Հողաբաշխում, հողերի բաժանումը՝ ըստ նպատակային նշանակության, օգտագործման և սեփականության իրավունքի։ Հողաբաշխումը կատարվում է ըստ սեփականության սուբյեկտների և ըստ գործառնական նշանակության։ հողերի հատկաgում, պետական լիազորված մարմինների՝ միմյանց միջև փոխադարձ գործողությունների ամբողջություն, որով սահմանվում է առանձին հողամասերի նկատմամբ որոշակի սուբյեկտների հողօգտագործման իրավունք։ Հողաբաշխումը հողի միասնական ֆոնդի կառավարման և հողի նկատմամբ պետության բացառիկ սեփականության իրականացման եղանակներից է։ Կատարվում է հողերի առանձնացման կարգով (ըստ հողային օրենսդրության), որով սահմանվում են նրա նպատակներն ու հողօգտագործման ընդհանուր պայմանները։ Մեկ հողօգտագործողից հողամասերի վերցնելն ու մյուսին հանձնելը թույլատրվում է օրենքով նախատեսված դեպքերում (հողային օրենսգիրք)։

Գյուղատնտեսական կարիքների համար հողեր հատկացվում են հողային կադաստրի տվյալների հիման վրա, իսկ ոչ գյուղատնտեսական կարիքների (արտադրական ձեռնարկություններ, բնակարանային օբյեկտներ, երկաթուղային, ավտոմոբիլային տրանսպորտ, էլեկտրալարեր ևն) համար՝ գյուղատնտեսությանը ոչ պիտանի հողերից։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 526