Հնդկական գայլ
Հնդկական գայլ
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Տիպ Քորդավորներ
Ենթատիպ Ողնաշարավորներ
Դաս Կաթնասուններ
Կարգ Գիշատիչներ
Ընտանիք Շնազգիներ
Ցեղ Գայլեր
Տեսակ Գայլ
Ենթատեսակ Հնդկական գայլ
Լատիներեն անվանում
Canis lupus pallipes
Արեալ
պատկեր


Դասակարգումը
Վիքիցեղերում


Պատկերներ
Վիքիպահեստում




Հնդկական գայլ (լատին․՝ Canis lupus pallipesգորշ գայլի տարատեսակ է, որը ապրում է Ասիայի հարավային և հարավարևմտյան հատվածում։ Այս գայլի առաջացումը տարաձայնություններ է առաջացրել, քանի որ որոշ գիտնականներ հավատում են, որ այս գայլը գորշ գայլի տարատեսակ է և առաջացել է հենց այս տեսակից և տարիների ընթացքում հաստատվել Ասիայի հարավային տարածքում, իսկ որոշ գիտնականներ կարծում են, որ այս գայլը առանձին տեսակ է և իր փոքր չափսերի և մարդամոտության շնորհիվ կարող է լինել ընտանի շան նախնին։ Գիտնականների այս խումբը հնդկական գայլին տվել է նոր անվանում՝ Canis lupus indica, իսկ վերջին հետազոտությունները ցույց են տվել, որ այս վերջին վարկածը ավելի է իրականությանը մոտ։

Նկարագիր խմբագրել

Չափսերը խմբագրել

 
Հնդկական գայլ Իսլամաբադում

Հնդկական գայլը ավելի փոքր է եվրասիական գայլից։ Նա ունի 91 սմ մարմնի երկարություն և 61 սմ մարմնի բարձրություն հաշված գետնից, իսկ պոչը 41-46 սմ է։

Մորթին խմբագրել

 
Հնդկական գայլ

Հնդկական գայլի մորթին ավելի կարճ է մյուս տեսակների մորթուց։ Դա կապված է այս գայլի ապրելու աշխարհագրական դիրքից։ Այս գայլը ներքին մազածածկ կամ չունի, կամ ունի, բայց շատ բարակ շերտով։ Մորթին լինում է կարմրավուն-մոխրագույն կամ կարմրավուն-սպիտակավուն։ Մեջքի հատվածում մորթին բավական մուգ է և դա ավելի շատ ընդգծված է, քան մյուս տեսակների մոտ։ Ոտքերին հարող հատվածի մազածածկը ավելի բաց է։ Ինչպես արաբական գայլերի մորթին, հնդկական գայլերի մորթին նույնպես ավելի կարճ է ամռան ամիսներին, սակայն մեջքի հատվածում մազերը մնում են երկար։ Դա նրանց պաշտպանում է ուլտրամանուշակագույն ճառագայթներից։ Ձմռանը մորթին երկարում է, սակայն չի հասնում հյուսիսում ապրող իրենց ցեղակիցների մորթու երկարությանը։

Ապրելավայրը խմբագրել

Հնդկական գայլերը ապրում են Հիմալայան Լեռների հարավային հատվածում՝ Հնդկաստանում, Պակիստանում ինչպես նաև այս երկրներում՝ Աֆղանստան, Իրաք, Իրան, Արաբական Էմիրաթներ, Սաուդյան Արաբիա, Օման, Եմեն, Սիրիա, Թուրքիա, Իսրայել և Եգիպտոս։

Ապրելակերպը խմբագրել

Հնդկական գայլերը չեն ապրում մեծ ոհմակենրով, ինչպես այլ հյուսիսային գայլեր։ Նրանք ավելի մարդամոտ են և սովոր են ապրել մարդկանց շրջապատում։ Ապրում են մոտ 6-8 անդամ ունեցող ոհմակներով։ Բազմանում են հոկտեմբեր-դեկտեմբեր ընկած ժամանակաշրջանում։ Ձագերը ծնվում են անպաշտպան՝ խուլ, կույր։ Կրծքավանդակը սպիտակ է և այդ սպիտակությունը ժամանակի ընթացքում վերանում է։

 Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հնդկական գայլ» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հնդկական գայլ» հոդվածին։