Հողմաղաց, աերոդինամիկական մեխանիզմ, որը մեխանիկական աշխատանք է կատարում քամու էներգիայի միջոցով[1][2]։ Առաջին հողմաղացները ի հայտ են եկել ավելի քան 2000 տարի առաջ Չինաստանում և եղել են մարդու ստեղծած առաջին մեխանիկական շարժիչները։

Քեիյերսմոլեն հողմաղաց, Լիմբուրգ նահանգ, Բելգիա
Քուլեվեյմոլեն հողմաղաց, Բրյուգգե, Բելգիա

Երկար ժամանակ հողմաղացները ջրաղացների հետ մեկտեղ միակ մեքենաներն էին, որոնք մարդկությունն օգտագործում էր։ Հետևաբար, այդ մեխանիզմներն օգտագործվում էին տարբեր նպատակներով։

Հորիզոնական և երկարատև քառակողմ թևերով «դասական» հողմաղացը տարածված տարր է Եվրոպայում, քամոտ հարթ հյուսիսային շրջաններում, ինչպես նաև Միջերկրական ծովի ափի երկայնքում։

Անցյալում հողմաղացները լայնորեն կիրառվել են գյուղատնտեսության մեջ։ Զարգացման երկար ճանապարհ անցնելուց հետո հողմաղացները դարձել են բարդ ու հզոր աղացային մեքենաներ։

19-րդ դարում՝ շոգեմեքենաների զարգացմանը զուգընթաց, հողմաղացներն աստիճանաբար դուրս են եկել գործածությունից։

Պատմություն խմբագրել

Մ.թ.ա․ 3000 թվականին Եգիպտոսում մարդկանց կողմից առաջին անգամ կիրառվեց քամու էներգիան՝ առագաստանավի տեսքով։ Առագաստները կլանում էին քամու էներգիան՝ նավը ջրի վրայով տեղափոխելու համար։

Հացահատիկ աղալու համար նախատեսված ամենավաղ հողմաղացերն ի հայտ եկան մ.թ.ա 2000 թվականին հնագույն Պարսկաստանում։ Այս հին սարքերը բաղկացած էին մեկ կամ երկու ուղղահայաց փայտե չորսուներից, որոնց գագաթին գտնվում էր աղացաքարը՝ ամրացված քամուց պտտվող ձողերին։ Հացահատիկ աղալու համար քամու էներգիան գործի դնելու գաղափարը արագորեն տարածվեց Միջին Արևելքով և լայնորեն կիրառվում էր նախքան առաջին հողմաղացի հայտնվելը Եվրոպայում։

Մ.թ.ա 11-րդ դարից սկսած՝ եվրոպական խաչակիրներն իրենց հետ հայրենիք բերեցին այդ միտքը, և ստեղծվեց հոլանդական հողմաղացը։

Հորիզոնական և ուղղահայաց հողմաղացներ խմբագրել

Առաջին գործնական հողմաղացներն ունեին առագաստներ, որոնք հորիզոնական պտտվում էին ուղղահայաց առանցքի շուրջը[3]։ Ըստ Ահմադ Ալ-Իսթախրի՝ այս հողմաղացները հորինել են արևելյան Պարսկաստանում, ինչպես արձանագրել է պարսիկ աշխարհագրագետ Ալ-Իսթախրին 9-րդ դարում[4][5]։

Այս հողմաղացներն օգտագործվում էին հացահատիկ աղալու կամ ջուր հավաքելու համար և բավականին տարբերվում էին հետագա եվրոպական ուղղահայաց հողմաղացներից։ Հողմաղացները լայնորեն օգտագործվում էին Մերձավոր Արևելքում և Կենտրոնական Ասիայում, այնուհետև տարածվել են Չինաստանում և Հնդկաստանում[6]։ Ոռոգման համար օգտագործվող հողմաղացները կարելի էր գտնել նաև 13-րդ դարում Չինաստանում (հյուսիսում՝ Յուրչեն տոհմի ժամանակ)։ Դրանք սկսել են կառուցվել Յելիու Չութսայի՝ 1219 թվականին Թուրքեստան ճանապարհորդելուց հետո[7]։

 
Գործող հողմաղաց Ուդմուրտիայի Լուդորվայի արգելանոց-թանգարանի տարածքում

18-րդ և 19-րդ դարերի ընթացքում Եվրոպայում փոքր քանակությամբ կառուցվել են հորիզոնական հողմաղացներ[3], օրինակ՝ Ֆաուլերի հողմաղացը Լոնդոնի Բատերսում և Հուպեր Միլի՝ Կենտ Մարգեյթում։ Դրանք եվրոպական ինժեներների գյուտեր էին[8]։

Ապացույցների բացակայության պատճառով պատմաբանների շրջանում վիճաբանություն է առաջացել այն մասին, թե արդյոք Մերձավոր Արևելքում հորիզոնական հողմաղացներն են նախաձեռնել եվրոպական հողմաղացների նախնական զարգացումը[9][10][11][12][13]։

Եվրոպայում հողմաղացի մասին ամենավաղ հիշատակումը (ենթադրաբար ուղղահայաց տիպի) թվագրվում է 1185 թվականից՝ Յորքշիրի նախկին Ուիդլի գյուղում, որը Ուոլդի հարավային ծայրին է՝ դեպի Համբեր գետաբերանը նայող[14]։ Գտնվել են նաև 12-րդ դարի մի շարք թվագրված եվրոպական աղբյուրներ, որոնցում հիշատակվում են հողմաղացները[15]։ Ամենահին հողմաղացներն օգտագործվել են հացահատիկային մշակման համար[16]։

Հին ժամանակներ խմբագրել

Բազմաթիվ վարկածներ կան, թե ինչպես և որտեղ են հայտնվել հողմաղացները, բայց ամենից հաճախ ասվում է, որ Բաբելոնում տարածված էին ամենահին հողմաղացները, ինչի մասին վկայում է Համմուրաբի թագավորի ծածկագիրը (մոտ մ․թ․ա․ 1750)։

Պարսկական հողմաղացները, որոնք նկարագրված են 9-րդ դարի մուսուլման աշխարհագրագետների զեկույցներում, տարբերվում են արևմտյաններից իրենց դիզայնով, պտտման ուղղահայաց առանցքով և ուղղահայաց տեղակայված թևերով, շեղբերով կամ առագաստներով[17]։

Ուղղահայաց առանցքի հողմաղացների մեկ այլ տեսակ հայտնի է որպես չինական ջրաղաց կամ չինական հողմաղաց։ Չինական հողմաղացի դիզայնը էականորեն տարբերվում է պարսկերենից՝ ազատ ճոճվող, անկախ առագաստի օգտագործմամբ։

 
Ֆիքսված տանիքով հողմաղացի աշտարակ

Միջին դարեր խմբագրել

Միջնադարյան պատկերագրությունը հստակ ցույց է տալիս հողմաղացների տարածվածությունը եվրոպական շատ երկրներում։

Հորիզոնական հողմաղացները հայտնի են 1180 թվականից Ֆլանդրիայում, Հարավ-Արևելյան Անգլիայում և Նորմանդիայում[18]։ 13-րդ դարում Սուրբ Հռոմեական կայսրությունում հայտնվել է հողմաղացների կառուցվածքը։ Հողմաղացները տարածված էին հիմնականում գետերով լեռնային շրջաններում, հարթ, քամոտ տարածքներում։

Հողմաղացները պատկանել են ֆեոդալներին, որոնց հողի վրա դրանք գտնվում էին։ Բնակչությունը ստիպված էր փնտրել այսպես կոչված հարկադիր հողմաղացներ` հողի վրա աճեցված հացահատիկը մանրացնելու համար։ Ճանապարհային աղքատ ցանցի հետ համատեղ՝ սա հանգեցրեց տեղական տնտեսական ցիկլերի, որոնցում ներգրավված էին հողմաղացները։

 
Հողմաղաց Սյուզդալի փայտե ճարտարապետության թանգարանում

Նոր ժամանակներ խմբագրել

16-րդ դարի վերջին Նիդերլանդներում հայտնվեցին այնպիսի հողմաղացներ, որոնց միայն աշտարակն էր ուղղված քամու կողմը։

Հարավային Եվրոպայի երկրներում (Իսպանիա, Պորտուգալիա, Ֆրանսիա, Իտալիա, Բալկաններ, Հունաստան) կառուցվել են տիպիկ հողմաղացի աշտարակներ՝ հարթ կոնաձև տանիքով և որպես կանոն ֆիքսված կողմնորոշմամբ։ Երբ 19-րդ դարում տեղի ունեցավ համաեվրոպական տնտեսական թռիչք, զգալի աճ գրանցվեց նաև հողմաղացի արդյունաբերության մեջ։ Բազմաթիվ անկախ արհեստավորների ի հայտ գալուն զուգընթաց հողմաղացների քանակը միանգամից ավելացավ։

Մինչև 19-րդ դարի վերջը հողմաղացները տարածված էին ամբողջ Եվրոպայում՝ այնտեղ, որտեղ քամին բավականաչափ ուժեղ էր։ Դրանք հիմնականում կառուցվել են Եվրոպայի քամոտ հյուսիսային շրջաններում, Ֆրանսիայի մի մասում (որտեղ 1847 թվականին կային շուրջ 8700 ջրաղացներ), Նիդեռլանդներում (1750+թվականին՝ 6-8 հազար ջրաղացներ), Մեծ Բրիտանիայում, Գերմանիայում (18242 ջրաղաց՝ 1895), Լեհաստան, Բալթյան երկրներ, Ռուսաստանի շատ երկրներում, Սկանդինավիայում, Հարավային Եվրոպայի երկրներում[19]։

Հողմային տուրբիններ խմբագրել

Հողմային տուրբիններ օգտագործվում են քամու էներգիան էլեկտրականության վերածելու համար։ Քամու էներգիայի տեխնոլոգիայի և կիրառման զարգացումը բարենպաստ վիճակում էր գտնվում մինչև 1930-ականները, երբ թվով 600, 000 հողմային տուրբիններ գյուղական շրջաններին ապահովեցին էլեկտրականությամբ և ջրով։ Էլեկտրականության լայնածավալ մատակարարումն արագորեն տարածվեց ֆերմաներում, գյուղերում, և ԱՄՆ-ում։

Քամու էներգիայի շահագործումը կրճատվեց, սակայն այն կրկին աճեց 1970-ականների սկզբին Միացյալ Նահանգներում՝ նավթի պակասի հետևանքով։ Վերջին երեսուն տարիների ընթացքում հետազոտությանն ու զարգացմանը միախառնվել են ֆեդերալ ղեկավարության շահերն ու հարկային դրդապատճառները։ 1980 թվականի կեսերին քամու տուրբիններն ունեին բնորոշ մաքսիմալ հզորություն՝ 150 կվ։ 2006 թվականին առևտրական փոխշահավետ տուրբիններն, ընդհանուր առմամբ, հասնում էին մինչև 1մվ հզորության և ունեին մինչև 4 մ/վ արտադրողականություն։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Mill definition». Thefreedictionary.com. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 15-ին.
  2. «Windmill definition stating that a windmill is a mill or machine operated by the wind». Merriam-webster.com. 2012 թ․ օգոստոսի 31. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 15-ին.
  3. 3,0 3,1 Wailes, R. Horizontal Windmills. London, Transactions of the Newcomen Society vol. XL 1967-68 pp 125—145
  4. Ahmad Y Hassan, Donald Routledge Hill (1986). Islamic Technology: An illustrated history, p. 54. Cambridge University Press. 0-521-42239-6.
  5. Klaus Ferdinand, "The Horizontal Windmills of Western Afghanistan, " Folk 5, 1963, pp. 71-90.
  6. Donald Routledge Hill, «Mechanical Engineering in the Medieval Near East», Scientific American, May 1991, p. 64-69. (cf. Donald Routledge Hill, Mechanical Engineering Արխիվացված 2007-12-25 Wayback Machine)
  7. Needham, Volume 4, Part 2, 560.
  8. Hills, R L. Power from Wind: A History of Windmill Technology. Cambridge University Press. — 1993.
  9. Farrokh, Kaveh (2007), Shadows in the Desert, Osprey Publishing, էջ 280, ISBN 1-84603-108-7
  10. Lynn White Jr. Medieval technology and social change (Oxford, 1962) p. 86 & p. 161—162
  11. Lucas, Adam (2006), Wind, Water, Work: Ancient and Medieval Milling Technology, Brill Publishers, էջեր 106–7, ISBN 90-04-14649-0
  12. Bent Sørensen (physicist) (1995 թ․ նոյեմբեր), «History of, and Recent Progress in, Wind-Energy Utilization», Annual Review of Energy and the Environment, 20 (1): 387–424, doi:10.1146/annurev.eg.20.110195.002131 {{citation}}: Text "Bent Sorensen" ignored (օգնություն)
  13. Braudel, Fernand Civilization and Capitalism, 15th–18th Century, Vol. I: The Structure of Everyday Life. — University of California Press, 1992. — С. 358. — ISBN 9780520081147
  14. Laurence Turner, Roy Gregory Windmills of Yorkshire. — Catrine, East Ayrshire: Stenlake Publishing, 2009. — С. 2. — ISBN 9781840334753
  15. Lynn White Jr., Medieval technology and social change (Oxford, 1962) p. 87.
  16. Sathyajith, Mathew Wind Energy: Fundamentals, Resource Analysis and Economics. — Springer Science+Business Media, 2006. — С. 1—9. — ISBN 978-3-540-30905-5
  17. Ахмад аль-Хасан, Дональд Хилл, Технологии исламского мира. Иллюстрированная история, 1986, Cambridge University Press, P. 54F, ISBN 0-521-42239-6
  18. Дитрих Лорман, Ветряная мельница от восточного типа к западному архивы истории культуры, Том 77, № 1 (1995), p. 1-30 (18ff.)
  19. Wind powered factories: history (and future) of industrial windmills

Գրականություն խմբագրել

  • Albert Betz։ Windenergie und ihre Ausnutzung durch Windmühlen. Vandenhoeck & Ruprecht, Göttingen 1926; Nachdruck։ Ökobuch, Grebenstein 1982, ISBN 3-922964-11-7.
  • Leo Hopf։ Mühlentechnisches Praktikum.
  • ։ Bd. 1։ Müllerei. Leipzig 1950.
  • ։ Bd. 2։ Mühlenbau. Leipzig 1952.
  • Friedrich Kettenbach։ Der Müller und Mühlenbauer. Praktisches Handbuch für Müller., Mühlenbauer und technische Lehranstalten, Bd. 1 und 2, Leipzig 1907/1908.
  • Johannes Mager։ Mühlenflügel und Wasserrad. Leipzig 1990, ISBN 3-343-00257-7.
  • Rudolf Sacher։ Handbuch des Müllers und Mühlenbauers. Leipzig 1921, 2. Aufl. 1924.
  • Werner Schnelle։ Mühlenbau: Wasserräder und Windmühlen – bewahren und erhalten. Verlag Bauwesen, Berlin 1999, ISBN 3-345-00678-2.

Արտաքին հղումներ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։