Հոձիտյա (ճապ. ほうじ茶) կամ հոձիչա, կանաչ թեյի տեսակ, որն արտադրվում է Ճապոնիայում։ Պատրաստման համար օգտագործում են բանտյա, սենտյա կամ կուկիտյա թեյերի տերևները և առանց ֆերմենտացիայի ենթարկելու տապակում են ճենապակյա տարաներում։ Որպես վառելիք օգտագործում են փայտածուխը, որի հետևանքով թեյի տերևները ձեռք են բերում շագանակագույն երանգ,յուրահատուկ հոտ և համ[1]։ Ջերմային մշակման հետևանքով թեյը պարունակում է շատ քիչ կոֆեին, որը հնարավորություն է տալիս այն ըմպել քնելուց առաջ։

Հոձիտյա
Տեսակկանաչ թեյ
Ենթատեսակկանաչ թեյ
Ծագում Ճապոնիա
 Hōjicha Վիքիպահեստում

Հոձիտյա թեյը հայտնագործվել է 20-րդ դարի 20-ական թվականներին, Կիոտոյի վաճառականների կողմից։ Այս թեյը Ճաապոնիայում շատ բարձր չի գնահատվում և համարյա չի օգտագործվում ճապոնական տոնական արարողությունում[2].:

Թրման համար խորհուրդ է տրվում օգտագործել 80-85 °C ջուր, և թրմել 20 վայրկյան։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել