Հնագիտական թանգարան (Զագրեբ)

Զագրեբի հնագիտական թանգարան (խորվ.՝ Arheološki muzej u Zagrebu), քաղաքային հնագիտական թանգարան Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում։ Հավաքածուն ներառում է տարբեր ժամանակաշրջանի հնագիտական բազմաթիվ, այդ թվում և եզակի ցուցանմուշներ։

Հնագիտական թանգարան
Տեսակհնագիտական թանգարան
Երկիր Խորվաթիա
ՏեղագրությունԶագրեբ
ՎայրZrinjevac (neighborhood)?
ՀասցեNikola Šubić Zrinski Square? (19)
Հիմնադրվել է1939 և 1836[1]
Կայքamz.hr
Քարտեզ
Քարտեզ

Ընդհանուր տեղեկություն խմբագրել

Զագրեբի հնագիտական թանգարանը գտնվում է Վրանիչան-Գաֆների նախկին պալատում՝ մի մեծ պատմական ճարտարապետական հուշարձան-շինությունում (խորվ.՝ Vranyczany-Hafner na Zrinjevcu

Հնագիտական թանգարանի աշխատանքային ռեժիմ.

  • երեքշաբթի, չորեքշաբթի և ուրբաթ՝ 10։00 - 17։00
  • հինգշաբթի՝ 10։00 - 20։00
  • շաբաթ և կիրակի՝ 10։00 - 13։00
  • երկուշաբթի օրերը փակ են։

Թանգարանի տնօրենն է պրոֆեսոր Անտե Ռոնդիչ-Միոչևիչը (խորվ.՝ Ante Rendić-Miočević

Պատմություն խմբագրել

 
«Liber linteus Zagrabiensis» գրքի ձեռագիր

Զագրեբի հնագիտական թանգարանը, որպես անկախ թանգարանային կառույց, սկսել է գործել 1939 թվականից։ Մինչ այդ այն գործել է որպես Ազգային թանգարանի բաժին։

Թանգարանի հավաքածուն ներկայումս ներառում է մոտ 400 հազար տարբեր արտեֆակտներ։ Ցուցանմուշներն իրենց հերթին բաժանվում են ըստ ժամանակաշրջանների՝ նախապատմական, հին (հունական և հռոմեական հուշարձաններ) և միջնադարյան։

Թանգարանն ունի նաև հին եգիպտական հավաքածու, որը տարածաշրջանում միակն է իր տեսակի մեջ։ Ունի նաև դրամագիտական հավաքածու, որը Եվրոպայում և ամբողջ աշխարհում համարվում է խոշորագույններից մեկը։

Զագրեբի հնագիտական թանգարանում է պահպանվում էտրուսյան հուշարձանների յուրահատուկ հավաքածու։ Ամենահայտնի, և անշուշտ, ամենաարժեքավորը հանդիսանում է «Liber linteus Zagrabiensis» գիրքը՝ էտրուսյան լեզվով մինչև այժմ պահպանված ամենաերկար գրությունը։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. ROR Data — v1.19 — 2023. — doi:10.5281/ZENODO.7644942

Արտաքին հղումներ խմբագրել