Հյուսիսային Կորեայի խաղաղության թանգարան

Հյուսիսային Կորեայի խաղաղության թանգարան (կորեերեն՝ 조선민주주의인민공화국 평화박물관), թանգարան, որը գտնվում է մի շինությունում, որտեղ անց է կացվել Կորեական պատերազմի համաձայնագրի ստորագրման արարողությունը։ Այն տեղակայված է Պանմունջեում, նախկին գյուղում Հյուսիսային Հվանքաել գավառում, Հյուսիսային Կորեայում[1]։

Հյուսիսային Կորեայի խաղաղության թանգարան
Տեսակռազմական թանգարան
Երկիր ԿԺԴՀ
ՏեղագրությունNorth Hwanghae Province?
Ղեկավարության նստավայրPanmunjeom, Կորեա
Քարտեզ
Քարտեզ

Այն գտնվում է մոտավորապես 1,2 կիլոմետր դեպի հյուսիս-արևմուտք Միացյալ անվտանգության գոտուց, ապառազմականացված գոտու հյուսիսային կեսում։ Շինությունը միակ բանն է, ինչը մնացել է նախկին գյուղից, և 1950-ականների կեսերից Պանմունջումին է պատկանում, որն էլ պատկանում է Անվտանգության գոտուն։ Այն գտնվում է Կիջոնգ դոնգից մոտավորապես 1,9 կմ հեռավորության վրա դեպի հյուսիս-արևելք, որը հաճախ հիշատակվում է որպես Քարոզչության գյուղ։

Զենքերը, որոնք օգտագործվել են 1976 թվականին ԱՄՆ-ի կապիտան Արթուր Բոնիֆասին և լեյտենանտ Մարկ Բարետին կացնով սպանության ժամանակ, պահվում են թանգարանում[2]։

Դռան վերևում կա աղավնու խորհրդանիշ։ Զինադադարի ստորագրման ժամանակ Պաբլո Պիկասոյի «Աղավնի» կտավի օրինակը կախված է եղել շինության ներսում։ Ամերիկացիները դեմ են եղել դրան` որպես կոմունիզմի խորհրդանիշ (Պիկասոն կոմունիստ էր), և այն ծածկվել է[3]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. de Vries, Fedor. «North Korea Peace Museum». TracesOfWar.com. Վերցված է 2021 թ․ հունվարի 17-ին.
  2. Mark Seddon (2013 թ․ ապրիլի 9). «How to take the heat out of the North Korean crisis». Evening Standard. Վերցված է 2013 թ․ մայիսի 10-ին.
  3. Jager, Sheila Miyoshi (2013). Brothers at War – The Unending Conflict in Korea. London: Profile Books. էջեր 284–285. ISBN 978-1-84668-067-0.

Արտաքին հղումներ

խմբագրել