Հնդկական ջրածիծառ[1] (լատին․՝ Sterna aurantia) որորների ընտանիքի (Laridae)[2] թռչուն, բնակվում են Պակիստանում, Հնդկաստանում, Իրանի արևելյան հատվածում և Մյանմայում։ Ավելի քիչ տարածված է Թաիլանդում։ Ի տարբերություն ջրածիծառների այլ տեսակների, այս տեսակը գերադասում է բացառապես քաղցրահամ ջրի մարմիններ։

Հնդկական ջրածիծառ
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Տիպ Քորդավորներ
Դաս Թռչուններ
Կարգ Քարադրանմաններ
Ընտանիք Ջրածիծառներ
Ցեղ Ջրածիծառ
Տեսակ Հնդկական ջրածիծառ
Լատիներեն անվանում
Sterna aurantia
author = J. E. Gray, 1831
Հատուկ պահպանություն


Դասակարգումը
Վիքիցեղերում


Պատկերներ
Վիքիպահեստում




Բնութագիր խմբագրել

Միջին չափի մեծության՝ 38-43 սմ երկարությամբ թռչուններ են, մուգ մոխրագույն գլխով, խորը կտրված պատառաքաղաձև պոչով, թևերը երկար և սուր են, փորը և մարմնի ներքևի մասը սպիտակ են։ Կտուցը դեղին է, ոտքերը՝ կարմիր։ Բազմացման շրջանում գլուխը ստանում է սև գույն և նմանվում գլխարկի, որը ձմռանը դառնում է մոխրագույն-սպիտակավուն՝ սև ներդիրներով։ Կտուցի հիմքը մոխրագույն է, սև ժապավենաձև (դիմակ) անցնում է աչքերի գիծը։

Սեռական դիմորֆիզմը բացակայում է։ Երիտասարդ թռչունը ունի շագանակագույն փետուր, վերևը՝ շագանակագույն և մոխրագույն, ներքևի մասը՝ սպիտակ, կողքերն ու կուրծքը մոխրագույն են, իսկ գլուխը՝ շագանակագույն։ Կտուցը դեղին է՝ սև ծայրով։

Սնունդ խմբագրել

Ինչպես մյուս ջրածիծառները, այս տեսակը սնվում է ձկներով, խեցգետնանմաններով, ջրային միջատներով և շերեփուկներով, որոնք ապրում են գետերում և լճերում։

Հնդկական ջրածիծառների քանակը նվազում է նրա բնակավայրի աղտոտման պատճառով։

Բազմացում խմբագրել

Բազմացման շրջանը մարտից մայիսն ընկած ժամանակահատվածն է դժվար հասանելի վայրերում, ինչպիսիք են գետի ափերը և ավազոտ լողափերը, որոնք գերաճած են բուսականությամբ։ Բները կառուցում են հողի ճաքերի մեջ, մերկ ժայռերի կամ ավազի մեջ։ Էգ թռչունը դարչնագույն-մոխրագույն գույնի երեք ձու է դնում շագանակագույն շերտերով։

Фото խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Бёме Р. Л., Флинт В. Е. Пятиязычный словарь названий животных. Птицы. Латинский, русский, английский, немецкий, французский / Под общ. ред. акад. В. Е. Соколова. — М.: Русский язык, РУССО, 1994. — С. 91. — 2030 экз. — ISBN 5-200-00643-0
  2. Coursers, noddies, gulls, terns, auks, sandgrouse : [անգլ.] / F. Gill & D. Donsker (Eds). // IOC World Bird List (v 8.1). — 2018. — DOI:10.14344/IOC.ML.8.1.(Ստուգված է 24 Մարտի 2018).

Գրականություն խմբագրել

 Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հնդկական ջրածիծառ» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հնդկական ջրածիծառ» հոդվածին։