Հյուսիսափայլ (ֆիլմ, 2001)
«Հյուսիսափայլ» (ռուս.՝ «Северное сияние»), 2001 թվականի ռուսական գեղարվեստական ֆիլմ[1], որը նկարահանել է ռեժիսոր Անդրեյ Ռազենկովը[2][3][4]։
Հյուսիսափայլ ռուս.՝ Северное сияние | |
---|---|
Երկիր | Ռուսաստան |
Ժանր | դրամա |
Թվական | 2001 |
Լեզու | ռուսերեն |
Ռեժիսոր | Անդրեյ Ռազենկով |
Պրոդյուսեր | Վասիլի Եմելյանով |
Սցենարի հեղինակ | Անդրեյ Ռազենկով |
Դերակատարներ | Մարինա Ալեքսանդրովա |
Երաժշտություն | Ադրիան Կորչինսկի |
IMDb | ID 0297002 |
Սյուժե խմբագրել
Անյան (Մարինա Ալեքսանդրովա) մոր (Ելենա Կորենևա) հետ ապրում է Սանկտ Պետերբուրգում։ Իր հարսանիքից առաջ նա որոշում է անպայման գտնել իր հորը, որը լքել է իրենց տարիներ առաջ և այդ ժամանակվանից ի վեր երբեք չի հետաքրքրվել հարազատ դստեր ճակատագրով։ Նրա մայրը պատմում է, որ Անյայի հայրն աշխատում մայրաքաղաքում որպես բժիշկ։ Անյան մեկնում է Մոսկվա։ Այնտեղ կլինիկաներից մեկում նա հանդիպում է բժիշկ Սերգեյ Անատոլևիչին (Ալեքսանդր Զբրուև), որին նմանեցնում է իր հորը՝ ըստ մոր նկարագրության և ծանոթանում նրա հետ։ Անյան ծանոթանում է Սերգեյի հոր և նրա հարսնացուի հետ, որն սկսում է խանդել Սերգեյին Անյայի նկատմամբ։ Սերգեյի հարսնացուն վթարի է ենթարկվում և նրա մահվանից առաջ Անյան պատմում է նրան, որ ինքը Սերգեյի դուստրն է։ Աննան չի կարող դիմակայել գայթակղությանը և զիջում է Սերգեյին, ապա նա նամակ է գրում խոստովանությամբ (որը այդպես էլ ցույց չի տալիս) և գնում է տուն իր փեսացուի հետ։ Հարսանիքից մեկ օր առաջ մայրը Անյային ասում է, որ անակնկալ է պատրաստել՝ գտել է նրա հորը, և ներկայացնում է անծանոթ մի տղամարդու։ Տեսնելով նրան՝ Անյան հարսանեկան զգեստով ու ոտաբոբիկ փախչում է տնից։ Վշտացած մայրը խոստովանում է, որ չգիտի, թե ով է Անյայի իրական հայրը, քանի որ երեխայի հայրը եղել է իրեն բռնաբարողներից մեկը։ Մինչդեռ Անյան նստում է «Հյուսիսափայլ» երկաթուղային ճեպընթաց և մեկնում Մոսկվա՝ Սերգեյ Անատոլևիչի մոտ՝ չիմանալով, որ վերջինս էլ այդ նույն ժամանակ գալիս է իր մոտ, և հերոսներն առանց իրար տեսնելու անցնում են իրար կողքով, ինչը ցույց է տրվել ֆիլմի սկզբում։
Դերերում խմբագրել
Դերասան | Դեր |
---|---|
Մարինա Ալեքսանդրովա | Անյա |
Ալեքսանդր Զբրուև | Սերգեյ Անատոլևիչ |
Ելենա Կորենևա | Անյայի մայրը |
Դանիիլ Ստրախով | Վադիմ |
Իրինա Ապեկսիմովա | Նատալյա |
Միխայիլ Ուլյանով[5] | Սերգեյի հայրը |
Սերգեյ Նիկոնենկո | Պավել |
Լարիսա Ուդովիչենկո | Իրինա |
Նատալյա Ժիտկովա | Անյայի ընկերուհին |
Սվետլանա Պավլովա | |
Ալեքսանդր Ռոմանցով | բուհի դասախոս |