Հողմավար, սովորական հողմավար, բազեների ընտանիքի գիշատիչ թռչուն։ Մարմնի երկարությունը 31—38 սմ է, քաշը՝ 160— 240 գ։ Էգերն արուներից խոշոր են։ Տարածված է Եվրոպայում, Ասիայում (բացի ծայր Հյուսիսից) և Աֆրիկայում։ Հանդիպում է բոլոր գոտիներում, բացի տունդրայից։ Հյուսիսում ապրողները չվող են, հարավում՝ նստակյաց։

Արու հողմավար

Բնադրում խմբագրել

Բնադրում է ծառերին, ժայռերի վրա, հաճախ զբաղեցնում է ուրիշ թռչունների լքված բները, քանդված շինությունները։ Դնում է 4—5 ձու։ Թխսում են և էգը, և՝ արուն (28 օր)։ Սնվում է մանր կրծողներով, թռչուններով, միջատներով, մողեսներով։

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հողմավար» հոդվածին։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 537