Հողատիրության ձևերը Հայաստանում մոնղոլների տիրապետության ժամանակ

Հողատիրության ձևերը Հայաստանում մոնղոլների տիրապետության ժամանակ, հողատիրության ձև, որն սկզբում կրում էր պայմանական տիրակալության բնույթ, բայց 18-րդ դարի վերջերից նկատվում է այդ ձևը ժառանգական դարձնելու հակում, որի մասին վկայում են Ղազան ղանի հրահանգները՝ յառլիկները։ Այդ փաստաթղթերում ասվում է, որ իկթան կարող է անցնել նրա տիրակալողի որդուն։ Մոնղոլները վերականգնում են սելջուկյան տիրապետության ժամանակ Հայաստանում առաջացած իկթադարական հողատիրությունը՝ ընդարձակ հողաբաժիններ շնորհելով իրենց զինվորականներին ու պաշտոնյաներին։

Դիվանապատկան և կառավարող տան անդամներին պատկանող հողեր խմբագրել

Այդ հողերի մի մասից ստացված հարկերը մուծվում էին պետական գանձարան, իսկ մյուս մասից ստացված հարկերը գնում էր թագավորական տան անդամների օգտին։ Այս կարգի հողերը համարվում էին խաս ինջու և դառնում թագավորական տան անդամների սեփականություն։

Վակֆային հողեր խմբագրել

Այս հողերը պատկանում էին մուսուլմանական հոգևորականությանը։ Այս կարգի հողերի վրա ապրող բնակչությունը իր բոլոր հարկերն ու տուրքերը վճարում էր մզկիթներին և մուսուլմանական հոգևորականությանը։ Այդ հողերը նույնպես համարվում էին ինջու։ Վակֆային հողերի շարքին կարելի է դասել նաև հայ հոգևորականության կալվածքները։ Այս դեպքում էլ կալվածքը պատկանում էր եկեղեցական հաստատությանը և հանդիսանում նրա սեփականությունը։ Հայկական եկեղեցին և նրա կալվածքները մոնղոլական տիրապետության ժամանակ մասնակիորեն կամ ամբողջությամբ ազատված էին պետական հարկեր վճարելու պարտավորությունից։

Հողատիրության այլ ձևեր խմբագրել

Հողատիրության ձևերից մեկն էլ տեղական ֆեոդալների՝ Հայաստանի հյուսիսում մեծ մասամբ հայ, իսկ հարավային և արևմտյան շրջաններում՝ գերազանցապես ոչ հայ կալվածատերերի հողերն էին։ Հողատիրության այս ձևը Հայաստանում ամենատարածվածն էր։ Սակայն հայ աշխարհիկ ֆեոդալների կալվածքները հետզհետե պակասում էին և անցնում վվանքերին կամ հայ հոգևորականությանը։ Դրա պատճառն այն էր, որ աշխարհիկ ֆեոդալների կալվածքներից հավաքում էին մեծ քանակությամբ պետական հարկեր և տեղական ֆեոդալների կալվածքներից հավաքում էին մեծ քանակությամբ պետական հարկեր և տեղական ֆեոդալներին շատ քիչ էր մնում ֆեոդալները, հատկապես ոչ հայկական ծագում ունեցողները, իրենց կալվածքները հանձնում էին գյուղացիներին մշակելու և ռենտա վճարելու պայմանով[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Հայ ժողովրդի պատմություն, Ժամկոչյան, Երևան, 1975