Հոգեվանք (Կարմիր վանք), վանքային համալիր, ճարտարապետական հուշարձան Հայաստանի Շիրակի մարզի Սառնաղբյուր գյուղից 3 կմ հյուսիս-արևմուտքում։ Հոգեվանքի գլխավոր եկեղեցին մարդիկ հաճախ Սուրբ Կարապետ են կոչում,սակայն եկեղեցու ներսում եղած արձանագրությունների համաձայն այն Սուրբ Ստեփանոս անվամբ է օծված։ Գլխավոր եկեղեցին ըստ հյուսիսային մուտքից վեր եղած արձանագրության, կառուցվել է 1205-ին։ Եկեղեցին գմբեթավոր դահլիճի տիպի է, ավագ խորանի երկու կողմում ուղղանկյուն, թաղածածկ ավանդատներով։ Բոլոր ճակատներն ունեն «հայկական խորշեր»։ Գլանային թմբուկով գմբեթը, քանդվել է 1939-ի երկրաշարժից, վերանորոգվել 1980-ական թվականներին։ Սուրբ Կարապետ եկեղեցուց մոտ 50 մ հյուսիս պահպանվել են միանավ (5-րդ դար) և քառակոնք (7-րդ դար), աբսիդները արտաքուստ եռանիստ են եկեղեցիների որմերի ստորին շարքերը։

Հոգեվանք
Հիմնական տվյալներ
Տեսակմշակութային արժեք և վանք
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՏեղագրությունՍառնաղբյուր
ԴավանանքՀայ Առաքելական Եկեղեցի
ԹեմՇիրակի թեմ
Հիմնական ամսաթվերը1205
Մասն էԳյուղատեղի «Վանքի ձոր»
Կազմված էԳերեզմանոց, Եկեղեցի, Եկեղեցի Սբ. Կարապետ և Օժանդակ շինություններ
Ժառանգության կարգավիճակմշակութային հուշարձան Հայաստանում[1]
Ճարտարապետական ոճհայկական ճարտարապետություն
Հիմնադրված1205
Քարտեզ
Քարտեզ
 Hogevank Monastery Վիքիպահեստում

Ծանոթագրություններ խմբագրել

Գրականություն խմբագրել

  • Եղիազարյան Հ., Շիրակի լեռնահովտի պատմական հուշարձանները, Ե., 1975։
  • Գրիգորյան Վ., Հայաստանի վաղ միջնադարյան կենտրոնագմբեթ փոքր հուշարձանները, Երևան, 1982։
Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։