Հոբելյանական կամուրջ (Կալինինգրադ)

կամուրջ Կալինինգրադում

Հոբելյանական կամուրջ (ռուս.՝ Юбилейный мост), հետիոտնային բացովի կամուրջ Կալինինգրադում, Պրեգոլյա գետի վրա։ Կամուրջը բացվել է 2005 թվականի հուլիսի 1-ին, քաղաքի 750-ամյա հոբելյանի կապակցությամբ և անվանվել այս հոբելյանի պատվին։ Կամուրջը կապում է Օկտյաբրսկայա և Էպրոնովսկայա փողոցները։ Կամուրջը «Ռիբնայա դերեվնյա» համալիրի մի մասն է[1]։ Կամրջի նախագծի հեղինակն է ճարտարապետ Ալեքսանդր Բաշինը։

Հոբելյանական կամուրջ
Երկիր Ռուսաստան
ՏեղանքԿալինինգրադ
Տեսակկամուրջ
Երկարություն70 մետր
Լայնություն6 մետր
Բացման տարեթիվհուլիսի 1, 2005
Քարտեզ
Քարտեզ

Կամուրջը կառուցվել է պատերազմի ընթացքում ավերված Կայսերական կամրջի սյուների վրա (գերմ.՝ Kaiserbrücke):

Կամրջի նկարագրություն խմբագրել

Կամուրջը եռաթռիչք է, միջին թռիչքը բացվում է նավերի անցման համար։ Կամրջի ընդհանուր երկարությունը մոտավորապես 70 մետր է, որից 24 մետր կողային թռիչքներում, 18,5՝ միջինում։

Հոբելյանական կամուրջը կառուցվել է 1905 թվականին կառուցված նախկին Կայսերական (Kaiser-Brucke) կամրջասյուների վրա, ավերվել է Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում և հետագայում չի վերականգնվել։ Իր նախորդի համեմատ, Հոբելյանական կամուրջը որոշ չափով նեղ է (6 մետր 11 մետրի փոխարեն) և ավելի բարձր, ինչը հնարավորություն է տալիս փոքր նավերին անցնել առանց կամրջի բացվելու։ Սակայն Հոբելյանական կամրջի ընդհանուր տեսքը հիշեցնում է Հոբելյանական կամրջին։

Կամուրջը զարդարված է ցանցկեն լապտերներով և ցանկապատով։

Ըստ հաշվարկի՝ կամուրջը պետք է դիմակայի 6-7 հոգու յուրաքանչյուր քառակուսի մետրի համար։ Կամուրջը փորձարկելու համար ութ տոննա քաշով երկու դատարկ կամազներ քշեցին։ Սա միակ դեպքն էր, երբ կամրջով մեքենաներ են շարժվել։

Կամրջի մոտ կա կամրջատուն, որտեղ կա կամրջի մասերի միմյանցից զատման մեխանիզմներ։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել