Հովակիմ Սոլովյան

գրականագետ

Հովակիմ Սոլովյան (1864, Թիֆլիս, Թիֆլիսի նահանգ, Ռուսական կայսրություն - 1919, Աստրախան, Խորհրդային Ռուսաստան), հայ հասարակական և մշակութային գործիչ, գրող, լրագրող, գրականագետ, մանկավարժ[1]։

Հովակիմ Սոլովյան
Ծնվել է1864
ԾննդավայրԹիֆլիս, Թիֆլիսի նահանգ, Ռուսական կայսրություն
Մահացել է1919
Մահվան վայրԱստրախան, Խորհրդային Ռուսաստան
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն
ԿրթությունԱղաբաբյան դպրոց
Մասնագիտությունգրող, գրականագետ և մանկավարժ
ԱշխատավայրԼրաբեր և Աղաբաբյան դպրոց
ԵրեխաներՀարություն Սոլովյան

Կուսակցական գործիչ Հարություն Սոլովյանի հայրը։

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է 1863 (1864[1]) թվականին Թիֆլիսում։ Սովորել է Աստրախանի Աղաբաբյան ուսումնարանում։ Եղել է «Լրաբեր» թերթի թղթակից, երկար ժամանակ մանկավարժական աշխատանք է կատարել Աստրախանի Աղաբաբյան և Օրիորդաց ուսումնարաններում ու հայկական ծխական դպրոցներում՝ դասավանդելով հայերեն։

Ստեղծագործություններ խմբագրել

1898 թվականին Մոսկվայում հրատարակվել է Հովակիմ Սոլովյանի «Կոտրված սիրտ» վեպը։ 1908-1918 թվականներին մասնակցել է Աստրախանի «Հայ գրականությունը և արվեստը սիրողներ»-ի ընկերության աշխատանքներին։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 «Հանրագիտակ օրացույց 1990», Հայկ Խաչատրյան, 1989, Երևան, էջ 12․

Աղբյուրներ խմբագրել