֆեսոր` Դանիել Վայքսը կարծում է, որ ալկոհոլային գոլորշու գոլորշացումն արևի ճառագյթների տակ չի լինի ավելի արագ, քան ստվերում, եթե կոկտեյլի ջերմաստիճանը նույնն է, այնպես որ ալկոհոլը կոկտեյլում ապահով է, անկախ նրանից, հովանոց կա թե ոչ[9]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «How to Make Cocktail Umbrellas» (անգլերեն). Ebay. 2016 թ․ մարտի 10. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մարտի 26-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 26-ին.
  2. «Зачем в коктейле зонтик». журнал «Большой». 2015 թ․ սեպտեմբերի 7. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մարտի 24-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 24-ին.
  3. Clair McLafferty (2016 թ․ փետրվարի 19). «The Myth (and History) of the Cocktail Umbrella» (անգլերեն). Tales of the Cocktail[en]. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 20-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 27-ին.
  4. Cecil Adams[en] (2000 թ․ նոյեմբերի 17). «Who invented the cocktail umbrella — and why?» (անգլերեն). The Straight Dope[en]. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մարտի 24-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 24-ին. {{cite web}}: Check |author= value (օգնություն)CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  5. Erika Owen (2017 թ․ մարտի 10). «There's a tiny secret message hiding in your cocktail umbrella» (անգլերեն). Business Insider. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մարտի 25-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 25-ին.
  6. Rochelle Bilow (2014 թ․ մարտի 21). «The Exciting History and Origin of the Cocktail Umbrella» (անգլերեն). Bon Appétit. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մարտի 24-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 24-ին.
  7. Elise Jimenez. «How to Make Paper Drink Umbrellas» (անգլերեն). eHow[en]. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մարտի 24-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 24-ին.
  8. «От редакции: Сделано в России». Ведомости. 2009 թ․ փետրվարի 27. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մարտի 24-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 24-ին.
  9. Miss Cellania (2012 թ․ նոյեմբերի 2). «Why Do They Put Umbrellas in Your Drink?» (անգլերեն). Neatorama. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մարտի 24-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 24-ին.

Գրականություն խմբագրել

  • Susie Behar, Robert Yarham. Inventions That Changed the World (100 Greatest). — Igloo Books (англ.)русск., 2011. — P. 108. — 160 p. — (100 Greatest). — ISBN 978-0-85734-653-7.

Արտաքին հղումներ խմբագրել