Հոգևոր սիրո օր
«Հոգևոր սիրո օր» կամ «Գերգետոբա», քրիստոնեական հնագույն տոներից մեկը, որ Վրաստանում ավանդաբար տոնում են հուլիսի 16-ին։ Առավել շքող նշվում է Գերգետիի Երրորդության եկեղեցում, որտեղ տոնի առթիվ կատարում են հատուկ ծառայություն ու կարդում տոնական մաղթանք։
Հոգևոր սիրո օր | |
---|---|
Գերգետիի Երրորդության եկեղեցին | |
Այլ կերպ | Գերգետոբա |
Ամսաթիվ | 16 հուլիսի |
Տոնվում է | Վրաստան |
Հաստատված | Վրաց ուղղափառ եկեղեցի |
Վրաց ուղղափառ եկեղեցու մամուլի ծառայությունը բացատրում է, թե «Այս տոնը տարբերվում է կաթոլիկական «Սուրբ Վալենտինի օրվանից», որ նշվում է փետրվարի 14-ին։ «Գեգետոբա» տոնը վերաբերում է հոգևոր սիրուն։ Աստված սեր է»[1]։
Տոնն սկսեց նորից նշվել Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլյա II-ի շնորհիվ։
Վրաստանի ազգային շոու-բիզնեսի ներկայացուցիչներից մեկի՝ Բեսիկա Չուբինիձեի նախաձեռնությամբ Վրաստանի խորհրդարանը հաստատել է ևս մեկ Սիրո տոն, որը ի տարբերություն Հոգևոր սիրո օրվա, նվիրված է տղամարդու ու կնոջ միջև գոյություն ունեցող լուսավոր զգացմունքին[2]։
Ծանոթագրություններ խմբագրել