Հոլոքոստի ժխտման քրեական հետապնդում

Հոլոքոստի ժխտման քրեական հետապնդում, Հոլոքոստի ժխտումը քրեականացնող համակարգ՝ նացիոնալ-սոցիալիզմը և նեոնացիզմը արգելող առավել ընդհանրական օրենքների շրջանակներում, որոնք գոյություն ունեն աշխարհի ու հատկապես Եվրոպայի մի շարք երկրներում։ Վերջիններս երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ մեծապես տուժել են նացիոնալ-սոցիալիստական գաղափարախոսությունից։

Երկրներ, որտեղ 2016 թվականի տվյալներով հոլոքոստի ժխտումը քրեական կարգով հետապնդվում է

Հոլոքոստի հանրային ժխտումը, նացիստների կատարած հանցագործություններին հավանություն տալը կամ դրանք արդարացնելն ուղղակիորեն արգելող օրենքներ ընդունված են Ավստրիայում, Բելգիայում, Գերմանիայում, Լիտվայում, Լյուքսեմբուրգում, Լեհաստանում, Ռուսաստանում, Սլովենիայում, Ֆրանսիայում, Շվեյցարիայում, ինչպես նաև Կանադայում և Իսրայելում[1][2]։ Համանման օրենքներ գործում են նաև Լիխտենշտայնում, Պորտուգալիայում, Չեխիայում և Սլովակիայում։ 2010 թվականին օրենքը, որը պատիժ է սահմանում տոտալիտար քաղաքական ռեժիմի կողմից իրականացրած հանցագործությունների ժխտման համար, ընդունվել է Հունգարիայում[3]։

ԱՄՆ-ում հոլոքոստի ժխտումը քրեորեն պատժելի չէ, քանի որ սեփական հայացքների ազատ արտահայտումը պաշտպանված է ԱՄՆ Սահմանադրության առաջին փոփոխմամբ[4]։ 2011 թվականին համանման որոշում է կայացրել նաև Իսպանիայի բարձրագույն դատարանը։ Դանիայում և Նորվեգիայում ժխտումը նույնպես օրենքով արգելված չէ[5][6][7]։

Առանձնահատկություններ խմբագրել

Բազմաթիվ երկրներում Հոլոքոստի ժխտումը հետապնդվում է գործող քրեական օրենսգրքի շրջանակներում, սակայն որոշ երկրներ ընդունել են առանձին օրենքներ, որոնք արգելում են նացիստների իրականացրած հոլոքոստի ժխտումը։ Պատիժը սովորաբար ներառում է խոշոր չափերի տուգանք և բանտարկություն։ Որոշ երկրներում (Ավստրիա, Ռումինիա և Չեխիա) ազատազրկման առավելագույն ժամկետը կազմում է 10 տարի։

Հոլոքոստի ժխտման արգելքը կիրառելի է ռոմանագերմանական իրավական համակարգում, որտեղ, ի տարբերություն անգլոսաքսոնական իրավական համակարգի, ավելի խստորեն է սահմանափակվում խոսքի ազատությունը, օրինակ՝ որոշակի խմբերի նկատմամբ ատելության սերմանումը և տածումը[8][9]։

Արևելյան Եվրոպայի որոշ երկրների օրենքներ, որոնք արգելում են հոլոքոստի ժխտումը, արգելում են նաև տոտալիտար, հատկապես կոմունիստական վարչակարգի կողմից կատարված հանցագործությունների ժխտումը։

Բացի քրեական հետապնդումից, ժխտողները հաճախ բախվում են սոցիալական ընդդիմագործությանը։ Նրանց հեռացնում են գիտական և կրթական հաստատություններից, զրկում են գիտական կոչումներից և այլն[10]։ Հայտնի են հոլոքոստը ժխտողի նկատմամբ ֆիզիկական բռնության կիրառման և նրա սեփականության ոչնչացման դեպքեր։

Պատմություն խմբագրել

Գերմանիայում հոլոքոստի ժխտման խնդիրը իրավական դաշտում սկսեց քննարկվել դեռևս 1980-ական թվականների սկզբին։ Նեոնացիստների ակտիվության պատասխանը դարձավ 1982 թվականի սեպտեմբերին Քրեական օրենսգրքի 140 հոդվածի 2-րդ մասի քննարկումը, որը նախատեսում էր մինչև 3 տարի ազատազրկում կամ նացիոնալ-սոցիալիստական գաղափարախոսության պաշտպանության, արդարացման կամ հոլոքոստի ժխտման համար նախատեսված տուգանք։ Սակայն, իրական փոփոխություններ տեղի ունեցան միայն 1990-ական թվականների սկզբին՝ «Գյունտեր Դեկերտի գործից հետո»։ Մանհայմի դաշնային դատարանը 1992 թվականի նոյեմբերի 11-ին դատապարտեց նրան մեկ տարվա ազատազրկման և 100 000 գերմանական մարկ տուգանք՝ ազգային անջատողականության խթանման, զրպարտության, ռասայական ատելության հոդվածով։ Հաշվի առնելով, որ նրա ելույթը պարունակում էր սադրիչ և հակասեմական բնույթ, այս գործը առաջացրեց մեծ ռեզոնանս։ Արդյունքում, 1994 թվականի հոկտեմբերին ընդունվեց «Հանցագործությունների հետևանքների վերացման մասին» օրենքը, որը ուժի մեջ մտավ 1994 թվականի դեկտեմբերի 1-ին։ Օրենքով սահմանվեց պատժի առավելագույն չափ՝ ազատազրկում 5 տարի ժամկետով։

Իսրայելում «Հոլոքոստի ժխտման պատասխանատվության մասին» օրենքը ընդունվել է 1986 թվականին։ «Այն մարդկանց պատժաչափը, ովքեր հրապարակայնորեն կամ բանավոր փաստարկներով ժխտում են կամ նվազեցնում են հանցագործության մասշտաբները, որոնք կատարվել են հրեա ժողովրդի և ողջ մարդկության դեմ՝ նացիստական վարչակարգի կողմից՝ պաշտպանելու նրանց, ովքեր կատարել են այդ հանցագործությունները, կամ էլ հայտնում են համերաշխություն կամ համակրանք այդ գաղափարախոսությանը, դատապարտվում են 5 տարի ազատազրկման»։ Այս օրենքում առանձնացվեցին երեք կարևոր իրավաչափ սահմանափակումներ[11]։

  • Ինքնաբերաբար պատմական կասկածը կամ անաչառ գիտական հետազոտությունը, որը դարձել է իրադարձությունների պարզաբանման օբյեկտ, թեկուզ հակասում է հանրության կողմից ընդունված կարծիքին, չի համարվում հանցագործություն, եթե բացակայում են տարրեր, որոնք արդարացնում կամ պաշտպանում են նացիստ հանցագործներին։
  • Սույն օրենքի համաձայն, ԶԼՄ ներկայացուցիչները, ովքեր իրենց հոդվածներում հանգում են տեսակետների, որոնք տարբերվում են հանրային մոտեցումներից, չեն կարող դատապարտվել, եթե բացակայում են տարրեր, որոնք արդարացնում կամ պաշտպանում են նացիստական հանցագործներին։
  • Սույն հոդվածով մեղադրական հայց դատարան կարող է ներկայացնել միայն Իսրայելի գլխավոր դատախազը։

1990 թվականի հուլիսի 13-ին Ֆրանսիայի խորհրդարանն ընդունեց, այսպես կոչված, «Գեյսոյի օրենքը», որն արգելում է ռասիստական, հակասեմական և քսենոֆոբիական հրապարակային հայտարարությունները, ինչպես նաև էթնիկ, ռասայական կամ կրոնական խտրականությունը։ Օրենքը նաև արգելում է ժխտել Հոլոքոստը և Նյուրնբերգյան դատավարության որոշումները, ինչպես նաև կասկած հայտնել համակենտրոնացման ճամբարների և գազախցիկների գոյության վերաբերյալ, որտեղ նացիստները իրականացրել են մասսայական սպանություններ։ Գեյսոյի օրենքի հիման վրա կայացվել են մի շարք մեղադրական դատավճիռներ։ Մեծ աղմուկ են հանել, հատկապես, Ռոբեր Ֆորիսսոնի և Ռոժե Գարոդիի դատավճիռները։ Պատճառը կայանում էր նրանում, որ վերջիններս վիճարկել էին ֆրանսիական դատարանի կայացրած դատավճիռը[12]։

1996 թվականին ՄԱԿ-ի մարդու իրավունքերի հանձնաժողովը «Ֆորրիսոնը ընդդեմ Ֆրանսիայի» գործի վերանայման ժամանակ ընդունեց նախադեպային որոշում, համաձայն որի Գեյսոյի օրենքը չի հակասում Քաղաքացիական և քաղաքական իրավունքների միջազգային պայմանագրի 19-րդ հոդվածի 3-րդ կետին[13]։

1998 թվականին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը «Լեիդյոն և Իզորնին ընդդեմ Ֆրանսիայի» գործի քննության ժամանակ ճանաչեց Հոլոքոստի ժխտումը քրեականացնող օրենքների իրավաչափությունը։ Իսկ «Գարոդին ընդդեմ Ֆրանսիայի» գործի քննության ժամանակ՝ 2003 թվականին դատարանը նշեց, որ ժխտելով Հոլոքոստը, Ռոժե Գարոդին ունեցել է նպատակներ՝ ուղղված մարդու իրավունքների և ազատությունների սահմանափակմանը, որոնք երաշխավորված են եղել Մարդու իրավունքների Եվրոպական կոնվենցիայի կողմից։ Այդ իսկ պատճառով Գարոդիի հայցը՝ Կոնվենցիայի 10-րդ հոդվածի վերաբերյալ, որը երաշխավորում է խոսքի ազատությունը, չի բավարարվել։ Այդպիսի եզրակացությունների համար հիմք է հանդիսացավ Կոնվենցիայի 17-րդ հոդվածը, որը նախատեսված է՝ «խանգարելու ամբողջատիրական խմբերին իրենց շահի օգտին կիրառելու Կոնվենցիայի դրույթները»[14]։

2006 թվականի մարտի 20-ին այն հարցը, թե Հոլոքոստի ժխտումը կարելի է համարել որպես քրեական հանցանք կամ խոսքի ազատության չարաշահում, քննարկվել է Եվրադատարանում[15]։

 
Գերմանիայի արդարադատության նախկին նախարար Բրիգիտա Ցիպրիսը, ով հոլոքոստի ժխտման քրեական դատապարտման կողմնակիցներից է

2007 թվականի հունվարին Գերմանիայի արդարադատության նախկին նախարար Բրիգիտա Ցիպրիսը առաջարկեց ԵՄ անդամ բոլոր երկրներին ճանաչել Հոլոքոստի ժխտումը որպես հանցագործություն և արգելել նացիստական խորհրդանիշների հրապարակային ցուցադրությունը։ Մի շարք լրագրողներ և քաղաքական գործիչներ քննադատեցին այս առաջարկը։ Հիմնական պատճառը այն էր, որ արգելքը միտված չէր նեոնացիզմի հեղինակության նվազեցմանը և հակասում էր խոսքի և գործողությունների ազատության իրավունքներին[16][17]։ Արդյունքում 2007 թվականի ապրիլին ընդունված օրենքը ճանաչեց ազգային և ռասայական անջատողականության հիմնախնդիրը ԵՄ անդամ բոլոր 27 երկրներում, սակայն այն իր մեջ չներառեց Հոլոքոստի ժխտումը[18]։

2007 թվականի նոյեմբերին Իսպանիայի Սահմանադրական դատարանը ընդունեց որոշում՝ չեղարկելու «Հոլոքոստի ժխտման քրեական պատասխանատվության մասին» որոշումը։ Համաձայն այդ որոշման ազատազրկման դատապարտված անձանց խափանման միջոցը փոխարինվեց պայմանական ազատազրկմամբ։ Որոշումը չէր տարածվում այն անձանց վրա, ովքեր արդարացնում էին հրեաների դեմ նացիստական իշխանության իրականացրած հանցագործությունները[19]։ 2011 թվականին Իսպանիայի Սահմանադրական դատարանը ընդունեց որոշում, համաձայն որի չեղարկվում էր հետապնդումը բոլոր անձանց նկատմամբ, ովքեր, թեկուզ, բացահայտ պաշտպանում էին Երրորդ Ռայխի գործողությունները։ Դատական եզրակացության մեջ նշված էր՝ «Գերմանացիները ունեցել են բոլոր հիմքերը՝ այրելու հրեաներին», «Գերմանացիները երբեք չեն այրել հրեաներին»։ Քրեկան հետապնդումը պահպանվեց միայն բռնության կոչերի համար[20]։

2007 թվականի մայիսին բոսնիացի պատգամավոր Եքրեմ Այանովիչը առաջարկեց «Հոլոքոստի, ցեղասպանությունների և մարդկության դեմ կատարված հանցագործությունների ժխտումը քրեականացնող բանաձև»։ Բոսնիացի պատգամավորները դեմ քվեարկեցին այս օրինագծին՝ բացատրելով որոշումը նրանով, որ այս ոլորտի հարցերը կարգավորվում են Բոսնիա և Հերցեգովինայի քրեական օրենսդրությամբ[21]։ Արդյունքում, 2009 թվականի մայիսի 6-ին բոսնիացի երեք պատգամավորներ Ադեմ Հուսքիքը, Եքրեմ Այանովիչը և Ռեմզիյա Քադրիքը առաջարկեցին բոսնիական խորհրդարանին փոփոխություններ իրականացնել Բոսնիա և Հերցեգովինայի քրեական օրենսգրքում, այն մասին, որ Հոլոքոստի, այլ ցեղասպանությունների և մարդկության դեմ կատարված հանցագործությունների ժխտումը քրեորեն պատժվի[22]։ Սակայն բոսնիացի պատգամավորները դեմ արտահայտվեցին նախագծին, նշելով, որ օրենքը «առաջ կքաշի տարաձայնություններ և նույնիսկ թշնամանք»։ Օրինագծի դեմ հիմնականում հանդես է եկել SNSD-ի առաջնորդ Լազարիա Պրոդանովիկան[23]։

2010 թվականի դեկտեմբերի 21-ին Եվրոպական հանձնաժողովը չեղարկեց «Երկակի ցեղասպանությունների մասին» օրինագիծը, որը ենթադրում էր պատիժ կոմունիստական վարչակարգերի կողմից իրականացված ոճրագործությունների և Հոլոքոստի ժխտման համար։ Օրինագիծը նախաձեռնել էին Լիտվան, Լատվիան, Բուլղարիան, Հունգարիան, Ռումինիան և Չեխիան։ Եվրոպական հանձնաժողովի եզրակացության մեջ նշված էր, որ ԵՄ-ն չի կարծում, որ կոմունիստական և նացիստական վարչակարգերի կողմից կատարված ոճրագործությունները համատեղելի են[24]։

2014 թվականի սեպտեմբերի 10-ից Հունաստանում «Հոլոքոստի, հայերի և հույների ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող բանաձև» է ընդունվել[25]։ 2015 թվականի հոկտեմբերին Հոլոքոստի ժխտումը քրեականացնող օրենք է ընդունվել է նաև Իտալիայում։ Օրենքով նախատեսված է 5 տարի ազատազրկում[26]։

Առանձին երկրների օրենքներ, որոնք արգելում են հոլոքոստի ժխտումը խմբագրել

Երկիր Օրենք Ծանոթագրություն
  Ավստրիա Սահմանադրական § 3 օրենք, որը ընդունվել է 1947 թվականին, իսկ փոփոխության է ենթարկվել 1992 թվականին Տարածվում է այն անձանց վրա, ովքեր հրապարակայնորեն ժխտում, նվազեցնում են հոլոքոստի դերը կամ էլ հավանություն տալիս կամ արդարացնում նացիոնալ-սոցիալիզմը[27]։ Պատիժը նախատեսում է մինչև 10 տարի ազատազրկում, իսկ առավել վտանգավոր դեպքերում՝ մինչև 20 տարի ազատազրկում[27]։
  Բելգիա 1995 թվականին ընդունված հոլոքոստի ժխտումն արգելող օրենք, հոդված 1 Օրենքը տարածվում է այն անձանց վրա, ովքեր ժխտում է կամ նվազեցնում են հոլոքոստը, փորձում են արդարացնել կամ հավանություն տալ նացիստական վարչակարգի կողմից իրականացված ցեղասպանությունը։ Որպես պատիժ նախատեսվում է մինչև 1 տարի ազատազրկում և տուգանք մինչև 5000 ֆրանկ[28]։ Երկրորդ անգամ մեղադրվելու պարագայում, մեղադրվող կողմը կարող է զրկվել քաղաքացիական իրավունքներից, համաձայն Բելգիայի քրեական օրենսգրքի 33 հոդվածի[29]։
  Հունգարիա 2009 թվականի ամռանը Հունգարիայում համապատասխան օրենքը մերժվել է[30], իսկ 2010 թվականի փետրվարի 22-ին ընդունվել է օրենք, որը հոլոքոստի ժխտման համար նախատեսում է մինչև 3 տարի ազատազրկում[31]։ Մարտի 10-ին օրենքը ստորագրվել է Հունգարիայի նախագահի կողմից։ 2010 թվականի հունիսին օրենքում ներառվել են նաև կոմունիստների կողմից իրականացված հանցագործությունները՝ պատիժ այն մարդկանց համար, ովքեր ժխտում են ցեղասպանությունը, որը իրականացրել են նացիոնալ-սոցիալիստական կամ կոմունիստական համակարգերը, կամ էլ ժխտում են մարդկության դեմ կատարված այլ հանցագործությունները[3]։
  Գերմանիա Գերմանիայի քրեական օրենսգրքի հոդված 130 կետ 3[32] Մինչև 6 տարի ազատարկման կամ դրամական տուգանքի ենթարկվում է այն անձը, որի գործողությունները համընկնում են միջազգային և նացիստների կողմից իրականացված հանցագործությունների օրենսգրքի 6.1 պարագրաֆի պահանջներին։ Անձը, ով արդարացնում, ժխտում կամ նվազեցնում է հոլոքոստը ենթակա է քրեական պատասխանատվության
  Իսրայել 1986 թվականին ընդունված № 1187 օրենք Քրեօրեն պատժելի են ժխտումը, գովաբանումը կամ հանցագործության թույլատրությունը, որոնք իրականացվել են նացիստական վարչակարգի կողմից, որոնք իրականացվել են հրեա ժողովրդի և մարդկության դեմ[1]։ Պատիժը նախատեսում է 5 տարի ազատազրկում[33]։
  Կանադա Կանադայում Հոլոքոստի ժխտումը կարող է հետապնդվել որպես ատելության դրսևորում[34]։
  Լիտվա[2]
  Լիխտենշտայն Քրեական օրենսգիրք հոդված 283 կետ 5 Մինչև 2 տարի ազատազրկում այն անձանց համար, ովքեր արդարացնում, ժխտում կամ նվազեցնում են մարդկության դեմ կատարված հանցագործությունները[35]։
  Լյուքսեմբուրգ Քրեական օրենսգիրք հոդված 457-3 Նախատեսվում է պատիժ նացիստների կողմից իրականացված հանցագործության ժխտման համար, ինչպես նաև ճանաչվում է Լյուքսեմբուրգի կամ միջազգային այլ դատարանների կողմից ընդունված համապաստասխան որոշումները («ֆր.՝ reconnus par une juridiction ou autorite luxembourgeoise ou internationale»)[1]:
  Լեհաստան[33]
  Պորտուգալիա Հոդված 240 Կրոնական, ռասայական և սեռական խտրականություն Ցեղասպանության ժխտման համար նախատեսված է պատիժ, մինչև 5 տարի ազատազրկմամբ[36]։
  Ռուսաստան ՌԴ ՔՕ հոդված 354 Սահմանված է պատասխանատվություն Միջազգային ռազմական տրիբունալի կողմից սահմանված փաստերը ժխտելու համար։ Պատիժ է նախատեսվում այն անձանց համար, ովքեր հավանություն են տալիս հանցագործություններին կամ էլ արդարացնում են հոլոքոստը[37]։
  Ռումինիա Emergency Ordinance No. 31 of March 13, 2002
  Սլովենիա[1]
  Ֆրանսիա[33] Գեյսոյի օրենք, հոդված 9 Գեյսոյի օրենքը, որն ընդունվել է 1990 թվականի հուլիսի 13-ին, արգելում է ոչ միայն էթնիկ, ռասայական կամ էլ կրոնական խտրականությունը, այլ նաև մարդկության դեմ կատարված հանցագործությունների ժխտումը, որոնք հաստատվել են Նյուրնբերգի դատավարության շրջանակներում։
  Չեխիա Օրենք ընդդեմ մարդու իրավունքների և խոսքի ազատության խախտման (2001)[2]
  Շվեյցարիա[33]

ԵՄ անդամ երկրներում քրեական գործերի ժամանակագրություն խմբագրել

Միայն 2007-2008 թվականներին Հոլոքոստի ժխտման համար ԵՄ անդամ երկրներում դատապարտվել են ոչ պակաս, քան 10 մարդ[38]. Ստորև ներկայացված են մի քանի օրինակներ.

Ամսաթիվ Անուն Պետություն Պատիժ
Ժան Մարի Լե Պեն Ֆրանսիա, Գերմանիա Տուգանվել է 1.2 միլիոն ֆրանկով նրան համար, որ ասել է, թե գազի խցիկները եղել են «Երկրորդ համաշխարհային պատերազմի մի դրվագ»[39]։ 2008 թվականի փետրվարի 8-ին՝ պայմանական երեք ամիս ազատազրկման և 10 000 եվրո տուգանք՝ գեստապոների, նացիստական օկուպացիայի ժամանակ դրանց դերի արդարացման և մարդկության դեմ կատարված հանցագործությունների վիճարկման համար[40]։
1998 թվականի փետրվարի 27 Ռոժե Գարոդի Ֆրանսիա Ազատազրկում (կրճատվել է), 240 հզ. ֆրանկ տուգանք[41]։
1998 թվականի հուլիսի 28 Յուրգեն Գրաֆ Շվեյցարիա 15 ամիս ազատազրկում (լքել է երկիրը, որպեսզի խուսափի պատասխանատվությունից)[42]։
1998 թվականի հուլիսի 21 Ջերարդ Ֆոսթեր Շվեյցարիա 12 ամիս ազատազրկում, կոնֆիսկացիա[43]։
1999 թվականի մայիսի 27 Ժան Պլանտին Ֆրանսիա 6 ամիս ազատազրկում (փոխարինվել է պայմանական ազատազրկմամբ), 150 000 ֆրանկ տուգանք, հրատարակչական գործունեության արգելք[44]։
2000 թվականի ապրիլի 11 Գաստոն Արմանդ Ամոդրոուզ Շվեյցարիա 1 տարի ազատազրկում։ Համաներման արդյունքում ազատազրկումը նվազեցվել է երեք ամսի[45]։ 2002 թվականի մայիսի 22-ին նորից դատապարտվել է երեք ամիս ազատազրկման[46]։
2006 թվականի փետրվարի 20 Դեյվիդ Իրվինգ Ավստրիա Բրիտանացի գրող և պատմաբան Իրվինգը Ավստրիայում դատապարտվել է երեք տարի ազատազրկման։ 13 ամիս ազատազրկությունից հետո դատավճիռը փոխարինվել է պայմանականով, որի արդյունքում արտաքսել են երկրից[47][48]։
2006 թվականի մարտի 15 Գերմար Ռուդոլֆ Գերմանիա 2,5 տարի ազատազրկում[49]։
2006 հոկտեմբերի 3 Ռոբեր Ֆորիսոն Ֆրանսիա 2005 թվականի փետրվարին պարսկական արբանյակային հեռուստատեսության եթերում հայտարարել է. «…Գերմանացիները չեն ունեցել գազի և ոչ մի խցիկ... այդ իսկ պատճառով միլիոնավոր տուրիստներ, ովքեր այցելում են Օսվենցիմ, հանդիպում են ստերի և կեղծարարության»։ Դրա համար Փարիզի դատարանը տուգանել է Ֆորիսոնին 7500 եվրոյով[50]։
Հունվար 2007 Բրունո Գոլնիշ Ֆրանսիա Եվրապառլամենտում ծայրահեղ աջերի առաջնորդը ֆրանսիական դատարանի կողմից դատապարտվել է երեք ամսվա ազատազրկման և տուգանվել 5 000 եվրոյով[40][51]։
15 փետրվար, 2007 Էրնստ Ցունդել Գերմանիա 5 տարի ազատազրկում[52]։
14 հունվար, 2008 Ֆրոլիխ Վոլֆգանգ Ավստրիա 6,5 տարի ազատազրկում[53][54]։
15 հունվար, 2008 Սիլվիա Շտոլց Գերմանիա 3,5 տարի ազատազրկում[55]։
11 մարտ, 2009 Հորսթ Մալեր Գերմանիա 5 տարի ազատազրկում[56]։
27 ապրիլ, 2009 Գերդ Հոնզիք Ավստրիա Ավստրիացի գրողը դատապարտվել է 5 տարի ազատազրկման հոլոքոստը ժխտելու և նացիզմի գաղափարախոսությունը պրոպագանդելու համար։ Դատավոր Ստեֆան Ապոստոլը Հոնզիքին անվանել է եվրոպական նեոնացիզմի «գաղափարախոսական առաջնորդներից մեկը»[57]։
23 հոկտմեբեր, 2009 Դիրկ Զիմմերման (գերմ.՝ Dirk Zimmerman) Գերմանիա 9 ամիս ազատազրկում[58]։
27 հոկտեմբեր, 2009 Ռիչարդ Ուիլյամսոն Գերմանիա Բրիտանացի եպիսկոպոսը գերմանական դատարանի որոշմամբ տուգանվել է 12 000 եվրոյով՝ հոլոքոստի ժխտման համար[59][60]։

Մոտիվացիա և հետապնդման քննադատություն խմբագրել

 
Բրիտանացի պատմաբան Թիմոթի Գարտոն Էշը կարծում է, որ Հոլոքոստի ժխտման դեմ պայքար պետք է իրականացնել ԶԼՄ-ներում և կրթության ոլորտում

Լիբերալ որոշ քաղաքական գործիչներ և հասարակական գործիչներ, այդ թվում նաև Հոլոքոստի ժխտման ընդդիմադիրներ[61][62][63] քննադատում են ժխտողների քրեական հետապնդումը՝ համարելով, որ այն հակասում է մարդու իրավունքներին, հատկապես՝ խոսքի ազատությանը։ Բրիտանացի պատմաբան Թիմոթի Գարտոն Էշը նշել է. «Հոլոքոստի ժխտման դեմ պետք է պայքարել մեր դպրոցներում, համալսարաններում և ԶԼՄ-ներում, այլ ոչ թե ոստիկանական բաժանմունքներում և դատարաններում»[64]։ Պավել Պոլյանը կարծում է, որ խոսքի ազատության և ատելության քարոզի կոնֆլիկտի կարևոր նշանակետ է Իսպանիայի սահմանադրական դատարանի 2007 թվականին ընդունված որոշումը, որի համաձայն ահաբեկչության արդարացումը արդեն քրեորեն պատժելի է։ Քեննեթ Շտերնը կարծում է, որ միայն օրենսդրական և դատական գործընթացներով արդյունավետ չէ պայքարել Հոլոքոստի ժխտման դեմ, քանի որ խնդիրը իրավունքի ոլորտի չէ, այլ մշակույթի, քաղաքականության և պատմության[65]։

Հրապարակախոս Լեոնիդ Ռադձիխովսկու կարծիքով, Հոլոքոստի ժխտումն արգելող օրենքները, առաջին հերթին, կապված են այն բանի հետ, որ նացիստների հանցագործությունները և հրեշությունը դարձել է հիմք, որի վրա հիմնվում են ռեվանշիզմը և Երկրորդ համաշխարհային պատերազմի արդյունքների վերանայումը[66]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 «Ռասայական, ազգային և կրոնական թշնամանքի հրահրման պատասխանատվություն, ինչպես նաև այլ հանցագործությունների արտացոլումը արտասահմանյան երկրների քրեական իրավունքում». Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ օգոստոսի 12-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 10-ին.
  2. 2,0 2,1 2,2 Օրենքներ, որոնք արգելում են հոլոքոստի ժխտումը
  3. 3,0 3,1 Հունգարիայի նախագահը ստորագրել է Հոլոքոստը քրեականացնող օրենքը
  4. Lyrissa Barnett Lidsky. Where’s the Harm?: Free Speech and the Regulation of Lies(անգլ.) // Law Review. — Washington and Lee University School of Law. — В. 65. — Т. 3. — С. 1091-1101.
  5. «Центр Визенталя требует от Дании лишить гранта отрицателя Холокоста». ФЕОР. 20.07.2007. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հուլիսի 9-ին. Վերցված է 2012 թ․ հունվարի 29-ին.
  6. «В Норвегии требуют отставки депутата за отрицание Холокоста». ФЕОР. 23.03.2011. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հուլիսի 9-ին. Վերցված է 2011 թ․ հուլիսի 15-ին.
  7. Антисемитизм норвежский
  8. Guttenplan D. Should freedom of speech stop at Holocaust denial?(անգլ.) // Index on Censorship. — 2005. — В. 2. Архивировано из первоисточника 16 Ապրիլի 2007.
  9. Michael Whine. Expanding Holocaust Denial and Legislation Against It(անգլ.) // Jewish Political Studies Review. — Institute for Global Jewish Affairs, Spring 2008. — В. 1-2. — Т. 20.
  10. 1983 թվականին Վիլհելմ Շտեգլիխը զրկվել է Գյոթինգենի համալսարանի իրավագիտության դոկտորի կոչումից
  11. Эпштейн А. «Правовые и общественные механизмы противодействия терроризму, религиозному фундаментализму и ксенофобии: опыт государства Израиль». Открытый университет Израиля. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 9-ին. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 5-ին.
  12. Russell L. Weaver. (2008). «Free Speech and Holocaust Denial» (անգլերեն). The Berkeley Electronic Press. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 3-ին. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 23-ին.
  13. Сообщение № 550/1993, Роберт Фориссон против Франции
  14. Соблюдение прав человека в ходе борьбы с подстрекательством к терроризму и связанными с ним правонарушениями, стр 13-14
  15. Racism and holocaust denial debated at EU Parliamentary hearing
  16. Пабрикс против наказания за отрицание Холокоста и оккупации
  17. «Отрицание Холокоста: неисполнимый закон». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ հունիսի 16-ին. Վերցված է 2007 թ․ հունիսի 16-ին.
  18. «ЕС признал разжигание розни преступлением». Русская служба Би-би-си. 19 апреля 2007. Վերցված է 2011 թ․ հունվարի 25-ին.
  19. «Испания отменила тюремный срок за отрицание Холокоста». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 10-ին.
  20. «Отныне в Испании можно отрицать Холокост и пропагандировать нацистские идеи». Фонд Историческая память. 4 июля, 2011. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 19-ին. Վերցված է 2011 թ․ հուլիսի 5-ին.
  21. PORICANJE GENOCIDA PROGLASITI KRIVINIM DJELOM, Prof. dr. Fikret Karcic,Preporod, 5.7.2007
  22. Stranka za BiH: Krivinim zakonom BiH obuhvatiti genocid i holokaust,S.B., 06. 05. 2009 [1] Արխիվացված 2016-01-21 Wayback Machine
  23. Bosnias Etnic Tensions Delay Holocaust Denial Law,Denis Dzidic,Balkan Investigative Reporting Network 27.1.2009 [2] Արխիվացված 2009-09-16 Wayback Machine
  24. EU rejects eastern states' call to outlaw denial of crimes by communist regimes
  25. «В Греции ввели уголовную ответственность за отрицание Холокоста, геноцида греков и армян, а также подстрекательство к расистским преступлениям». Русская планета. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ սեպտեմբերի 11-ին. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 10-ին.
  26. «Italy gets new law punishing Holocaust denial :: World Jewish Congress» (անգլերեն). World Jewish Congress. 2015 թ․ հոկտեմբերի 19. Վերցված է 2016 թ․ հունվարի 17-ին.
  27. 27,0 27,1 Verfassungsgesetz vom 8. Mai 1945 über das Verbot der NSDAP (Verbotsgesetz 1947) in der Fassung der Verbotsgesetznovelle 1992: § 3 VG (Wiederbetätigung)
  28. LOI — WET
  29. JUSTEL — Législation consolidée (ֆր.)
  30. Венгрия: отрицание Холокоста — не уголовное преступление
  31. Венгрия: 3 года тюрьмы за отрицание Холокоста(չաշխատող հղում)
  32. § 130 Volksverhetzung, (գերմ.)
  33. 33,0 33,1 33,2 33,3 Помнить Холокост(չաշխատող հղում)
  34. Ernst Zundel sentenced to 5 years for Holocaust denial
  35. «Liechtensteinisches Landesgesetzblatt». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 17-ին.
  36. «Código Penal português (texto oficial)» (PDF) (Portuguese). Diário da República. 2007 թ․ սեպտեմբերի 4. էջեր 57–58. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2012 թ․ օգոստոսի 9-ին. Վերցված է 2009 թ․ մայիսի 31-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  37. «Федеральный закон Российской Федерации от 5 мая 2014 г. № 128-ФЗ». Российская газета. 2014 թ․ մայիսի 7.
  38. Брод А. С. (26 января 2009). «О реабилитации неонацизма, эскалации ксенофобии в Европе и США» (doc). Общественная палата Российской Федерации. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 19-ին. Վերցված է 2011 թ․ ապրիլի 22-ին.
  39. «Le Pen Convicted for Racial Hatred», Associated Press, June 2, 1999. Retrieved 2009-11-14.
  40. 40,0 40,1 Заместитель Ле Пена осужден за сомнение в нацистских преступлениях
  41. «Writer fined for Holocaust writings», BBC News, February 27, 1998. Retrieved 2009-11-15.
  42. Edwin Black «Denial of Holocaust nothing new in Iran / Ties to Hitler led to plots against British and Jews», San Francisco Chronicle, January 8, 2006.
  43. «Holocaust Revisionists Will Serve Time», The Spokesman-Review (Associated Press), July 21, 1998. Retrieved 2009-11-15.
  44. La nécessité d’affirmer la véracité et la singularité du génocide nazi face aux négationnistes
  45. «Holocaust revisionist sentenced», BBC News, April 11, 2000. Retrieved 2009-11-15.
  46. Gaston-Armand Amaudruz
  47. Австрийский суд заменил на условный приговор историку Дэвиду Ирвингу, отрицавшему Холокост
  48. «Австрия депортировала британского негациониста Дэвида Ирвинга». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հունիսի 2-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 17-ին.
  49. «German Holocaust Denier Imprisoned for Inciting Racial Hatred», Deutsche Welle, March 16, 2007. Retrieved 2009-11-14.
  50. Stalinsky, Steven. «The Influence of a Man Who Denies the Holocaust» Արխիվացված 2016-06-23 Wayback Machine New York Sun, October 12, 2006. Retrieved 2009-11-14.
  51. Во Франции осужден политик, сомневающийся в Холокосте
  52. «Holocaust denier in Germany sentenced to five years in prison — Europe — International Herald Tribune», Նյու Յորք Թայմս, February 15, 2007. Retrieved 2009-11-14
  53. Австрийца посадили на шесть лет за отрицание Холокоста
  54. «Austrian Holocaust denier gets six-and-a-half years in prison» European Jewish Press, January 14, 2008. Retrieved 2009-11-15.
  55. «German Neo-Nazi Lawyer Sentenced for Denying Holocaust» Deutsche Welle, January 14, 2008. Retrieved 2009-11-15.
  56. «Horst Mahler zu hoher Haftstrafe verurteilt», Frankfurter Allgemeine Zeitung, March 11, 2009. Retrieved 2009-11-14.
  57. «An Austrian court jailed an ultra-rightist author for five years on Monday for propagating Nazi ideas and Holocaust denial». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 24-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 17-ին.
  58. «Report on the Trial of Dirk Zimmerman (Germany)» Արխիվացված 2009-11-03 Wayback Machine, Occidental Quarterly, October 25, 2009. Retrieved 2009-11-15.
  59. «12 000 евро — за отрицание Холокоста». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հուլիսի 1-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 17-ին.
  60. «German court tells holocaust denier he must face trial», Deutsche Welle, November 10, 2009. Retrieved 2009-11-14.
  61. Евросоюз планирует принять спорный закон против отрицания геноцида
  62. «История — более мощное оружие, чем цензура». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ մայիսի 22-ին. Վերցված է 2008 թ․ մայիսի 22-ին.
  63. «Отрицание Холокоста». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ մայիսի 22-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 17-ին.
  64. Timothy Garton Ash A blanket ban on Holocaust denial would be a serious mistake(անգլ.) // The Guardian : newspaper. —London, 18 January 2007., перевод Полный запрет отрицания Холокоста был бы серьёзной ошибкой Արխիվացված 2016-03-04 Wayback Machine
  65. Kenneth S. Stern Holocaust Denial Արխիվացված 2011-01-06 Wayback Machine ISBN 0-87495-102-X
  66. Радзиховский Л. А. «Своею кровью искупили». Еврейское слово. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 19-ին. Վերցված է 2011 թ․ հունվարի 10-ին.

Գրականություն խմբագրել

  • Полян П. М. Между Аушвицем и Бабьим Яром. Размышления и исследования о Катастрофе. — М.: РОССПЭН, 2010. — 583 с. — ISBN 978-5-8243-1504-2
  • Robert A. Kahn. Holocaust Denial and the Law A Comparative Study. — NY: PALGRAVE MACMILLAN, 2004. — 207 p. — ISBN 978-1403964762
  • Michael Whine. Expanding Holocaust Denial and Legislation Against It(անգլ.) // Jewish Political Studies Review. — Jerusalem Center for Public Affairs, Spring 2008. — В. 1-2. — Т. 20.

Արտաքին հղումներ խմբագրել