Հնդկացին պահարանում (ֆիլմ)
«Հնդկացին պահարանում» (անգլ.՝ The Indian In The Cupboard), ռեժիսոր Ֆրանկ Օզի ընտանեկան արկածային կինոնկարը[9]։
Հնդկացին պահարանում անգլ.՝ The Indian in the Cupboard | |
---|---|
Երկիր | ԱՄՆ |
Ժանր | ֆենթեզի ֆիլմ[1], մանկական ֆիլմ, արկածային ֆիլմ և վեպի էկրանավորում |
Հիմք | Հնդկացին պահարանում |
Թվական | 1995 և փետրվարի 16, 1996[2] |
Լեզու | անգլերեն |
Ռեժիսոր | Ֆրենկ Օզ[1][3][4][…] |
Պրոդյուսեր | Քեթլին Քենեդի և Ֆրենկ Մարշալ |
Սցենարի հեղինակ | Մելիսա Մաթիսոն[5] |
Դերակատարներ | Հալ Սկարդինո[3][4][6][…], Լայթֆութ[3][7][8], Դևիդ Քիթ[7], Լինդսեյ Կրուս[3][4][7], Ռիչարդ Ջենքինս[3][7], Ռիշի Բհաթ[3][7], Սթիվ Քուգան[3][7], Վինսենթ Քարթայզեր[3][7], Նեստոր Սերանո[3][7] և Սակինա Ջեֆրի[3][7] |
Օպերատոր | Ռասել Քարփինթեր |
Երաժշտություն | Ռենդի Էդելման |
Մոնտաժ | Իեն Քրաֆորդ |
Կինոընկերություն | The Kennedy/Marshall Company |
Տևողություն | 96 րոպե |
Սյուժե խմբագրել
Ֆիլմը նկարահանվել է Լին Ռիդ Բենքսի «Հնդկացին ձեռքի ափի մեջ» պատմվածքի հիման վրա։ Ծննդյան օրը Օմրի անունով դպրոցականը մյուս եղբորը նվիրում է առանց բանալի փոքրիկ պահարան, որը գտել էր ինչ-որ մի տեղ փողոցում։ Օմրիի մայրը, որն ուներ բանալիների մի ամբողջ հավաքածու, նվիրում է համապատասխան բանալին, և տղան պահարանից հանում է հնդկացու պլաստմասե խաղալիք։ Մեծ է լինում տղայի զարմանքը, երբ նա լսում է, որ ինչ-որ մեկը փորձում է դուրս գալ պահարանից։ Կախարդանքով պահարանում գտնվող խաղալիքները դառնում են կենդանի և զգացող մարդիկ, միայն թե շատ փոքր։ Այդ ձևով Օմրիի տանը հայտնվում է Փոքր արջ անվամբ իիսկական թզուկ հնդկացի՝ տեղափոխված 1761 թվականից։
Դերերում խմբագրել
Դերակատար | Դեր |
---|---|
Հալ Սկարդնո | Օմրի |
Հերի Պոլ Դևիս | Փոքր արջ հնդկացի |
Դևիդ Քիդ | Բուն |
Լինդսեյ Կրաուս | Ջեյն |
Ռիչարդ Ջենքինս | Վիկտոր |
Ռիշի Բախատ | Պատրիկ |
Սթիվ Կուգան | Թոնի Ատկիս |
Սակինա Ջաֆրի | Լյուսի |
Վինսենտ Կարտայզեր | Ջիլոն |
Նաստոր Սերանո | Ուսուցիչ |
Մայքլ Պապաջոն | Կարդասիանցի |
Կանխիկ հասույթ և քննադատություն խմբագրել
Հյուսիսային Ամերիկայում վարձույթի առաջին չորս օրվա ընթացքում ֆիլմը վեցերորդ տեղն է գրավել ըստ հասույթի՝ վաստակելով 7 միլիոն դոլարից ավելի[10]։ Դրամարկղային հասույթի ընդհանուր գումարը կազմել է 35 656,131 դոլար։ Ֆիլմը հիմնականում դրական գնահատականներ է ստացել քննադատների կողմից։ Rotten Tomatoes կայքում ֆիլմի վարկանիշը կազմել է 70%, իսկ միջին գնահատականը՝ 10-ից 6.4-ը` 20 կարծիքների հիման վրա[11]։
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ 1,0 1,1 http://www.imdb.com/title/tt0113419/
- ↑ Indianen i skåpet (շվեդերեն) — Svenska Filminstitutet.
- ↑ 3,00 3,01 3,02 3,03 3,04 3,05 3,06 3,07 3,08 3,09 https://filmow.com/a-chave-magica-t1429/
- ↑ 4,0 4,1 4,2 http://stopklatka.pl/film/indianin-z-kredensu
- ↑ http://www.cinemarx.ro/filme/The-Indian-in-the-Cupboard-Indianul-din-dulap-15166.html
- ↑ http://www.filmaffinity.com/es/film354783.html
- ↑ 7,0 7,1 7,2 7,3 7,4 7,5 7,6 7,7 7,8 http://www.imdb.com/title/tt0113419/fullcredits
- ↑ http://www.interfilmes.com/filme_22559_A.Chave.Magica-(The.Indian.in.the.Cupboard).html
- ↑ «The Indian in the Cupboard (1995)» (անգլերեն). nytimes.com. Վերցված է 26.12.2014-ին.
- ↑ «Weekend Box Office: 'Under Siege' Opens in No. 2 Spot» (անգլերեն). latimes.com. Վերցված է 26.12.2014-ին.
- ↑ «The Indian In The Cupboard» (անգլերեն). Rotten Tomatoes. Վերցված է 26.12.2014-ին.
Արտաքին հղումներ խմբագրել
- «Հնդիկը Պահարանում»(անգլ.) ֆիլմը Box Office Mojo կայքում
- «Հնդիկը Պահարանում»(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
- ««Հնդիկը Պահարանում»»(անգլ.) ֆիլմը Allmovie կայքում:
- «Հնդիկը Պահարանում»(անգլ.) ֆիլմը Rotten Tomatoes կայքում