Հնդկական մարաբու

թռչունների տեսակներ

Հնդկական մարաբու[1] (լատին․՝ Leptoptilos dubius) արագիլների ընտանիքի թռչուն։

Հնդկական մարաբու
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Տիպ Քորդավորներ
Դաս Թռչուններ
Կարգ Արագիլանմաններ
Ընտանիք Արագիլներ
Լատիներեն անվանում
Leptoptilos dubius
Հատուկ պահպանություն
Արեալ
պատկեր


Դասակարգումը
Վիքիցեղերում


Պատկերներ
Վիքիպահեստում




Բնութագիր խմբագրել

Հնդկական մարաբուն ունի 145-150 սմ երկարություն և մինչև 250 սմ թևերի բացվածք։ Թևերի վերին հատվածը ավելի մուգ մոխրագույն է և հակադրվում է ներքևի բաց մոխրագույնի հետ։ Փորի և պոչի ներքևի հատվածը բաց մոխրագույն է, գրեթե սպիտակ։ Անփետուր գլուխը վարդագույն է, իսկ հզոր կտուցը՝ դեղին։

Տարածվածություն խմբագրել

Նախկինում հնդկական մարաբուն բնադրում էր Հարավային Ասիայի Հնդկաստանից, Շրի-Լանկայից մինչև Կալիմանտան, այսօր նրա բնադրման արեալը ընդգրկում է նաև Ասսամը և Կամբոջան։ Այս թռչունը ձմեռում է Վիետնամում, Թաիլանդում և Մյանմայում։ Այն ապրում է ծովի ափերին և ճահիճների մերձակայքում, ինչպես նաև լուսավոր անտառներում և չոր լանդշաֆտներում։

Կենսակերպ խմբագրել

Սնվում է գորտերով, անտեսանելի միջատներով, փոքր թռչուններով, մողեսներով ու կրծողներով, ինչպես նաև մարդու սննդի մնացորդներով։ Հնդկական մարաբուն բնադրում է արևադարձային խոնավ տարածքներում, հաճախ փոքր գաղութներով, յուրաքանչյուր գաղութում կա մինչև 30 բույն։ Բնում դնում են 2-3 ձու և ծնողները թուխս են նստում 28-30 օր։

Պոպուլացիա խմբագրել

Թեև 19-րդ դարում թռչունները հաճախ հայտնաբերվել էին Հնդկաստանում և Բիրմայում, այսօր նրանց թիվը նվազել է և 1000 թվից պակաս է։ Դրա պատճառները բնի և կերակրման տարածքների ոչնչացումն են`չորացնելով խոնավ տարածքները, թունաքիմիկատներ օգտագործելը և ձվեր որսալն ու ընտրելը։

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Beme, R. L. (Ri︠u︡rik Lʹvovich) (1994). Pi︠a︡tii︠a︡zychnyĭ slovarʹ nazvaniĭ zhivotnykh. Ptit︠s︡y : latinskiĭ, russkiĭ, angliĭskiĭ, nemet︠s︡kiĭ, frant︠s︡uzskiĭ : 11060 nazvaniĭ. Sokolov, Vladimir Evgenʹevich., Flint, Vladimir Evgenʹevich. Moskva: "RUSSO". ISBN 5-200-00643-0. OCLC 32830504.

Գրականություն խմբագրել

  • Richard Grimmett, Carol Inskipp, Tim Inskipp: Birds of India, Pakistan, Nepal, Bangladesh, Bhutan, Sri Lanka and the Maldives. Christopher Helm, London 1998, ISBN 0-691-04910-6


 Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հնդկական մարաբու» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հնդկական մարաբու» հոդվածին։