Հովակիմ Մանուկյան
Տ. Հովակիմ եպիսկոպոս Մանուկյան,(հոկտեմբերի 19, 1976, Ոսկեհատ, Էջմիածնի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ) Հայ Առաքելական եկեղեցու եպիսկոպոս, Մեծ Բրիտանիայի թեմի առաջնորդ։
Տ. Հովակիմ եպիսկոպոս Մանուկյան | ||
| ||
---|---|---|
Կրթություն՝ | Գևորգյան հոգևոր ճեմարան | |
Գործունեություն՝ | Հայ առաքելական Եկեղեցու Մեծ Բրիտանիայի թեմի առաջնորդ | |
Ազգություն | հայ | |
Դավանանք | Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցի | |
Ծննդյան օր | հոկտեմբերի 19, 1976 (47 տարեկան) | |
Ծննդավայր | Ոսկեհատ, Արմավիրի մարզ, Հայաստան |
Կենսագրություն խմբագրել
Տ. Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանը (ավազանի անունը՝ Վարդգես) ծնվել է 1976 թ. հոկտեմբերի 19-ին Արմավիրի մարզի Ոսկեհատ գյուղում:
Կրթություն խմբագրել
1983-1993 թվականներին սովորել է Ոսկեհատի միջնակարգ դպրոցում։ 1994-1999 թվականներին սովորել է Սևանի Վազգենյան հոգեւոր դպրանոցում։ 1999-2000 թվականներին ուսումը շարունակել է Գևորգյան հոգեւոր ճեմարանի լսարանում։ 1998 թվականին սովորել է ԵՀԽ Բոսսեի Էկումենիկ դպրոցում (Շվեյցարիա, Ժնև)։ 2001 թ. սովորել է Դանիայի Արհուս քաղաքի Դիակոնալ դպրոցում` ուսումնասիրելով սոցիալական աստվածաբանություն։ 2001 թվականի հոկտեմբերի 22-ին պաշտպանել է ավարտաճառ` «Դրվագներ Ղպտի Ուղղափառ Եկեղեցու պատմությունից» թեմայով` արժանանալով «քաջալավ» գնահատականի։
Հոգևոր ծառայություններ խմբագրել
2000 թվականի հուլիսի 16-ին, ձեռամբ գերաշնորհ Տ. Մեսրոպ արքեպիսկոպոս Գրիգորյանի, ձեռնադրվել է սարկավագ։ 2000 թվականի հուլիսից աշխատում է Մայր Աթոռ Ս. Էջմիածնի Միջեկեղեցական հարաբերությունների բաժնում։ 2001 թվականի նոյեմբերի 11-ին, ձեռամբ Տ. Ոսկան արքեպիսկոպոս Գալփաքյանի, ձեռնադրվել է կուսակրոն քահանա։ 2002-2004 թվականներին ուսանել է Մոսկվայի հոգեւոր ակադեմիայում (Սերգիև Պոսադ)` ստանալով Աստվածաբանական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան։ 2004 թվականի հունիսից կրկին աշխատում է Մայր Աթոռի Միջեկեղեցական հարաբերությունների բաժնում։ 2005 թվականի օգոստոսին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ամենայն Հայոց Կաթողիկոսի բարձր տնօրինությամբ նշանակվել է Միջեկեղեցական հարաբերություների գրասենյակի վարիչ։
2006 թվականի ապրիլի 21-ին Մայր Աթոռում պաշտպանել է վարդապետական թեզ «Էկումենիզմը 20-րդ դարում եւ Հայ Եկեղեցին» թեմայով և ապրիլի 23-ին Օշականի Ս. Մեսրոպ Մաշտոց եկեղեցում, ձեռամբ գերաշնորհ Տ. Եզնիկ եպիսկոպոս Պետրոսյանի, ստացել է մասնավոր վարդապետության չորս աստիճանները։ 2008- 2009 թվականներին հաճախել է Քաղաքական դասընթացների երևանյան դպրոց։ 2010 թվականին ձեռամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի ստացել է եպիսկոպոսական օծում եւ ձեռնադրություն։ 2005 թվականին ընտրվել է ԵՀԽ Հայաստանյան Բարեգործական Կլոր Սեղան հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ։ 2004–2009 թվականներին եղել է Եվրոպական եկեղեցիների կոնֆերանսի եկեղեցի եւ հասարակություն հանձնախմբի անդամ։ 2009 թվականից Եվրոպական եկեղեցիների կոնֆերանսի կենտրոնական կոմիտեի անդամ է։ 2004 թվականից ԵՀԽ Էկումենիկ պաշտոնեաների ցանցի անդամ է։ Մասնակցել է 2006 թվականին Բրազիլիայի Պորտո Ալեգրե քաղաքում տեղի ունեցած ԵՀԽ 9-րդ համագումարին, 2007 թ. Ռումինիայի Սիբիու քաղաքում համաեվրոպական երրորդ էկումենիկ ասամբլեային, եւ 2009 թ. Լիոնում կայացած Եվրոպական եկեղեցիների կոնֆերանսի 13-րդ համագումարին։ 2010 թվականին եղել է Ամենայն Հայոց Կաթողիկոսի՝ Բաքու կատարած այցի պատվիրակության անդամ, 2011թ-ին Ամենայն Հայոց Կաթողիկոսի Վրաստան կատարած այցի պատվիրակության անդամ։ 2014-2015թթ-ին ուղեկցել է Ամենայն Հայոց Կաթոիկոսին Վատիկան կատարած այցերի ժամանակ։ 2013թ-ին եղել է Ամենայն Հայոց Կաթողիկոսի պատվիրակության անդամ եկեղեցիների համաշխարհային խորհրդի 10-րդ համաժողովի ժամանակ Բուսանում։ 2012-2015թթ-ին եղել է Արթիկի թեմի առաջնորդ և Միջեկեղեցական հարաբերությունների բաժնի տնօրեն։ 2015թ-ի հուլիսի 15-ին Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից նշանակվել է Մեծ Բրիտանիայի թեմի առաջնորդ[1]։
Աշխատություններ խմբագրել
Եկեղեցի, պետություն և հասարակություն։ / Վ. Ենգիբարյան; Ա. Չախոյան; Խմբ.՝ Հ. վրդ. Մանուկյան; ՀՀ Դատավորների միություն[2]
Հատընտիր պաշտոնականք։ / Գարեգին Բ.; Կազմ.` Հ. վրդ. Մանուկյան; Ա. քհն. Պողոսյան; Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին[3]
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ «Տ. Հովակիմ եպիսկոպոս Մանուկյան». www.armenianchurch.org. 2015. Վերցված է 21.12.2021-ին.
- ↑ «Եկեղեցի, պետություն և հասարակություն։ / Վ. Ենգիբարյան; Ա. Չախոյան; Խմբ.՝ Հ. վրդ. Մանուկյան; ՀՀ Դատավորների միություն». koha.etchmiadzinlibrary.am. 2009. Վերցված է 21.12.2021-ին.(չաշխատող հղում)
- ↑ «Հատընտիր պաշտոնականք։ / Գարեգին Բ.; Կազմ.` Հ. վրդ. Մանուկյան; Ա. քհն. Պողոսյան; Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին». koha.etchmiadzinlibrary.am. 2010. Վերցված է 21.12.2021-ին.(չաշխատող հղում)