Հոնորին Հերմելին (շվեդ.՝ Honorine Hermelin, ամբողջական անունը՝ Honorine Louise Hermelin, ամուսնական անունը՝ Grönbech, հոկտեմբերի 19, 1886(1886-10-19)[1][2][3][…], Էքեբյուբորն, Շվեդիա[1][2][4] - սեպտեմբերի 4, 1977(1977-09-04)[1][4], Բրոննկյուրկա, Ստոկհոլմ, Ստոկհոլմի լեն, Շվեդիա[1]), շվեդ ֆեմինիստ, մանկավարժ և թարգմանիչ, Ֆոգելստադ խմբի հիմնադիր։

Հոնորին Հերմելին
Դիմանկար
Ծնվել էհոկտեմբերի 19, 1886(1886-10-19)[1][2][3][…]
ԾննդավայրԷքեբյուբորն, Շվեդիա[1][2][4]
Մահացել էսեպտեմբերի 4, 1977(1977-09-04)[1][4] (90 տարեկան)
Մահվան վայրԲրոննկյուրկա, Ստոկհոլմ, Ստոկհոլմի լեն, Շվեդիա[1]
ԳերեզմանJulita Church
Քաղաքացիություն Շվեդիա
Մասնագիտությունթարգմանչուհի, ուսուցչուհի և women's rights woman
ԱմուսինՎիլհելմ Գրենբեխ[4]
Ծնողներհայր՝ Յոզեֆ Հերմելին[5][2][6][…], մայր՝ Օնորին Լուիզա ֆոն Կոխ[4]
ԱնդամությունՖոգելստադ խումբ[4]
 Honorine Hermelin Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

 
Ֆոգելստադ խումբը 1920-ական թվականներին: Ձախից աջ՝ Էլիզաբեթ Տամ, Ադա Նիլսոն, Հոնորին Հերմելին և Էլին Վագներ, Քերստին Հեսսելգրեն (նստած)

Հոնորին Հերմելինը ծնվել է 1886 թվականի հոկտեմբերի 19-ին, Օստերգոտլանդի շրջանում գտնվող Էքեբյուբորն ծխական համայնքում։ Նա երկու եղբայրներից ու քույրերից ամենակրտսերն էր կալվածատեր բարոն Յոզեֆ Հերմելինի և նրա կնոջ՝ Հոնորին ֆոն Կոխի (Honorine von Koch) ընտանիքում, ով մահացել է Հոնորինայի ծնվելուց տաս օր հետո։ Հոնորին Հերմելինը մեծացել է կրթված և մշակութային միջավայրում։ Նրա հորեղբայրը գրող և թարգմանիչ բարոն Էրիկ Հերմելինն էր, ով բոլոր երեխաներին գերմաներեն էր սովորեցնում։ Հոնորինի հայրն ամուսնացավ Ջեյն ֆոն ԿոԽի հետ, և նոր ընտանիքում ծնվեցին ևս յոթ երեխաներ։

Հոնորինը հաճախել է Ստոկհոլմի Brummerska skolan դպրոց։ Նրա լավագույն ընկերուհին Հարրիետ Լյովենհելմն էր, որի հետ հետագայում Հոնորինան սովորել է Աննա Սանդրստրյոմի (Anna Sandströms högre lärarinneseminariarium) ուսուցիչների սեմինարում։ Ուսումնասիրելով քիմիա, կրոն և պատմություն՝ հաջորդ տասը տարվա ընթացքում Հոնորինն աշխատեց որպես ուսուցիչ։ Հոնորին Հերմելինն առավել հայտնի է դարձել որպես Vogelstad Group-ի անդամ՝ հիմնելով Kvinnliga medborgarskolan vid Fogelstad կանանց դպրոցը Ֆոգելստադում, որտեղ նա աշխատել է որպես դպրոցի տնօրեն դրա գոյության ողջ ժամանակաշրջանում (1925-1954)։ Ֆոգելստադի դպրոցը կոչվում էր Lilla Ulfåsa: Հոնորինն արմատական գաղափարներ ուներ մանկավարժության վերաբերյալ, ոգեշնչված էր Իմմանուել Կանտով և դանիացի քահանա և մանկավարժ Նիկոլայ Գրունդտվիգով։ 1954 թվականին Հոնորինին շնորհվել է Իլլիս քվորում (լատին․՝ Illis quorum meruere labores) մեդալ (8-րդ դաս)։

1947 թվականին Հոնորինն ամուսնացել է Վիլհելմ Գրյոնբեհի հետ, որը մահացել է ամուսնությունից ութ ամիս հետո։ Հոնորին Հերմելինը մահացել է 1977 թվականի սեպտեմբերի 4-ին, Ստոկհոլմի Բրոննկյուրկա ծխական համայնքում։

Մատենագիտություն խմբագրել

  • Den nya skolan och den gamla (Föreningen frisinnade kvinnor, 1927)
  • Har vi en världsåskådning? (Natur och kultur, 1943)
  • Skolan har makt (Natur och kultur, 1945)
  • De hemliga rollerna : ett otidsenligt försök att fånga en glimt av "den mänskliga faktorn" i vår livssituation (Natur och kultur, 1964)
  • Från Ulfåsa till Fogelstad : samlade fragment (Natur och kultur, 1969)
  • Visdomsåldern och andra texter (Kulturfören. Fogelstad, 2009)

Ծանոթագրություններ խմբագրել

Գրականություն խմբագրել

  • Lena Eskilsson. Drömmen om kamratsamhället: Kvinnliga medborgarskolan på Fogelstad 1925-35. Stockholm: Carlsson. ISBN 91-7798-441-2.
  • Ulrika Knutson. Kvinnor på gränsen till genombrott: grupporträtt av Tidevarvets kvinnor, Albert Bonniers förlag 2004. ISBN 91-0-058000-7.
  • Käck, Mattias. Harriet Löwenhjelms vistelser och konstverk på Ulfåsa slott. Harriet Löwenhjelm-sällskapet 2014. Libris 16937563. ISBN 978-91-637-2412-1.
  • Eva Moberg. Honorine Hermelin i boken Prima materia: texter i urval, Stockholm: Ordfront. 2003. ISBN 91-7324-778-2.

Արտաքին հղումներ խմբագրել